Get Mystery Box with random crypto!

Վերջնաժամկետը` հոկտեմբերի 28!! Սոցիալական աշխատողների երիտասա | Opportunities with Artak

Վերջնաժամկետը` հոկտեմբերի 28!!

Սոցիալական աշխատողների երիտասարդական #ֆորում Երեւանում` նոյեմբերի 4-ին!!!


Նոյեմբերի 4-ը Հայաստանում սոցիալական աշխատողի օրն է։

Այս կապակցությամբ Հայաստանի սոցիալական աշխատողների Ասոցացիան հրավիրում են ՀՀ ԲՈՒՀ-երի «Սոցիալական աշխատանք բաժնի» ավարտական կուրսերի ուսանողներին և իրենց պրակտիկայի առաջին հինգ տարում գտնվող երիտասարդ մասնագետներին մասնակցելու ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ։

Ֆորումի նպատակը՝ համախմբել սկսնակ սոցիալական աշխատողներին միասին քննարկելու ոլորտում իրենց հանդիպող խնդիրները և համատեղ ջանքերով փորձելու գտնել այդ խնդիրների լուծման ուղիները։

Ֆորումի շրջանակներում քննարկվող հարցերը`
- Ինչպե՞ս է կրթությունը պատրաստում երիտասարդ մասնագետին պրակտիկայի համար,
- Ինչպե՞ս է գործատուն նպաստում սկսնակ մասնագետների կոմպետենտության աճին։

Օնլայն հայտը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeBYZdPzn73jujo2Br8n9ARX6P1BKjtQ3H7vrvPWz5dBC_4cA/viewform