Get Mystery Box with random crypto!

🇦🇲 Your Opportunities 🗺️

Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Channel address: @youropportunities2017
Categories: Education
Language: English
Subscribers: 14.09K
Description from channel

04.09.2017
📌🇦🇲 Տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն )🎉
🎉Հրավերի հղում👇
https://t.me/ fGu45dGtFitlMWMy
ℹ️👇
https://magic.ly/youropportunities2017
📞 Կապ👇
@youropportunities_2017

Ratings & Reviews

2.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

1

2 stars

2

1 stars

0


The latest Messages 66

2021-12-24 13:32:54
Վերջնաժամկետը դեկտեմբերի 29!!!

Առողջ ապրելակերպի եւ թվային գրագիտության թեմայով Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր Բակուրիանիում ( Վրաստան) փետրվարի 5-13!!!

Ծրագրին կարող են մասնակցել 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ, երիտասարդական առաջնորդներ և կամավորներ, ովքեր հետաքրքրված են ծրագրի թեմայով և պատրաստ են վերադարձից հետո ստացած փորձն ու գիտելիքները կիրառել իրենց համայնքներում։

Հայաստանյան գործընկեր կազմակերպությունը Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների Կենտրոն ՀԿ։
878 viewsedited  10:32
Open / Comment
2021-12-24 10:54:27
Վիշեգրադի հիմնադրամի կողմից առաջարկվող դրամաշնորհների 2022թ.-ի առաջին ցիկլի հայտերը կընդունվեն հունվարի 1-փետրվարի 1ը։

Իսկ մինչ այդ կարող ես ծանոթանալ փոփոխված ուղեցույցին
823 viewsedited  07:54
Open / Comment
2021-12-24 10:35:55
Շվեյցարական համագործակցության 2022-2025 թվականների Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր ծրագիրը կենտրոնանալու է չորս հիմնական ոլորտների վրա.
տարածաշրջանում քաղաքացիական ներգրավվածության և համագործակցության խթանում,
ժողովրդավարության և հասարակական ինստիտուտների ամրապնդում,
տնտեսական զարգացման բարելավում և արժանապատիվ աշխատատեղերի ստեղծում,
կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացում և ռեսուրսների կայուն կառավարում:
813 viewsedited  07:35
Open / Comment
2021-12-24 05:55:01 Վերջնաժամկետը հունվարի 20!!!

ՀՀ-ում գրանցված ՔՀԿ-ների համար Քաղաքականությունների վերլուծության և հետազոտության կրթաթոշակային ծրագիր!!!



ԴԱՏԱ ծրագրի շրջանակում առաջարկվող կրթաթոշակների նպատակն է
1) ՔՀԿ-ների ուշադրության կենտրոնում գտնվող քաղաքականությունների ոլորտում կատարել լրացուցիչ հետազոտություն կամ վերլուծություններ,
(2) խթանել համագործակցություն երիտասարդ հետազոտողների, ուսանողների և ՔՀԿ-ների միջև,
(3) նպաստել ՔՀԿ-ների կողմից հետազոտական ​​տվյալների օգտագործման, ինչպես նաև վերլուծությունների միջոցով խնդիրների հատկորոշման մշակույթի խթանման գործին։

Կրթաթոշակի առավելագույն տևողությունը 3 ամիս է: Յուրաքանչյուր կրթաթոշակի չափը մինչև 1.500.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը):
807 viewsedited  02:55
Open / Comment
2021-12-24 05:39:28
Վերջնաժամկետը հունվարի 17!!!


#Պրակտիկայի հնարավորություն ՀՀ Ազգային Ժողովում!!!

Միջազգային հարաբերությունների Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ) Հայաստանի գրասենյակը՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, մեկնարկում է 10 ամիս տևողությամբ և ամբողջական դրույքով պրակտիկայի ծրագիր Ազգային ժողովում: Ծրագրի միջոցով 21 երիտասարդներ ամբողջ Հայաստանից հնարավորություն կունենան ծանոթանալու խորհրդարանական ժողովրդավարությանը, կաշխատեն խմբակցություններում, պատգամավորների գրասենյակներում, հանձնաժողովներում և ԱԺ աշխատակազմում: Հիմնական պարտականությունները լինելու են
-քաղաքացիների դիմումների ուսումնասիրություններ
-զեկույցների և օժանդակ նյութերի մշակում և վերլուծություն
-լրատվության ուսումնասիրություն և վերլուծություն
-հանդիպումների կազմակերպմանն աջակցություն և նշումների իրականացում
-սոցիալական ցանցերի վարում և հաղորդակցության բարելավում
-համայնքային և առցանց հանդիպումների կազմակերպում
-տարբեր հետազոտական աշխատանքների իրականացում։

Մանրամասները եւ օնլայն գրանցումը.
860 viewsedited  02:39
Open / Comment
2021-12-23 19:12:31 #գործկա

PIN Armenia-ն փնտրում է Monitoring and evaluation officer։
542 views16:12
Open / Comment
2021-12-23 17:36:57
#Վերջնաժամկետը մայիսի 31!!!

#Կրթաթոշակներ Հարվարդի համալսարանում ( ԱՄՆ)) MBA ծրագրով ուսանելու համար!!!

Boustany Foundation-ը առաջարկում է Harvard MBA ամենամյա կրթաթոշակը Հարվարդի բիզնես դպրոցում MBA ծրագրերով ուսանելու համար։

Կրթության տեւողությունը 2 տարի է։

Կրթաթոշակը փոխհատուցում է
- Ուսուցման վճարը (US$102,200 (տարեկան US$51,100);
-Ճանապարհածախսը,
-Կեցությունը։

Կարող են դիմել ցանկացած երկրից, ակադեմիական բարձր առաջադիմությամբ անձինք։
Կրթաթոշակին պետք է դիմել միայն Հարվարդի MBA ծրագրում ներառվելու դեպքում։

Ընտրված ուսանողները հնարավորություն կստանան նաեւ երկամսյա #պրակտիկա անցնել Boustany Foundation-ում։ Նախագծերը տարբեր են եւ կախված են հիմնադրամի եւ գործընկերների գործունեության ոլորտներից։
Պրակտիկայի հետ կապված ճանապարհածախսը, կեցությունը փոխհատուցվում է կազմակերպիչների կողմից։
660 viewsedited  14:36
Open / Comment
2021-12-23 17:15:08 Անգլերեն լեզվով ակադեմիական նամակի թեմայով օնլայն անվճար #կուրս ` University of Reading համալսարանի կողմից!!!

Կուրսի ընթացքում ուսումնասիրվելու է ակադեմիական նամակ , էսսեներ գրելու հմտություններն ու առանձնահատկությունները։
Կուրսը օգտակար կլինի նրանց համար, ովքեր պլանավորում են անգլալեզու ծրագրերով սովորել արտասահմանում ։
Կուրսի տևողությունը 5 շաբաթ է։
636 views14:15
Open / Comment
2021-12-23 02:45:47
Վերջնաժամկետը հունվարի 12!!!

«Ինժեներական նախագծման (3D մոդելավորում)» անվճար #դասընթաց Վանաձորում !!!

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է «Ինժեներական նախագծման (3D մոդելավորում)» դասընթացը: Այն անցկացվում է ամերիկյան Toughbuilt Industries ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ մշակված կրթական ծրագրով:
Դասընթացն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում։

Դասընթացին կարող են մասնակցել 15 տարին լրացած բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր ունեն գիտելիքներ գծագրությունից, մաթեմատիկայից և ֆիզիկայից։

Թեստավորում՝ հունվարի 14, 2022
Դասընթացի սկիզբ՝ հունվարի 20, 2022
Ծրագրի տևողություն՝ 3,5 - 4 ամիս/ 100 ժամ/
Անցկացման վայրը՝ ՎՏԿ
Ձևաչափը՝ Offline։

Օնլայն գրանցումը
58 viewsedited  23:45
Open / Comment
2021-12-23 02:39:00 #Հարցում կապանցի երիտասարդների համար!!!

Սիրելի Կապանի երիտասարդներ, խնդրում ենք մասնակցել փոքրիկ հարցմանը

Youth Opportunities Club-ը իրականացնում է կարիքների գնահատում, որի նպատակն է պատկերացում կազմել տվյալ տարածաշրջանի երիտասարդների հետաքրքրությունների մասին, որպեսզի ավելի թիրախային դարձնենք մեր ծրագրերը Կապանում։

Հարցման հղումը

Հարցումն անանուն է, այսինքն՝ Ձեր անունը չի կապվելու արձանագրված պատասխանների հետ, իսկ հետազոտողները հնարավորություն չեն ունենա Ձեր ինքնությունը կապելու ստացված պատասխանների հետ:

#ընկերներիցս_մեկի_խնդրանքով
66 viewsedited  23:39
Open / Comment