Get Mystery Box with random crypto!

Վերջնաժամկետը ` նոյեմբերի 22։ Ուսանողների համար «Բաց տվյալներ | Opportunities with Artak

Վերջնաժամկետը ` նոյեմբերի 22։

Ուսանողների համար «Բաց տվյալներն ու հետազոտությունը 0-ից» խորագրով անվճար #դասընթաց ԵՊՀ_ում` նոյեմբերի 23_26։

ՀՌԿԿ-Հայաստանը նոյեմբերի 23-ից 26-ը Երևանի պետական համալսարանում հասարակագիտական մասնագիտությունների ուսանողների համար կանցկացնի «Բաց տվյալներն ու հետազոտությունը 0-ից» դասընթացը։ Հետազոտությունների ու գիտության ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ կներկայացնեն հասարակագիտական ոլորտի հետազոտական աշխատանքի հիմունքներն ու կխոսեն տվյալների հասանելիության առանձնահատկություններից։

Դասընթացին կարող են մասնակցել տնտեսագիտության, քաղաքագիտության, հասարակագիտության, լրագրության ֆակուլտետների 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները։

Օնլայն գրանցումը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdFWcJ665J9UltnUM5bNiKPmXhQo9xzU3g81R2TooqKLuF66g/viewform