Get Mystery Box with random crypto!

Վերջնաժամկետը հոկտեմբերի 31!!! Տավուշի, Գեղարքունիքի կամ Սյո | Opportunities with Artak

Վերջնաժամկետը հոկտեմբերի 31!!!

Տավուշի, Գեղարքունիքի կամ Սյունիքի մարզերից երիտասարդների համար Մեդիագրագիտության թեմայով #ծրագիր!!!



«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը Եվրոպական երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Եղի՛ր տեղեկացված․ մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության խթանում Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի երիտասարդների շրջանում» ծրագիրը։

Ծրագրի առաջին փուլը՝ «Մեդիագրագիտության դեսպանները» մեկշաբաթյա դասընթացը տեղի կունենա քաղաք Երևանում՝ նոյեմբերի 5-ից 12-ը։

Ծրագրի մասնակցության բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը՝ այդ թվում Երևանում կացության, սննդի և ճանապարհածախսը։

Ծրագրի մանրամասները https://cutt.ly/xRj3MZi ։
Օնլայն հայտը` https://forms.gle/xtgyf7323ou5fN7z9 ։