🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ- DAAD ԱՄԱՌԱՅԻՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ | Opportunities with Artak

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ- DAAD ԱՄԱՌԱՅԻՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ։

DAAD Armenia_ն տեղեկացնում է , որ նոյեմբերի 22-ից 26-ը Գյոթե ինստիտուտի գործընկեր գերմաներենի ուսուցման կենտրոնում (Մհեր Մկրտչյան 1) տեղի կունենա գերմաներեն լեզվի քննություն։

Քննությանը մասնակցելու համար հարկավոր է`
1․ Գրանցվել onSET-կայքէջում -
Einstufungstest Deutsch | onSET Online-Spracheinstufungstest | Home
2․ Ընտրել կից թերթիկում առկա https://bit.ly/3AJftKh օրացույցային օրերից այն բոլոր օրերը, որոնք նպատակահարմար են քննության մասնակցության համար և մինչև 20․11․ ուղարկել beier@daad.am էլ․ հասցեին։

3․ Նոյեմբերի 21-ին կստանաք պատասխան-նամակ, որում նշված կլինի քննությանը մասնակցելու հստակ օրը և ժամը։

4․ Նշված ժամին հարկավոր է ներկայանալ Գերմաներենի ուսուցման կենտրոն՝ պարտադիր ներկայացնելով ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ։

5․ Տեղում ստանալով TAN կոդը՝ DAAD-լեկտորների օգնությամբ կգրանցվեք քննության համար։

6․ Քննությունը հանձնելուց անմիջապես հետո onset պորտալից ստանալ Ձեր վկայականը, որը հարկավոր է սկան տարբերակով մյուս փաստաթղթերի հետ վերբեռնել DAAD պորտալ։

https://www.dropbox.com/s/e915vi5302hvirs/Anmeldung_HSK-Onset_2021.11.pdf?dl=0