Get Mystery Box with random crypto!

🇦🇲 Your Opportunities 🗺️

Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Channel address: @youropportunities2017
Categories: Education
Language: English
Subscribers: 14.09K
Description from channel

04.09.2017
📌🇦🇲 Տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն )🎉
🎉Հրավերի հղում👇
https://t.me/ fGu45dGtFitlMWMy
ℹ️👇
https://magic.ly/youropportunities2017
📞 Կապ👇
@youropportunities_2017

Ratings & Reviews

2.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

1

2 stars

2

1 stars

0


The latest Messages 68

2021-12-20 20:39:08
Վերջնաժամկետը հունվարի 31!!!

ՔՀԿ-ների, հետազոտական ինստիտուտների եւ անհատների համար #դրամաշնորհային մրցույթ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատան կողմից!!!

Դրամաշնորհային նախագծերը ուղղված են Հայաստանում կանանց և աղջիկների հավասար իրավունքներին, իրավապաշտպանների աջակցությանը; օրենքի գերակայությանը, կառավարմանը և ժողովրդավարությանը։

Առաջարկվող նախագծերի բյուջեն պետք է լինի իրատեսական, Human rights fund ծրագրի դրամաշնորհային չափը կազմում է 0-50.000 եվրո, MATRA ծրագրինը 25.000-50.000 եվրո։
Առաջարկվող նախագծերի տեւողությունը պետք է լինի 4-24 ամիս։
556 viewsedited  17:39
Open / Comment
2021-12-20 07:02:23
#Վերջնաժամկետը մարտի 15!!!

Արտասահմանցի ուսանողների համար կառավարական #կրթաթոշակներ Ռումինիայի համալսարաններում բակալավրի, մագիստրատուրայի, կամ ասպիրանտուրայի ծրագրերով ուսանելու համար!!!

Ռումինիայի Կառավարությունը ԵՄ երկրների քաղաքացի չհանդիսացող ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ։

Կրթաթոշակը ներառում է
-ուսման վճարը,
-անվճար կեցություն համալսարանական կամպուսներում,
-ամսական կրթաթոշակ։

Կրթաթոշակը տրամադրվում է ամբողջ կրթության ընթացքում (լավ առաջադիմության պայմանով)։
534 viewsedited  04:02
Open / Comment
2021-12-19 18:38:40
Վերջնաժամկետը դեկտեմբերի 31!!!


ESC կամավորության հնարավորություն Իսպանիայում!!!

Don Bosco երիտասարդական կենտրոնը հրավիրում է կամավորների, ովքեր հետաքրքրված են դեռահասների եւ երեխաների հետ աշխատանքով (խաղեր, քայլարշավներ, մշակութային եւ այլ միջոցառումներ ու այլն):

Բոլոր ծախսերը փոխհատուցվում են ։
717 viewsedited  15:38
Open / Comment
2021-12-19 17:59:58
#Վերջնաժամկետը հունվարի 1/ փետրվարի 15 (2022)!!!

​​Արտասահմանցի ուսանողների համար #կրթաթոշակներ Illinois Wesleyan համալսարանում (ԱՄՆ) բակալավրի ծրագրերով ուսանելու համար ։

Իլլինոյսի Wesleyan համալսարանը առաջարկում է կրթաթոշակներ
-Merit-Based Scholarships կազմում է տարեկան $16,000 - $30,000;
-President's Scholarships ուսման վճարի ամբողջական փոխհատուցում։
-Need-Based Financial Aid։

Կրթաթոշակները լավ առաջադիմության դեպքում երկարաձգվում են նաեւ հաջորդ տարիների համար (ընդհանուր 4):
715 viewsedited  14:59
Open / Comment
2021-12-19 17:21:49
Վերջնաժամկետը մարտի 1!!!

​Կրթաթոշակ Norwegian Business School -ում ( Նորվեգիա) մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

Նորվեգական Բիզնես Դպրոցը տեղացի եւ արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է BI Presidential Scholarship կրթաթոշակային ծրագիրը մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։
Դպրոցի կամպուսները գտնվում են Բերգենում եւ Օսլոյում։
Դպրոցում ուսումնառության լեզուն անգլերեն է։

Առաջարկվող կրթաթոշակն փոխհատուցում է ուսման վճարը եւ կեցությունը։
785 viewsedited  14:21
Open / Comment
2021-12-17 17:30:51
Վերջնաժամկետը հունվարի 11!!!

Կրթաթոշակ IE University համալսարանում ( Իսպանիա) ուսանելու համար!!!

Սեգովայում տեղակայված IE միջազգային մասնավոր համալսարանի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակը ( Մոսկվա ) նշյալ տարածաշրջանի երկրներից (այդ թվում Հայաստան) ուսանողների համար առաջարկում է հատուկ կրթաթոշակներ IE-ում մագիստրոսական, MBA, կամ Executive MBA ծրագրերով ուսանելու համար։

Կրթաթոշակը 60%-ով փոխհատուցում է ուսման վճարը։

Համալսարանում առաջարկվող ծրագրերը
762 viewsedited  14:30
Open / Comment
2021-12-17 17:06:10 #կամավորություն
#վերջնաժամկետը հունվարի 17 (2022)!!!

«Հայ կամավորների բանկ» ՀԿ-ն հայտարարում է «ՀԿԲ կամավորների հայտագրում 2022»-ի մասին:

ՀԿԲ-ում առկա են հետևյալ կամավորական աշխատանքները՝
1. Հանրային կապերի (PR) պատասխանատու
2. SMM պատասխանատու
3. Թարգմանիչ (հայերեն-անգլերեն-հայերեն)
4. Միջոցառումների համակարգող
5. Լուսանկարիչ
6. Արտաքին կապերի պատասխանատու
7. Կայքի համար նյութեր մշակող
8. Կազմակերպության ղեկավարի օգնական։
765 viewsedited  14:06
Open / Comment
2021-12-16 22:21:28
«Դարձիˊր փոփոխությունը» #ուսանողական #մրցույթ!!!

Ուզո՞ւմ ես դրական փոփոխություն բերել մարդկանց կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում:

Ամերիաբանկը VISA-յի հետ մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ:

Գտիˊր համախոհներ, 4-6 հոգանոց թիմ և ներկայացրոˊւ քո նորարարական գաղափարը:

Առաջարկվող նախագիծը պետք է փոփոխություն բերի մարդու/հասարակության որևէ խմբի կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում: Ստեղծիˊր նախագիծ, որը միաժամանակ համապատասխանում է այս երեք պահանջներին
-Կարելի է իրականացնել ՀՀ-ում առաջիկա 1-2 տարվա ընթացքում
-Իրագործելի է 3 մլն ՀՀ դրամի բյուջեի շրջանակում
-Նորարարական է և արդյունավետ.

Մրցույթի շրջանակում գաղափար/նախագիծ կարող են ներկայացնել 4-6 հոգուց կազմված թիմերը:
652 viewsedited  19:21
Open / Comment
2021-12-16 22:07:45
Վերջնաժամկետը` հունվարի 21!!!

«Artbox» ստեղծարար #ինկուբատոր!!!

«Artbox»-ը ստեղծարար ինկուբատոր է, որը տրամադրում է աջակցության ամբողջական փաթեթ առևտրային հաջողության ներուժ ունեցող ստեղծարար գաղափարներին։ Դիմեք այժմ՝ ձեր արվեստի նախագծերը առևտրայնորեն կենսունակ արտադրանքի վերածելու և դրանք մշակութային լավագույն ներդրողներին ներկայացնելու համար։

Ներկայացրե՛ք թատրոնի, երաժշտության, մշակութային զբոսաշրջության կամ ցանկացած այլ ստեղծարար ոլորտի ձեր նախագիծը «Artbox»-ին՝ մեր հեղինակային ստեղծարար ինկուբատորին, որը ամբողջական աջակցություն է տրամադրում արվեստում հզոր ստեղծարար գաղափարներին։ Բացառիկ 12-շաբաթյա ինկուբացիոն շրջանում դուք կհանդիպեք և կսովորեք առաջատար բիզնես առաջնորդներից և մշակութային անվանի գործիչներից, կմշակեք ռազմավարություն և նյութեր, որոնք ձեզ անհրաժեշտ կլինեն ֆինանսական հաջողության համար և կներկայացնեք ձեր նախագծերը մշակութային բարձրակարգ ներդրողների և ձեռնարկատերերի դատին՝ հնարավոր ներդրումների համար։
594 viewsedited  19:07
Open / Comment
2021-12-16 05:50:14
Վերջնաժամկետը այսօր դեկտեմբերի 16!!!

Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզի 14-25 տարեկան բոլոր երիտասարդների համար «Մարդու իրավունքներից մինչև պոդքասթ» դասընթաց!!!

Դասընթացը տեղի կունենա դեկտեմբերի 17-19-ը և 24-26-ը Վայքում` ՏՆԱԿ երիտասարդական կենտրոնում: Այս դասընթացի ժամանակ մենք կծանոթանանք մարդու իրավունքների և ակտիվ քաղաքացիության հետ , կսովորեք հարցազրույցներ վերցնել, պոդքասթ ստեղծել և տարածել:

Բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը:

Օնլայն գրանցումը
839 viewsedited  02:50
Open / Comment