Get Mystery Box with random crypto!

Վերջնաժամկետը փետրվարի 1 (2022)!!! Amgen Scholars հետազոտակա | Opportunities with Artak

Վերջնաժամկետը փետրվարի 1 (2022)!!!

Amgen Scholars հետազոտական պրակտիկայի #ծրագիր!!!

Amgen Scholars ծրագիրը կազմակերպվում է Amgen հիմնադրամի կողմից Հարվարդի համալսարանի գործընկերությամբ։

Այն հնարավորություն է ընձեռում հետազոտական ամառային պրակտիկա անցնել հյուրընկալող ինստիտուտներում (ժամկետները կախված են ինստիտուտներից); մասնակցել մասնագիտական սեմինարների, դասախոսությունների, գործնական աշխատանքների, միջոցառումների, ստանալ մենթորային աջակցություն ։

Ծրագիրն առանձնացված է 4 տարածաշրջանների եւ Հայաստանից դիմորդները կարող են մասնակցել Եվրոպական տարածաշրջանի ծրագրին որպես Բոլոնյան գործընթացի եւ Բարձրագույն Կրթության Եվրոպական Տարածքի երկիր։
Եվրոպական տարածաշրջանում ծրագրում ներառված հյուրընկալող կազմակերպություններն են  Eidgenössische Technische Hochschule Zürich;  Institut Pasteur,  Karolinska Institutet,  Ludwig-Maximilians-Universität München եւ  University of Cambridge։

Ծրագրին կարող են դիմել բակալավրիատի (կամ էկվիվալենտ) ծրագրերով սովորող (ծրագրին մեկնարկին առնվազն առաջին կուրսն ավարտող); բարձր առաջադիմությամբ, անգլերենի իմացությամբ, հետագայում Ph.D աստիճան ստանալու ցանկությամբ ուսանողներ։

Ծրագիրն փոխհատուցում է ճանապարհածախսը, կեցությունը, ապահովագրությունը, տրամադրում կրթաթոշակ։

Մանրամասները` https://amgenscholars.com/europe-programme