Get Mystery Box with random crypto!

Վերջնաժամկետը` մայիսի 21!!! Գյումրու դեռահասների ու երիտասարդ | Opportunities with Artak

Վերջնաժամկետը` մայիսի 21!!!

Գյումրու դեռահասների ու երիտասարդների համար «Դեռահասների ներգավվածությունը տեխնոլոգիական ոլորտում» անվճար #ծրագիր!!!


ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկում է «Upshift Գյումրի՝ Դեռահասների ներգավվածությունը տեխնոլոգիական ոլորտում» ծրագիրը, որի նպատակն է ներառական դասընթացների միջոցով զարգացնել Գյումրու 12-ից 18 տարեկան դեռահասների և 12-ից 24 տարեկան՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդների տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով մուտք գործել աշխատաշուկա։

Ծրագրի մասնակիցները 9 ամիսների ընթացքում հնարավորություն կունենան զարգացնել իրենց տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական հմտությունները։ Իսկ դասընթացների ավարտին մասնակիցները կկարողանան անցնել պրակտիկա ՏՏ ընկերություններում և, գործնականում կիրառելով իրենց ստացած հմտությունները, իրականացնել համայնքային զարգացման ծրագրեր։

Օնլայն հայտադիմումը` https://docs.google.com/forms/d/1vNLeaNtXxE7LiDyIQRnsb-PhapGKGdD4NXlzwUoOcM4/viewform?edit_requested=true