🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

🇦🇲 Your Opportunities 🗺️

Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Channel address: @youropportunities2017
Categories: Education
Language: English
Subscribers: 14.09K
Description from channel

04.09.2017
📌🇦🇲 Տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն )🎉
🎉Հրավերի հղում👇
https://t.me/ fGu45dGtFitlMWMy
ℹ️👇
https://magic.ly/youropportunities2017
📞 Կապ👇
@youropportunities_2017

Ratings & Reviews

2.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

1

2 stars

2

1 stars

0


The latest Messages 70

2021-12-13 13:31:01 Մշակութային եւ ստեղծագործական բնագավառներում ԵՄ դրամաշնորհային հնարավորությունները!!!

2021-27 #ուղեցույց
1.1K viewsedited  10:31
Open / Comment
2021-12-11 19:28:12 Ի դեպ!!!

Տելեգրամի հրապարակումները ավելի «կոկիկ» տեսք տալու համար մանրամասների հղումները այսպես ասած «թաքցնում» եմ տեքստի առանցքային բառերի տակ (որոնք երեւում են կապույտ գույնով, դա չի վերաբերվում հեշտեգով բառերին, որոնք նույնպես կապույտ գույնով են, բայց դրվում են # նշանից հետո):
1.2K viewsedited  16:28
Open / Comment
2021-12-11 18:35:02
Վերջնաժամկետը փետրվարի 15/ մայիսի 2

​Ուսանողուհիների համար կրթաթոշակ Society of Women Engineers-ի կողմից!!!

Կին ինժեներների համայնքը ուսանողուհիների համար առաջարկում է կրթաթոշակներ ինժեներիայի, ինֆորմատիկայի եւ ինժեներական տեխնոլոգիաների բնագավառներում , ցանկացած ABET հավաստագրված համալսարաններում բակալավրիատի, մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։

Կրթաթոշակը կազմում է մինչև 17 000$։
1.2K viewsedited  15:35
Open / Comment
2021-12-11 17:50:20
#Վերջնաժամկետը հունվարի 25 (2022)!!!

Policy Leader Fellowship 2022-2023 կրթաթոշակային #ծրագիր Ֆլորենցիայում ( Իտալիա)!!!

Ծրագիրն կազմակերպվում է European University Institute (EUI) -ի կողմից, որն Ֆլորենցիայում գտնվող հետազոտական կենտրոն է։

Ծրագիրն առաջարկվում է առկա քաղաքական հիմնախնդիրների լուծման շուրջ ակտիվ գործունեություն ծավալող , հանրային քաղաքականության, ոչ պետական, մեդիա կազմակերպություններն ներկայացնող սկսնակ մասնագետների համար։

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել կարողությունների զարգացման ուղղված մաստեր դասերի , թրեյնինգների, համաժողովների, ոլորտի փորձառու մասնագետների ու առաջնորդների հետ հանդիպումների ։

Ծրագրի տեւողությունը 5; կամ 10 ամիս է։ Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերեն է։

Ծրագիրն փոխհատուցում է ճանապարհածախսը, բժշկական ապահովագրությունը, տրամադրում ամսական 2500 եվրո կրթաթոշակ։
Ընտանիքով մասնակիցներին տրամադրվում է լրացուցիչ կրթաթոշակ։
1.1K viewsedited  14:50
Open / Comment
2021-12-11 10:49:11 ​ESC #կամավորության մի շարք հնարավորություններ!!!

1) Մեկամյա կամավորության հնարավորություն ECHO երիտասարդական կենտրոնում ( Ավստրիա)!!!

Կամավորները պետք է օգնեն երիտասարդական կենտրոնի ամենօրյա աշխատանքներում, ինչպես նաեւ իրենք կարող են առաջարկել եւ իրականացնել անհատական միջոցառումներ։
Կամավորության ժամկետը մարտի 1(2022)- փետրվարի 28 (2023):


2) Կամավորության հնարավորություն Փարիզից 74 կմ հեռավորության վրա գտնվող La Boissière-Ecole արվարձանի դպրոցում!!!

Կամավորները պետք է ներգրավվեն դպրոցի կազմակերպչական գործընթացներում, ներդնեն միջմշակութային տարրեր, կազմակերպեն աշխատարաններ եւ միջոցառումներ։
Տեւողությունը հունվարի 3 -հուլիսի 3(2022):


3) Էկոկամավարության հնարավորություն ազգային բնական պարկում ( Լիտվա)!!!

Հրավիրվող կամավորները պետք է զբաղվեն այգու պահպանությամբ, կիսվեն շրջակա միջավայրի մասին տեղեկատվություններով։

Տեւողությունը մարտի 1- դեկտեմբերի 31 (2022):


4) Կարճաժամկետ կամավորության հնարավորություն երեխաների եւ երիտասարդների հետ աշխատող սոցիալական հաստատություններում (Պլովդիվ ( Բուլղարիա)!!!

Հրավիրվում են կամավորներ, ովքեր աշխատելու են սոցիալական հաստատություններում գտնվող երեխաների եւ երիտասարդների հետ (կազմակերպելու սպորտային, մշակութային, կրթական եւ այլ միջոցառումներ, խաղեր ու այլն):

Կամավորության տեւողությունը 8 շաբաթ։

5) Կամավորության հնարավորություն մանկապարտեզներում եւ երեխաների զարգացմամբ զբաղվող ասոցիացիայում (Վարշավա ( Լեհաստան))!!!

Այս պահին բաց է 2 հաստիք կամավորություն դիետիկ առանձնահատկություններ ունեցող երեխաների մանկապարտեզում եւ երեխաների զարգացման “Chance” ասոցիացիայում։
1.1K viewsedited  07:49
Open / Comment
2021-12-11 09:07:55 #կամավորություն

Արմաթ լաբորատորիաները փնտրում են
կամավորների խմբավարների մեծ թիմին առցանց ձևաչափով անգլերեն դասավանդելու համար։ Դառնալով կամավոր՝ դուք կօգնեք բարելավել #Արմաթ լաբորատորիաներում դասավանդող խմբավարների անգլերենի հմտությունները և կնպաստեք մարզերում բնակվող #արմաթցիների՝ անգլերեն լեզվի կիրառմանը ծրագրավորման և ինժեներության ոլորտներում։
998 viewsedited  06:07
Open / Comment
2021-12-11 08:51:59
Վերջնաժամկետը մարտի 31!!!

Երիտասարդ գիտնականների համար կրթաթոշակ Չինաստանում!!!

ANSO Scholarship կրթաթոշակային ծրագիրը արտասահմանցի ուսանողներին հնարավորություն է ընձեռում մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանել Չինաստանի գիտա-տեխնիկական համալսարանում (USTC), Չինաստանի գիտությունների ակադեմիայի համալսարանում (UCAS) եւ ակադեմիայի ինստիտուտներում։

Կրթաթոշակը փոխհատուցում է ուսման, ադմինիստրատիվ վճարները, բժշկական ապահովագրությունը, ճանապարհածախսը, ներառում ամսական կրթաթոշակ։
1.0K viewsedited  05:51
Open / Comment
2021-12-10 16:17:17
Վերջնաժամկետը դեկտեմբերի 15!!!

Սեղանի խաղերի եւ ներառականության թեմայով Էրազմուս+ միջազգային դասընթաց Ռուսթավիում ( Վրաստան) փետրվարի 4-11!!!

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է։

Ծրագրին կարող են մասնակցել առնվազն 21 տարեկան ակտիվ երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ, դասընթացավարներ, ուսուցանողներ, ինչպես նաև երիտասարդական աշխատանքի և կրթության մասնագիտությամբ սովորող ուսանողներ, ովքեր պլանավորում են աշխատել երիտասարդների հետ՝ հատկապես խոցելի խմբերի:

Հայաստանյան գործընկեր կազմակերպությունը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ։
1.1K viewsedited  13:17
Open / Comment
2021-12-10 06:45:54
Վերջնաժամկետը` դեկտեմբերի 16!!!


Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի շրջանակներում իրականացնում է Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի մենթորների մեկօրյա ներածական դասընթաց։

Դասընթացը նախատեսված է Եվրոպական կամավորական աշխատանք ծրագրով հետաքրքրված երիտասարդների ու ԵՀԿ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների համար։

Դասընթացը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, ժամը 11:00-17:00-ն Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակի տարածքում (ք․ Գյումրի, Շահումյան 69)։

Կազմակերպությունը հոգում է մասնակիցների ճանապարհածախսը, ապահովում է սուրճի և ճաշի ընդմիջումները:
1.1K viewsedited  03:45
Open / Comment
2021-12-10 01:52:54 #կամավորություն
#վերջնաժամկետը դեկտեմբերի 14!!!

Դեկտեմբերի 22-26-ին մարզահամերգայի համալիրում տեղի կունենա Big Christmas Market էքսպոն, որի շրջանկում ArLeAm ընկերությանն անհրաժեշտ են կամավորներ:

http://volunteers.am/job-details/78
25 views22:52
Open / Comment