🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

🇦🇲 Your Opportunities 🗺️

Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Channel address: @youropportunities2017
Categories: Education
Language: English
Subscribers: 14.09K
Description from channel

04.09.2017
📌🇦🇲 Տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն )🎉
🎉Հրավերի հղում👇
https://t.me/ fGu45dGtFitlMWMy
ℹ️👇
https://magic.ly/youropportunities2017
📞 Կապ👇
@youropportunities_2017

Ratings & Reviews

2.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

1

2 stars

2

1 stars

0


The latest Messages 14

2022-06-08 05:25:08
Արհեստական Բանականությանը նվիրված համաժողով Երեւանում հունիսի 25-ին!!!

Krisp-ը և ԵՊՀ-ն , համատեղ ստեղծվող AI Lab-ի բացման շրջանակներում, նախաձեռնել են AI Conf Armenia 2022 կոնֆերանսը՝ արհեստական բանականությամբ հետաքրքրված ուսանողների, երիտասարդ հետազոտողների, ինչպես նաև, ոլորտում արդեն իսկ որոշակի փորձառություն ունեցող մասնագետների համար։

Կոնֆերանսի նպատակն է կիսվել մեքենայական ուսուցման ինժեներների և գիտնականների հաջողված օրինակներով, ուղղորդել ինչ և ինչպես սովորել ոլորտում արդյունավետ ներգրավվելու համար, ծանոթացնել ոլորտում առկա մասնագիտությունների առանձնահատկություններին և պահանջներին։

AI Conf Armenia 2022-ը մեկ տեղում է հավաքել ոլորտի ավելի քան 15 փորձագետների, ովքեր մասնակիցների հետ կկիսվեն արհեստական բանականության մասին նորություններով, սեփական փորձով՝ անհատական ելույթների և ոլորտի արդիական թեմաների վերաբերյալ պանելային քննարկումների միջոցով։

Հունիսի 25, 11:00, ԵՊՀ Մեծ Դահլիճ (Երևան, Ալեք Մանուկյան 1):

Մուտքն ազատ է՝ պարտադիր գրանցումով https://bit.ly/AI_CONF_ARMENIA2022
1.2K viewsedited  02:25
Open / Comment
2022-06-07 23:15:16
Տեխնոլոգիական Շաբաթ Գյումրիում հուլիսի 2-4!!!

Tech Week 2022-ը հարթակ է, որտեղ հնարավորություն ունեք տեսնել հայկական ծագումով համաշխարհային հաջողությունների հասած ընկերությունների, լսել նրանց իրական պատմությունները, կրկնել և գերազանցել այդ փորձը։

Գիտելիքներ
Փորձի փոխանակում
Նեթվորքինգ ու նոր թիմեր
Եվ իհարկե բազում նոր հնարավորություններ՝ բացահայտելու Շիրակի ողջ պոտենցիալն ու ոգևորել երիտասարդներին՝ կառուցել սեփական կարիերան հենց իրենց մարզում։

Կազմակերպիչների նպատակն է ստեղծել միասնական տեխնոլոգիական համայնք և հավաքական ուժերով նպաստել մարզերի համաչափ ու կայուն զարգացմանը։


Հուլիսի 2-4
Գյումրու Դրամատիկական թատրոնում։

Մասնակցության համար ուղղակի պետք է գրանցվել
https://bit.ly/3th77IG
360 viewsedited  20:15
Open / Comment
2022-06-07 22:56:05
#Կամավորություն

Վերջնաժամկետը` հունիսի 25!!!

Էրազմուսի ուսանողական ցանցի երևանյան թիմը փնտրում է 2022-23 ուս․ տարվա անդամներին!!!


Օնլայն գրանցումը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeuUVMImtHZJTV1L8XiFGWn5Ef3RF7eAZnyHB--kTQ7MA_IbQ/viewform
453 views19:56
Open / Comment
2022-06-07 22:44:40
#Գործ_Կա

Վերջնաժամկետը` հունիսի 18!!!

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգողի հաստիքի համար։

Մանրամասները`
https://bit.ly/3H1sMus
523 views19:44
Open / Comment
2022-06-07 22:27:59
#Կամավորություն

Վերջնաժամկետը` հունիսի 10!!!

Հայ օգնության ֆոնդի՝ (ՀՕՖ) «Աջակցություն Հայաստանի երեխաներին» ծրագրի շահառուների՝ իրենց բարերարներին ուղղված շնորհակալական նամակների թարգմանություն / -ից /:

Պահանջվող որակավորումները.
անգլերեն լեզվի իմացություն՝ նվազագույնը՝ B1 մակարդակ:
Տևողությունը.
2 ամիս / հուլիսից սկսած՝ կամավորին հարմար ժամանակահատվածում/:
Դիմելու համար պետք է Ինքնակենսագրականն /CV/ ուղարկել հետևյալ էլ․հասցեին՝ Anna.Chiflikyan@far.am:
627 views19:27
Open / Comment
2022-06-07 09:45:56
Վերջնաժամկետը` հունիսի 18!!!

Աղջիկների համար Girlopolis #հաքաթոն Երեւանում` հուլիսի 1-3!!!

Girlopolis-ը հաքաթոն է, որ տևելու է 3 օր։ Այն նախատեսված է 15-25 տարեկան աղջիկների համար։

Այն տեղի է ունենալու հուլիսի 1-ից 3-ը՝ ISTC-ում (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ)։
Վերջում տրվելու է սերտիֆիկատ մասնակցության համար։ Բացի այդ բոլոր մասնակիցներին սպասվում են հետաքրքիր նվերներ․․․

Օնլայն հայտադիմումը`
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSepuUuWEaQd2Bbn6hDAPrwL_MCEIbX5XO5iqEdqyIQwu6xiVw/viewform
1.3K views06:45
Open / Comment
2022-06-07 07:32:14
Վերջնաժամկետը հունիսի 10!!!
Հայտերը ընդունվելու են մայիսի 30-ից!!!

Ամբողջական կրթաթոշակ Կորեայի Արվեստի Ազգային համալսարանում (Սեուլ, Հվ. Կորեա ) ուսանելու համար!!!

Korea National University of Arts -ը զարգացող երկրներից ուսանողների համար առաջարկում է Art Major Asian plus Scholarship ամենամյա կրթաթոշակային ծրագիրը։

Կրթաթոշակը առաջարկվում է արտասահմանցի ուսանողների համար` երաժշտության, պարի, վիզուալ արվեստի, դրամատուրգիայի , կինո/ հեռուստատեսության/ մուլտիմեդիայի, կորեական ավանդական արվեստի եւ հարակից բնագավառներում բակալավրիատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։

Կրթաթոշակը փոխհատուցում է ուսման ամբողջական վճարը, ճանապարհածախսը, բժշկական ապահովագրությունը, տրամադրում ամսական կրթաթոշակ եւ կորեերեն լեզվի չորսամսյա դասեր:

Կրթաթոշակում այս տարի ներառված են OECD DAC երկրները (այդ թվում Հայաստան):
1.1K views04:32
Open / Comment
2022-06-07 07:25:59
կուրսեր` Huawei-ի կողմից!!!

Աշխարհի խոշորագույն ՏՏ ընկերություններից Huawei-ին առաջարկում է ավելի քան 250 կուրսեր։
Կուրսերի թեմաները առնչվում են արհեստական բանականությանը, 5G-ին, ամպային ծառայություններին, կորպորատիվ հաղորդակցությանը եւ այլն։


Կուրսերն առաջարկվում են եւ լեզուներով։

Կուրսի ավարտին հաջող անցած մասնակիցները ստանում են հավաստագրեր։

Մանրամասները` https://e.huawei.com/en/talent/learning/
1.1K views04:25
Open / Comment
2022-06-06 17:57:31 Վերջնաժամկետը հունիսի 30!!!

Կառավարական կրթաթոշակ Ղազախստանի ԲՈՒՀ-երում ուսանելու համար!!!

Ղազախստանի Հանրապետության Կրթության եւ Գիտության Նախարարությունը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ տեղի ԲՈՒՀ-երում բակալավրիատի մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։

Ծրագիրն փոխհատուցում է ուսման վճարը եւ տրամադրում ամսական կրթաթոշակ։

Կրթաթոշակների քանակը`
Բակալավրիատ- 490
Մագիստրատուրա – 50
PhD – 10 ։

Կրթաթոշակն համակարգվում է ՂՀ ԿԳՆ-ի Բոլոնյան գործընթացի ու ակադեմիական շարժունության Կենտրոնի կողմից։
1.3K views14:57
Open / Comment
2022-06-05 16:50:40
Վերջնաժամկետը` հունիսի 8!!!

Ռադիոէլեկտրոնիկայի դասընթաց Երեւանում

Ինժեներական քաղաքը հայտարարում է Ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված «Ինժեներական դպրոց» կրթական ծրագրի Ռադիոէլեկտրոնիկայի դասընթացի նոր շրջափուլի մեկնարկ:

​ Ծրագրի շրջականում Դու հնարավորություն կունենաս նաև գործնականում կիրառել տեսական գիտելիքներդ վերջին սերնդի հաստոցներով և սարքավորումներով և, իհարկե, կյանքի կոչել ԻՐԱԿԱՆ նախագծեր:

Դասերն իրականացվելու են Ինժեներական քաղաքում, Բագրևանդի 21/1 հասցեում։
Տևողությունը՝ 6 ամիս,  շաբաթական՝ 2 օր, օրական՝ 1.5 ժամ:
Մասնակիցները կընտրվեն տրամաբանական թեստի և հարցազրույցի միջոցով:

Օնլայն գրանցումը`
https://bit.ly/3M6tU0K
957 views13:50
Open / Comment