🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

5 պատճառ` դասախոսության ընթացքում նշումներ անելու համար Դաս | AmeriaStudent

5 պատճառ` դասախոսության ընթացքում նշումներ անելու համար

Դասախոսության ընթացքում նշումներ անելն օգնում է նյութն ավելի լավ հիշել: Պատճառը գրելու ժամանակ ուղեղի մի քանի կենտրոնների միաժամանակյա աշխատանքն է, ինչն օգնում է ավելի արդյունավետ ֆիլտրել և հիշել տեղեկատվությունը:

Երբ դասախոսության ժամանակ նշումներ ես կատարում, նշանակում է` դու ակտիվ լսում ես նյութը: Արդյունքում մեծ է հավանականությունը, որ այն ավելի արագ կսովորես:

Քննությանը պատրաստվելիս նշումները կարող են քեզ հուշել, թե որոնք են կարևոր կետերը և կենտրոնանալ դրանց վրա:

Նշումներ անելը կօգնի ստեղծել սեփական ուսուցման մեթոդը, ընդգծել քեզ համար կարևոր կետերը, ֆիքսել հարցերը և այլն:

Այս ամենի արդյունքում դու կբարելավես քո ակադեմիական առաջադիմությունը կունենաս բարձր գնահատականներ և հիմնավորված գիտելիքներ: