🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Մրցակցային աշխատավարձ և արտոնություններ Բանկերը տրամադրում են | AmeriaStudent

Մրցակցային աշխատավարձ և արտոնություններ
Բանկերը տրամադրում են աշխատակիցներին մի շարք արտոնություններ, որոնցից են, օրինակ, բանկային ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը, առողջական ապահովագրությունը, մասնագիտական բազմաթիվ դասընթացների ու համաժողովների մասնակցությունը, սպորտային ակումբների անդամակցությունը, գործընկեր կազմակերպությունների ծառայություններից զեղչով օգտվելու հնարավորությունը և շատ ավելին:

Մասնագիտական աճ և զարգացում
Այստեղ խոսենք մեր մասին Ամերիաբանկի դռները բաց են ևˊ սկսնակ, ևˊ փորձառու մասնագետների առջև: Ամերիաբանկում տարվա ընթացքում ուսումնական պրակտիկա է անցնում մոտ 100 ուսանող: Ամեն տարի Ամերիա Սերունդ ծրագրով թիմին է միանում ավելի քան 50 երիտասարդ:

Մասնագիտությունների մեծ գունապնակ
Հաճախորդների սպասարկումից մինչև ռիսկերի կառավարում, ներդրումային բանկինգից մինչև մարքեթինգ ու IT և շատ ավելին: Ամերիան, օրինակ, միավորում է ամենատարբեր մասնագետների` ավելի քան 72 բանկային, 88 վերլուծական, 32 թվային, 32 ստեղծագործական և տեխնիկական մասնագիտություն:

Հմտությունների կատարելագործում
Այստեղ դու կարող ես շարունակաբար կատարելագործել հմտություններդ և նոր փորձառություն ձեռք բերել: Վերջին 3 տարիներին Ամերիա թիմում վերաորակավորման և վերապրոֆիլավորման դասընթացներ է անցել ավելի քան 250 աշխատակից: Ավելի քան 1000 աշխատակից անցել է մասնագիտական վերապատրաստման դասընթաց:

Տնտեսական դերը
Բանկը տնտեսության մի մասնիկն է` տնտեսության կարևորագույն բաղադրիչ օղակներից մեկը, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից տնտեսությունը։ Մեզ հետ դու ամեն օր քո ներդրումն ես ունենալու մեր երկրի տնտեսության զարգացման ու մարդկանց կյանքը բարելավելու գործում:

Եթե կարողացանք ոգևորել քեզ, ուրեմն մեր թիմին միանալու ժամանակն է: Ամերիա Սերունդ ծրագիրը հերթական անգամ իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր երիտասարդների առջև: 2012 թվականից սկսած` այս նախագծի շնորհիվ իրենց մասնագիտական և հաջողության ուղին են սկսել շուրջ 1000 երիտասարդներ, որոնցից շատերն այսօր էլ շարունակում են իրենց ճանապարհն Ամերիա թիմում:

Ամերիան կանչում է քեզ սովորելու, աշխատելու և կատարելագործվելու: Ամերիա Սերունդ 18 - ի դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 25-ն է:
Ծրագրի մանրամասներին ծանոթացիˊր այստեղ: