Get Mystery Box with random crypto!

🇦🇲 Your Opportunities 🗺️

Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Channel address: @youropportunities2017
Categories: Education
Language: English
Subscribers: 14.09K
Description from channel

04.09.2017
📌🇦🇲 Տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն )🎉
🎉Հրավերի հղում👇
https://t.me/ fGu45dGtFitlMWMy
ℹ️👇
https://magic.ly/youropportunities2017
📞 Կապ👇
@youropportunities_2017

Ratings & Reviews

2.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

1

2 stars

2

1 stars

0


The latest Messages 73

2021-12-05 14:08:01
#Վերջնաժամկետը դեկտեմբերի 31!!!

#Կրթաթոշակ Դանիայի ԲՈՒՀ-երում տեխնիկական թեքումով բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար!!!

Lifeasapa կոմպանիան արտասահմանցի ուսանողների (բացառությամբ ԱՄՆ-ի եւ Կանադայի քաղաքացիներ) համար առաջարկում է կրթաթոշակներ դանիական ԲՈՒՀ-երում տեխնիկական բնագավառի բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար։

Առաջարկվում է 3 տեսակի կրթաթոշակ
-Ուսումնական առաջին տարում ուսման վարձի փոխհատուցում $10000-ի չափով եւ ամսական $2000-ի չափով կրթաթոշակ,
- Բակալավրիատի եռամյա ուսման ընթացքում ուսման վարձի 50% փոխհատուցում,
-Ուսման ամբողջ ընթացքում ուսման վարձի 100% փոխհատուցում։

Տարեկան տրամադրվում է 5 կրթաթոշակ։
842 views11:08
Open / Comment
2021-12-05 01:45:54
Վերջնաժամկետը դեկտեմբերի 15!!!

Democracy Tech Entrepreneur Fellowship #ծրագիր!!!

Democracy Tech Entrepreneur Fellowship-ը վեցամսյա ծրագիր է, որ անցկացվելու է օնլայն եւ առկա ձեւաչափներով։ Այն նպատակաուղղված է զարգացնելու եւ նորարարներին, որպեսզի նրանք ստեղծեն ժողովրդավարությանը ծառայող թվային ձեռներեցություններ, ստարտափներ։

Ծրագիրն բաղկացած է 2 փուլից
-Առաջին փուլում տեխնո-ձեռներեցները կմասնակցեն երկշաբաթյա դասընթացների, որտեղ ձեռներեցության ավանդական թրեյնինգներին զուգահեռ մասնակիցները պատկերացում կկազմեն իրենց նորարարության եւ ձեռներեցության մեջ ժողովրդավարական սկզբունքների եւ գործընթացների ինտեգրացիայի վերաբերյալ։
-Երկրորդ փուլում մասնակիցները կհրավիրվեն Կոպենհագեն` մասնակցելու Կոպենհագենի ժողովրդավարական համաժողովին, որտեղ հնարավորություն կստանան կապեր հաստատել քաղաքական գործիչների, դանիական ստարտափ էկոհամակարգի , հավանական գործընկերների, ներդրողների հետ։
913 viewsedited  22:45
Open / Comment
2021-12-05 01:11:34
#Վերջնաժամկետը հունվարի 2!!!

Fellowships at Auschwitz for the Study of Professional Ethics (FASPE) #կրթաթոշակային ծրագիր Գերմանիայում եւ Լեհաստանում։

FASPE-ն լրագրողական էթիկայի ու առաջնորդության երկշաբաթյա ինտենսիվ ուսումնական կուրս է։

Ծրագիրն նախատեսված է ուսումնասիրելու այնպիսի թեմաներ, ինչպիսիք Ֆաշիստական Գերմանիայում լրագրողների գործունեությունը, Հոլոքոստի եւ ժամանակակից ազգամիջյան հիմնախնդիրների լրագրողական լուսաբանման առանձնահատկությունները եւ այլն։
Ծրագիրը անցկացվելու է -ում եւ -ում , կազմված է լինելու թրեյնինգներից, պրակտիկ հետազոտություններից, այցելություն ֆաշիստական ժամանակաշրջանի պատմական վայրեր եւ այլն։



Ծրագիր յուրաքանչյուր տարի ընտրում է 14-15 մասնակից։
2022 թ-ին այն անցկացվելու է հունիսի 24- հուլիսի 8.

Ծրագրին կարող են դիմել երիտասարդ լրագրողների, լրագրության ֆակուլտետների ուսանողներ եւ նորավարտներ։

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը փոխհատուցվում են։

Մանրամասները https://www.faspe-ethics.org/journalism/
894 viewsedited  22:11
Open / Comment
2021-12-04 21:06:20
#Կամավորություն
#վերջնաժամկետը` դեկտեմբերի 12!!!

«ՖԻՇ ԱՅ ԱՐԹ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ» հրավիրում է կամավորների՝ մասնակցություն ունենալու հիմնադրամի կողմից ստեղծվող նոր կինոնախագծերի աշխատանքներին։

Ցանկանո՞ւմ ես ժամանակդ արդյունավետ և հետաքրքի՞ր անցկացնել, համապատասխանո՞ւմ ես նշված պահանջներին, ուրեմն`միացիր խմբին։

Նախընտրելի տարիքը՝ 18+
Կամավորական գործառույթները` կից նկարում։

Դիմելու համար ուղարկիր ինքնակենսագրականդ (CV) fisheyeart.foundation@gmail.com էլ. հասցեին՝ «Թեմա» (subject) բաժնում նշելով՝ #Կամավոր բառը։
977 views18:06
Open / Comment
2021-12-04 20:53:32
Վերջնաժամկետները` առանձին մագիստրոսական ծրագրերի համար տարբեր են (հիմնականում հունվար)!!!
Հայտերը բացվում են հոկտեմբերից!!!

Էրազմուս+ Մունդուս համատեղ #կրթաթոշակային ծրագիր եվրոպական համալսարաններում !!!

Erasmus Mundus (EMJMD) համատեղ մագիստրոսական ծրագիրը դա հեղինակավոր միջազգային ուսումնական ծրագիր է, որն ֆինանսավորվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից եւ իրականացվում ԲՈՒՀ-երի միջազգային կոնսերցիումի միջոցով։
Մագիստրոսական կրթաթոշակն առաջարկում է երկամյա կրթություն եվրոպական հեղինակավոր համալսարաններում։

Ծրագիրն փոխհատուցում է ուսման վճարը, ճանապարհի, վիզայի, ապահովագրության ծախսերը, տրամադրում ամսական 1100-1200 եվրո կրթաթոշակ։

EMJMD-ի կատալոգում կարող ես ծանոթանալ 2022-2023 ուս. տարվա համար առաջարկվող ծրագրերին (ցանկը թարմացվում է)` https://www.eacea.ec.europa.eu/scholarships/emjmd-catalogue_en
991 views17:53
Open / Comment
2021-12-03 19:31:58
Առաջիկա #վերջնաժամկետը` դեկտեմբերի 21!!!

#Դրամաշնորհներ` NED-ի կողմից!!!

Ժողովրդավարության աջակցման Միջազգային Հիմնադրամը (NED) աջակցում է աշխարհի տարբեր երկրներում, ժողովրդավարության նպատակների եւ ժողովրդավարական իստիտուտների զարգացման ուղղվածությամբ աշխատող ոչ կոմերցիոն կազմակերպություններին։

Տրամադրվող դրամաշնորհի չափը կախված է առաջարկվող նախագծի ծավալից, առավելագույն չափը 50 հազար ԱՄՆ դոլլար։


Դրամաշնորհին կարող են դիմել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշպանության ուղղվածությամբ գործունեություն ծավալող ոչ կոմերցիոն կազմակերպություններ (դրանք կարող են լինել հասարակական կազմակերպություններ, ասոցացիաներ, անկախ մեդիա ռեսուրսներ եւ նմանատիպ այլ կազմակերպություններ)։
Դրամաշնորհին չեն կարող դիմել անհատներ (ոչ ֆորմալ խմբեր); պետական կառույցներ եւ պետությունից աջակցություն ստացող կազմակերպություններ, իստիտուտներ։
https://www.ned.org/apply-for-grant/։
1.1K views16:31
Open / Comment
2021-12-03 14:06:59
Վերջնաժամկետը` դեկտեմբերի 15!!!



The Global Education Monitoring (GEM) Report Fellowship Programme 2022 ծրագիրը աջակցում է այն հետազոտողներին, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ կրթության զարգացման համար։
Ծրագիրն հնարավորություն է տալիս դառնալ գիտնականների եւ հետազոտողների խմբի մաս ու աշխատել կրթության եւ կայուն զարգացման բնագավառներում կարեւորագույն նպատակների շուրջ։
Հետազոտական աշխատանք իրականացվում է օնլայն։ Այն կարող է լինել տվյալների հավաքում եւ վերլուծում, հոդվածների հրապարակում եւ այլն։
Ծրագրի տեւողությունը 11 ամիս է եւ ներառում է ծախսերի փոխհատուցմամբ երկշաբաթյա ուղեւորություն Փարիզ։
Ծրագիրն ներառում է մենթորային աջակցություն։

Առաջարկվող կրթաթոշակն կազմում է US$19,500։

Ծրագրային հայտերը ընդունվում են անգլերեն լեզվով։

Մանրամասները` https://en.unesco.org/gem-report/fellowship-2022
1.0K views11:06
Open / Comment
2021-12-03 13:32:29 Եվրոպայի քոլեջի շրջանավարտների հայաստանյան ասոցիացիան «Շրջանավարտների դեսպանության ծրագրի» շրջանակներում հրավիրում է մասնակցելու Եվրոպայի քոլեջի ակադեմիական և կրթաթոշակային ծրագրերի ներկայացմանը նվիրված առցանց հանդիպմանը:

ԵՄ-ն առաջարկում է մեծ թվով կրթաթոշակներ ՀՀ բուհերի շրջանավարտներին College Of Europe-ում հետբուհական կրթություն ստանալու համար: Վերոնշյալ կրթաթոշակները փոխհատուցում ենուսման, կեցության, սննդի և ճանապարհորդության ծախսերը, ինչպես նաև ներառում են որոշակի գումար առօրյա մանր ծախսերը հոգալու համար:

Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել-


Վ․#Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և շրջանավարտները (մինչ դեկտեմբերի 6-ը).

ԵՊՀ-ի ուսանողները և շրջանավարտները (մինչ դեկտեմբերի 7-ը);

ԳԱԱ-ի ուսանողները և շրջանավարտները (մինչ դեկտեմբերի 12-ը);

ՀՖՀՀ-ի ուսանողները և շրջանավարտները (մինչ դեկտեմբերի 12-ը)։
967 viewsedited  10:32
Open / Comment
2021-12-03 13:32:25
Եվրոպայի քոլեջի շրջանավարտների հայաստանյան ասոցիացիան «Շրջանավարտների դեսպանության ծրագրի» շրջանակներում հրավիրում է մասնակցելու Եվրոպայի քոլեջի ակադեմիական և կրթաթոշակային ծրագրերի ներկայացմանը նվիրված առցանց հանդիպմանը:
928 viewsedited  10:32
Open / Comment
2021-12-03 13:22:27
Վերջնաժամկետը մարտի 31!!!

Կրթաթոշակ Harbin Տեխնոլոգիական ինստիտուտում ( Չինաստան) մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար!!!


Harbin Institute of Technology-ն, որը համարվում է Չինաստանի Թոփ 9-ը ԲՈՒՀ-երից մեկն , Չինական կառավարության կրթաթոշակային ծրագրի շրջանակում, արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։

Համալսարանը առաջարկում է թե չինալեզու, թե անգլիալեզու ուսումնական ծրագրեր։

Կրթաթոշակն փոխհատուցում է ուսման, գրանցման , ադմինիստրատիվ վճարումները, բժշկական ապահովագրությունը, տրամադրում ամսական կրթաթոշակ։
1.0K viewsedited  10:22
Open / Comment