Get Mystery Box with random crypto!

Վերջնաժամկետը` դեկտեմբերի 1!!! Ambassadors Fund for Summer Wo | Opportunities with Artak

Վերջնաժամկետը` դեկտեմբերի 1!!!

Ambassadors Fund for Summer Work Travel (SWT) փոխանակման- պրակտիկայի #ծրագիր ԱՄՆ-ում!!!

Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից։
Այն հնարավորություն է ընձեռում այցելել եւ BridgeUSA Ամառային աշխատանքային ճամփորդության ծրագրով մինչեւ 4 ամիս բնակվել ԱՄՆ-ում , մասնակցել Նյու Յորքում եռօրյա դասընթացի։
Ծրագրի շնորհիվ մասնակիցները կստանան միջմշակութային եւ մասնագիտական յուրատեսակ փոխանակում։

Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից ( այդ թվում Հայաստան); 18-28 տարեկան; անգլերենի իմացությամբ երիտասարդներ։

Ծրագիրը փոխհատուցում է SWT ծրագրի մասնակցության վճարը, ճանապարհածախսը, Նյու Յորքում կայանալիք դասընթացի շրջանակում կեցությունը , բժշկական ապահովագրությունը , առաջարկում վստահելի հյուրընկալող կազմակերպություն, տրամադրում մենթորային աջակցություն, աջակցում J-1 վիզայի ստացման հարցերում, հնարավորություն ընձեռում մասնակցել տարաբնույթ միջոցառումների։

Մանրամասները` https://www.swtscholarships.org/armenia