Get Mystery Box with random crypto!

#Վերջնաժամկետը մայիսի 16!!! Հայտերը ընդունվում է ապրիլի 6-ից!! | Opportunities with Artak

#Վերջնաժամկետը մայիսի 16!!!
Հայտերը ընդունվում է ապրիլի 6-ից!!!

ՀՀ ԲՈՒՀ-երում վճարովի համակարգում սովորող ուսանողների համար ամենամյա #կրթաթոշակային մրցույթ!!!


Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2021-2022թթ. նոր ուսումանական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով https://aef.am/university/


Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2021 թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրոսներ, և՛ ասպիրանտներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15; 7; 3,2 կամ 75 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2021 թ․-ի ապրիլի 6-ից մինչև մայիսի 16-ը լրացնել կրթաթոշակի հայտը՝
https://apply.aef.am/

Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ զանգահարել (+374) 11 53 14 85:
Դիմորդը անձամբ պետք է զանգի կամ մոտենա գրասենյակ (խնդրում են ընտանիքի անդամներին, բարեկամ-հարևաններին չզանգել և չայցելել)։