Get Mystery Box with random crypto!

🇦🇲 Your Opportunities 🗺️

Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Channel address: @youropportunities2017
Categories: Education
Language: English
Subscribers: 14.09K
Description from channel

04.09.2017
📌🇦🇲 Տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն )🎉
🎉Հրավերի հղում👇
https://t.me/ fGu45dGtFitlMWMy
ℹ️👇
https://magic.ly/youropportunities2017
📞 Կապ👇
@youropportunities_2017

Ratings & Reviews

2.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

1

2 stars

2

1 stars

0


The latest Messages 64

2021-12-31 09:17:04
#Վերջնաժամկետը փետրվարի 28!!!

Հայտերի ընդունումը կմեկնարկի վաղվանից հունվարի 1-ից!!!

Փոքր #դրամաշնորհների ամենամյա մրցույթ` ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան կողմից!!!

Փոքր դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը Հայաստանի հետ Գերմանիայի՝ զարգացման ոլորտում համագործակցության բաղադրիչներից է: Դեսպանությունը կարող է արագ եւ ճկուն աջակցություն ցուցաբերել այնպիսի
նախագծերի, որոնք ուղղված են կոնկրետ հրատապ խնդիրների լուծմանը, եւ կարող են բարելավել բնակչության, մասնավորապես՝ գյուղական բնակավայրերի հատկապես ամենից կարիքավոր խմբերի կենսապայմանները:

Այդպիսի մեկ ծրագրի ծախսերը պետք է կազմեն 1․000-8000 եվրո, որպեսզի հնարավոր լինի առկա միջոցներով հնարավորինս շատ ծրագրեր իրականացնել։ 2021 թվականին Գերմանիայի դեսպանությունն աջակցություն է ցուցաբերել Հայաստանում իրականացվող տասնվեց փոքր նախագծերի՝ ընդհանուր 82.981 եվրո գումարի չափով:
600 viewsedited  06:17
Open / Comment
2021-12-30 15:38:22
Տարին ավարտին է մոտենում ու կրկին կազմակերպում եմ նախաձեռնության գնահատման ամենամյա հարցում!!!

Հարցումն անանուն է, տրամադրեք ընդամենը 1-2 րոպե եւ լրացրեք այն։

Նախապես շնորհակալ եմ` բոլորիդ կարծիքն կարեւոր է։
427 views12:38
Open / Comment
2021-12-30 09:44:14
Վերջնաժամկետը հունվարի 17!!!

Կրթաթոշակ Չինաստանի ԲՈՒՀ-երում ուսանելու համար!!!

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (22 կրթաթոշակային տեղ 11 բակալավրիատ, 8 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, 1 վերապատրաստում՝ 1 տարով):
699 viewsedited  06:44
Open / Comment
2021-12-30 09:17:12
Վերջնաժամկետը` մարտի 1!!!

Ամենամյա LANE KIRKLAND SCHOLARSHIPS #կրթաթոշակային ծրագիր Լեհաստանում!!!

Լեյն Քիրքլենդ կրթաթոշակային ծրագիրը նպատակաուղղված է երիտասարդ առաջնորդների անհատական զարգացմանը, լեհական փորձի փոխանակմանը։

Ծրագիրն մասնակիցներին հնարավորություն է ընձեռում 2 սեմեստր ուսանել լեհական ԲՈՒՀ-երում, անցնել լեհերեն լեզվի դասեր , առնվազն 2շաբաթյա պրակտիկա պետական, մասնավոր եւ ոչ կոմերցիոն կազմակերպություններում։

Ծրագիրն փոխհատուցում է ուսման, բժշկական ապահովագրության, ուսումնական նյութերի, ճանապարհի, ներքին տրանսպորտի ծախսերը, տրամադրում ամսական կրթաթոշակ։

Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից (այդ թվում Հայաստան); 45 տարեկանից փոքր, բարձրագույն կրթությամբ, նվազագույնը 2 տարվա մասնագիտական փորձառությամբ, անգլերենի, կամ լեհերենի լավ իմացությամբ պետական մարմինների աշխատակիցներ, իրավաբաններ, ձեռներեցներ , ՔՀԿ-ի, կրթության, մշակույթի ,առողջապահության, ՔՀԿ առաջնորդներ, մշակույթի, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ , դասավանդողներ, լրագրողներ։
684 viewsedited  06:17
Open / Comment
2021-12-29 00:34:09
Վերջնաժամկետը մարտի 31!!!

Կրթաթոշակ Ուհանի համալսարանում ( Չինաստան) մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար!!!

Ուհանի համալսարանը Չինական Կառավարության կրթաթոշակային ծրագրի շրջանակում արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ` մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։
Ծրագիրն փոխհատուցում է ուսման վճարը, կեցությունը, բժշկական ապահովագրությունը, տրամադրում ամսական կրթաթոշակ։
853 viewsedited  21:34
Open / Comment
2021-12-29 00:05:44
Վերջնաժամկետը հունվարի 16!!!

Ֆիզիկայի ձմեռային դպրոց Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում ( ՌԴ) հունվարի 21-23!!!


Ֆիզիկայի ձմեռային անվճար 5-րդ դպրոցը կազմակերպվում է «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի ( НИУ ВШЭ) կողմից .
Այն առաջարկվում է ՌԴ եւ ԱՊՀ (այդ թվում Հայաստան) երկրներից ֆիզ-մաթեմատիկական, տեխնիկական բնագավառներում սովորող բակալավրիատի 3-4 րդ կուրսերի ուսանողների համար։
Դպրոցն անցկացվելու է համալսարանի «Вороново» ուսումնական կենտրոնում` հունվարի 21-23 (2022):
Կազմակերպիչները ապահովում են կրթական եւ մշակութային ծրագրերին մասնակցությունը, կեցությունը, Մոսկվայից դեպի ուսումնական վայր եւ ետադարձ տրանսպորտը։
Արտագնա ճանապարհածախսը չի փոխհատուցվում։
818 viewsedited  21:05
Open / Comment
2021-12-28 23:27:24
Եվս մեկ գիտական ամառային ծրագիր ու էլի

Վերջնաժամկետը փետրվարի 28 (2022)
Հայտերը կընդունվեն հունվարի 15-ից!!!

Ռոբոտեխնիկայի բնագավառում ամառային ծրագիր ETH Zurich համալսարանում ( Շվեյցարիա) հուլիսի 1- օգոստոսի 31!!!

ETH Robotics Student Fellowship (ETH RSF) ծրագիրն կազմակերպվում է RobotX-ի եւ ETH Zurich համալսարանի կողմից։
Ծրագիրն ուսանողներին հնարավորություն է ընձեռում ռոբոտեխնիկայի բնագավառում ուսումնասիրություններ իրականացնել` մասնագետների աջակցությամբ։

Կազմակերպիչները փոխհատուցում են ճանապարհածախսը, տրամադրում CHF 4,000 կրթաթոշակ։
786 viewsedited  20:27
Open / Comment
2021-12-28 23:04:24
Վերջնաժամկետը փետրվարի 15!!!

Կենսաբանության ամառային #դպրոց Ցյուրիխի համալսարանում (​​ Շվեյցարիա)!!!

Բակալավրիատի ուսանողների համար կենսաբանության ամառային դպրոցը անցկացվելու է Ցյուրիխի համալսարանում հուլիսի 1- օգոստոսի 31ը (2022):
Դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է։

Արտասահմանցի եւ Շվեյցարիայի այլ քաղաքներից մասնակիցների ավիատոմսերի եւ կեցության ծախսերը փոխհատուցվում են կազմակերպիչների կողմից։

Ծրագրին կարող են դիմել բնական գիտությունների բնագավառում սովորող եւ անգլերենի իմացությամբ բակալավրիատի ուսանողներ։
836 viewsedited  20:04
Open / Comment
2021-12-28 17:50:52
Վերջնաժամկետը հունվարի 31!!!

Երիտասարդ դեսպանների օնլայն ծրագիր Global Youth Climate Network-ի կողմից!!!


Climate Ambassador Program 2022 ծրագիրն առաջարկվում է այն երիտասարդ առաջնորդներին, ովքեր հետաքրքրված են կլիմայի փոփոխության թեմայով եւ կայուն զարգացմամբ , ինչպես նաեւ նպատակաուղղված են իրենց համայնքներում երիտասարդների հնարավորությունների ու իրավունքների ընդլայնմամբ։
Climate Ambassador Program-ը վեց ամսյա օնլայն ծրագիր է, որի շնորհիվ երիտասարդ առաջնորդները կզարգացնեն առաջնորդական հատկանիշները, առավել խորը պատկերացում կկազմեն կլիմայի փոփոխության եւ կայուն զարգացման վերաբերյալ։

Ծրագիրն անցկացվելու է փետրվարից- հուլիս (2022):

Լրացրեք նախաձեռնության գնահատման տարեվերջյան հարցումը

Ծրագրին կարող են դիմել 18-35 տարեկան, կլիմայի փոփոխության եւ կայուն զարգացման թեմաներով հետաքրքրված, անգլերենի իմացությամբ երիտասարդ առաջնորդներ։
922 viewsedited  14:50
Open / Comment
2021-12-28 09:55:32
#Վերջնաժամկետը հունվարի 15 (2022)!!!

Draper Hills ամառային փոխանակման #ծրագիր Սթենֆորդի համալսարանում ( ԱՄՆ) հուլիսի 24- օգոստոսի 12 (2022) !!!

Ժողովրդավարությանն ու զարգացմանն ուղղված The Draper Hills Summer Fellowship on Democracy and Development ամառային երեքշաբաթյա ծրագիրն առաջարկվում է ժողովրդավարության, օրենքի գերակայության, զարգացման հետ առնչություն ունեցող մասնագետներին։ Նախապատվությունը տրվում է զարգացող երկրներից դիմորդներին ։



Ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակիցներին փոխանակվել փորձով, մասնակցել թրեյնինգների, քննարկումների, պրակտիկ աշխատանքների։
2022թ-ին ծրագիրը կանցկացվի Սթենֆորդի համալսարանում ` հուլիսի 24- օգոստոսի 12-ը:
Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհի եւ վիզայի ծախսերը։

Կարող են դիմել անգլերենի իմացությամբ, ժողովրդավարության, օրենքի, զարգացման հետ առնչություն ունեցող մասնագետներ (իրավաբաններ, քաղաքական գործիչներ, քաղ_հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ, հետազոտողներ, քաղաքագետներ եւ այլն):
455 viewsedited  06:55
Open / Comment