Get Mystery Box with random crypto!

🇦🇲 Your Opportunities 🗺️

Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Channel address: @youropportunities2017
Categories: Education
Language: English
Subscribers: 14.09K
Description from channel

04.09.2017
📌🇦🇲 Տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն )🎉
🎉Հրավերի հղում👇
https://t.me/ fGu45dGtFitlMWMy
ℹ️👇
https://magic.ly/youropportunities2017
📞 Կապ👇
@youropportunities_2017

Ratings & Reviews

2.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

1

2 stars

2

1 stars

0


The latest Messages 62

2021-12-31 22:35:15
Հարավային Կովկասի երկրներից (այդ թվում Հայաստան) դիմորդների համար վերջնաժամկետը՝ փետրվարի 13 :

#Կոնֆլիկտների կառավարման թեմայով World House 2022
#ծրագիր Իտալիայում!!!

Rondine Cittadella della Pace կազմակերպության կողմից կազմակերպվող World House ամենամյա ծրագիրը նպատակաուղղված է կոնֆլիկտների հաղթահարմանը ու խաղաղաշինությանը ու դրան ուղղված երիտասարդների առաջնորդական հատկանիշների ու կարողությունների զարգացմանը։

Ծրագիրը բաղկացած է 3 փուլից`
-Մագիստրոսական կուրս Կենտրոնական-իտալական համալսարաններում,
-Կոնֆլիկտների հաղթահարման, առաջնորդության եւ խաղաղաշինության դասընթաց,
- Քաղաքացիական- հասարակական գործունեություն Իտալիայում եւ այլ երկրներում։


Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից (այդ թվում Հայաստան; 21-28 տարեկան, բակալավրի դիպլոմ ունեցող երիտասարդ առաջնորդներ:

Կազմակերպիչները ապահովում են մասնակիցների կեցությունը, փոխհատուցում ուսման վճարը, ճանապարհածախսը, լրացուցիչ ծախսերը։
491 viewsedited  19:35
Open / Comment
2021-12-31 22:08:43 #կրթաթոշակ
#վերջնաժամկետները տարբեր են (սկսած հունվարից )!!!

Էդինբուրգի համալսարանի Իրավունքի Դպրոցը առաջարկում է մի շարք կրթաթոշակներ` PhD ծրագրերով ուսանելու համար!!!
424 viewsedited  19:08
Open / Comment
2021-12-31 21:51:29
#Վերջնաժամկետը` ապրիլի 29!!!

​ Master Mind մագիստրոսական #կրթաթոշակներ Բելգիայում!!!

Բելգիայի կառավարության կողմից առաջարկվող կրթաթոշակը հնարավորություն է տալիս տաղանդավոր արտասահմանցի ուսանողներին սովորել Ֆլամանդիայի տարածաշրջանի լավագույն համալսարաններում։

Կրթաթոշակի չափը կազմում է տարեկան 8 400€։
454 viewsedited  18:51
Open / Comment
2021-12-31 16:49:33 #գործկա
#վերջնաժամկետը հունվարի 9!!!

ՔՈԱՖ-ը փնտրում է անգլերենի ծրագրերի ղեկավար ։
279 views13:49
Open / Comment
2021-12-31 16:14:32 Վերջնաժամկետը դեկտեմբերի 31!!!

Ամբողջական փոխհատուցմամբ UPG Sustainability Leadership 2021 #ծրագիր ԱՄՆ-ում (օնլայն եւ առկա)!!!

UPG Sustainability Leadership ծրագիրը համախմբում է մարդկանց եւ կազմակերպություններին, որպեսզի աջակցի կայուն զարգացման բնագավառում քաղաքացիական առաջնորդության զարգացմանը։

Ծրագրի նպատակն է երիտասարդ առաջնորդների սովորեցնի ղեկավարել կայուն զարգացման բնագավառի նախագծեր։
Ծրագիրն 2019 թ.-ին համախմբել էր երկրից 60 առաջնորդի ։ 2021 թ.-ին ծրագիրն կանխատեսում է ներառել ամբողջ աշխարհից շուրջ 500 երիտասարդ առաջնորդի, որոնցից 60-ը հնարավորություն կստանան մեկշաբաթյա փորձ ձեռք բերել ԱՄՆ-ում ։

Ծրագրի սկզբնական փուլն 2022 թ.-ին կանցկացվի օնլայն ձեւաչափով, որի ընթացքում կհավաստագրվեն 500 երիտասարդ, իսկ նրանցից 60-ը հնարավորություն կստանան ծախսերի ամբողջական փոխհատուցմամբ (կեցություն, ներքին տրանսպորտ, դեպի ԱՄՆ եւ ետադարձ ավիատոմս, օրապահիկ, ուսումնական նյութեր) անմոռանալի փորձ ձեռք բերել ԱՄՆ-ում։

Ծրագրի հիմնական պահանջներն են
-Լինել 18-35 տարեկան,
-Ունենալ մեծ մոտիվացիա;
-Ունենալ առաջնորդական հատկանիշներ եւ քաղաքացիական ակտիվություն ,
-Տիրապետել անգլերեն լեզվին։

Օնլայն հայտադիմումը
309 views13:14
Open / Comment
2021-12-31 16:06:37 #Վերջնաժամկետը փետրվարի 28 (2022)!!!

Ամբողջական #կրթաթոշակներ Mohamed bin Zayed University of Artificial Intelligence (MBZUAI) համալսարանում (Աբու Դաբի ( ԱՄԷ) ուսանելու համար !!!

Ցանկանում ես ստանալ կրթություն արագ զարգացող Արհեստական Բանականության բնագավառում?

​​Mohamed bin Zayed University of Artificial Intelligence (MBZUAI) -ը արհեստական բանականության բնագավառում առաջին անգլիալեզու հետազոտական համալսարանն է ։ Այն հիմվել է բոլորովին վերջերս 2020 թ.-ին, տեղակայված է Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրեթներ):

MBZUAI-ը առաջարկում է մագիստրոսական (2 տարի) եւ ասպիրանտուրայի (4 տարի) ծրագրեր հետեւյալ ուղղություններով
-Computer Vision (համակարգչային տեսլական);
-Machine Learning (մեքենայական ուսուցում);
-Natural Language Processing (բնական լեզվի մշակում (2022 թ.-ից):


Կրթաթոշակին դիմելու համար պետք է ներկայացնել
- BS դիպլոմ ( MS-ի համար) , կամ MS դիպլոմ (PhD-ի համար ),
- GPA (3.2 -4);
-Անգլերեն (TOEFL ibt - 90 ); կամ IELTS ((Academic) - 6.5 (հնարավոր է հանձնել հետո));
-Մոտիվացիոն նամակ,
-Հետազոտական նախագիծ ( PhD դիմելու դեպքում):
-2 «ռեկոմենդացիա»;
-Ինքնակենսագրական։
Դիմելու համար նաեւ պետք է գրանցվել կայքում։

Կրթաթոշակը ներառում է
-Ուսման վճարը,
-Կեցությունը,
-Ճանապարհածախսը,
-Ապահովագրությունը,
-ամսական 2100-2700 USD կրթաթոշակ։
Ուսման լեզուն անգլերեն, սկիզբը 2022 թ.-ի աշնանը։

Հայտերը ընդունվում են տարեկան երկու անգամ.

2022 թ.-ի աշնանը սովորելու հայտերը կընդունվեն սեպտեմբերի 1(2021)- փետրվարի 28 (2022):
271 views13:06
Open / Comment
2021-12-31 15:59:26
#Վերջնաժամկետը` հունվարի 15!!!

Շվեդական Ինստիտուտի կողմից #կրթաթոշակներ` Շվեդիայի համալսարաններում մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար !!!

Ունես ցանկություն դառնալ միջազգային հարթակում ապագա առաջնորդ?
Global Professionals - ը միջազգային կրթաթոշակային ծրագիր է, որը հնարավորություն է տալիս մագիստրոսական ծրագրերով ուսանել շվեդական համալսարաններում։

Կրթաթոշակում ներառված ուսումնական ծրագրերը հրապարակվելու են նոյեմբերի 1-ին (2021):
2022/23 տարվա համար ծրագիրն առաջարկելու է շուրջ 350 կրթաթոշակ։

Ծրագիրն փոխհատուցում է ուսման վճարը; ճանապարհածախսը, տրամադրում ամսական կրթաթոշակ։



Հնարավորությունից օգտվելու համար նախ մինչեւ հունվարի 15-ը https://www.universityadmissions.se/ միասնական հարթակով պետք է դիմել ծրագրում ընդգրկված մագիստրոսական ծրագրերից մեկում ներառվելու համար։ Հաստատում ստանալուց հետո նոր 2022 թ.-ի փետրվարի 10-27ի ընթացքում դիմել կրթաթոշակին։

Մանրամասները`
https://si.se/en/apply/scholarships/swedish-institute-scholarships-for-global-professionals/
226 views12:59
Open / Comment
2021-12-31 15:58:55
#Վերջնաժամկետը հունվարի 19 (2022)!!!

Ամբողջական #Կրթաթոշակներ College of Europe-ում մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար ( Բելգիա եւ Լեհաստան)!!!


College of Europe քոլեջը առաջարկում է ամբողջական կրթաթոշակներ 2022-23 ուս տարում մագիստրոսական եւ PhD ծրագրերով սովորելու համար։ Քոլեջի կամպուսները գտնվում են Բրյուգեում (Բելգիա) եւ Նատոլինում (Լեհաստան):

Առաջարկվող ամբողջական կրթաթոշակը փոխհատուցում է ուսման, կեցության, ճանապարհի ծախսերը։


Կրթաթոշակին կարող են դիմել ENP երկրներից (այդ թվում Հայաստան) ուսանողներ։

Մանրամասները https://www.coleurope.eu/admission/scholarships/scholarships-university-graduates-coming-european-neighbourhood
198 views12:58
Open / Comment
2021-12-31 15:58:29
#Վերջնաժամկետը` հունվարի 7!!!

Միջազգային ուսանողների համար Eiffel scholarships 2022 կառավարական ամբողջական #կրթաթոշակային ծրագիր` Ֆրանսիայի ԲՈՒՀ-երում մագիստրոսական, կամ PhD ծրագրերով ուսանելու համար!!!

Տարիքային սահմանափակումը մագիստրատուրայի ուսանողների համար 25 է; PhD` 30.

Կրթաթոշակը փոխհատուցում է ուսման վճարը, բժշկական ապահովագրությունը, ներքին տրանսպորտը, ճանապարհածախսը, տրամադրում ամսական կրթաթոշակ եւ հնարավորություն տալիս մասնակցել մշակութային ու հասարակական միջոցառումների։


Ծրագիրը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի եւ Արտաքին Գործերի հարցերով Նախարարության կողմից!!!

Մանրամասները` https://www.campusfrance.org/en/eiffel-scholarship-program-of-excellence
204 views12:58
Open / Comment
2021-12-31 15:58:19
#Վերջնաժամկետը հունվարի 6 (2022)!!!

Ծախսերի ամբողջական փոխհատուցմամբ Global UGRAD միջազգային ուսանողական փոխանակման #ծրագիր ԱՄՆ-ում!!!

Ուսանողական փոխանակման միջազգային ծրագիրը (Global UGRAD) ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթական եւ մշակութային բաժնի ծրագրերից է։

Ծրագիրը երիտասարդ առաջնորդներին հնարավորություն է տալիս գտնվել ԱՄՆ-ում, ծանոթանալ նրա մշակույթին, կրթական համակարգին եւ կիսվել սեփական արժեքներով ու փորձով։
Ծրագիրը մեկնարկել է 2008 թ-ին եւ այս ընթացքում մասնակցել են ավելի քան 2200 ուսանող։

Ծրագիրն առաջարկում է ամբողջական փոխհատուցում եւ ներառում է`
-Աջակցություն ստանալ J-1 վիզա,
-Հայրենի քաղաքից դեպի հյուրընկալող համալսարան եւ ետադարձ ճանապարհածախսի փոխհատուցում ,
-Ուսուցման վճարը,
-Կեցության ապահովում,
-Ամսեկան կրթաթոշակ։
-Ուսումնական նյութեր։

Մանրամասները` https://exchanges.state.gov/non-us/program/global-undergraduate-exchange-program-global-ugrad/

Օնլայն հայտը` https://webportalapp.com/sp/login/ugrad_student_application_2022
205 views12:58
Open / Comment