Get Mystery Box with random crypto!

#Վերջնաժամկետը նոյեմբերի 2!!! Հայտերի ընդունումը այսօրվանից բ | Opportunities with Artak

#Վերջնաժամկետը նոյեմբերի 2!!!

Հայտերի ընդունումը այսօրվանից բաց է!!!

Chevening #կրթաթոշակային ծրագիր Մեծ Բրիտանիայի ԲՈՒՀ-երում 2022-2023 ուս տարում մագիստրատուրայի ծրագրերով ուսանելու համար!!!

Chevening-ը կրթաթոշակային ծրագիր է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից եւ ֆինանսավորվում է Արտաքին Գործերի նախարարության եւ գործընկեր կազմակերպությունների կողմից։

Կրթաթոշակը տրվում է Մեծ Բրիտանիայի ԲՈՒՀ-երում մագիստրոսական ծրագրեր անցնելու համար։

Կրթաթոշակը տրամադրվում է ցանկացած մագիստրոսական կուրսերին, սակայն առաջնայնությունը տրվում է հետեւյալ բնագավառներին
-Քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ,
-Իրավունք եւ պետական կառավարում,
-Տնտեսագիտություն եւ բիզնես նորարարություն,
-Շրջակա միջավայր եւ էներգետիկ անվտանգություն,
-Գիտություն եւ տիեզերք,
-Լրագրություն։

Կրթաթոշակը ներառում է
-Ամսական կրթաթոշակ,
-Ճանապարհային ծախսեր,
-Գիտ-աշխատանքների համար կրթաթոշակ,
-Վիզայի վճար,
-Ուսման վճար։

Մանրամասները` https://opportunitieswithartak.wordpress.com/2021/08/03/chevening-scholarships/