Get Mystery Box with random crypto!

#Վերջնաժամկետը` մայիսի 16!!! Արցախյան պատերազմում վիրավորում | Opportunities with Artak

#Վերջնաժամկետը` մայիսի 16!!!

Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորների համար #կրթաթոշակ` ՀՀ ԲՈՒՀ-երում ուսանելու համար!!!


Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է մրցույթ` վիրավորում ստացած զինվորների համար՝ անկախ ՀԿՀ-ի կողմից հովանավորվող բուհերից և մասնագիտություններից։

Կրթաթոշակը տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով։

Մրցույթին կարող են մասնակցել առկա վճարովի համակարգում 2021 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող և բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ (միայն առկա):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով ներկայանալ մեր գրասենյակ։
Փաստաթղթային փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://aef.am/documents/: