Get Mystery Box with random crypto!

🇦🇲 Your Opportunities 🗺️

Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Channel address: @youropportunities2017
Categories: Education
Language: English
Subscribers: 14.09K
Description from channel

04.09.2017
📌🇦🇲 Տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն )🎉
🎉Հրավերի հղում👇
https://t.me/ fGu45dGtFitlMWMy
ℹ️👇
https://magic.ly/youropportunities2017
📞 Կապ👇
@youropportunities_2017

Ratings & Reviews

2.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

1

2 stars

2

1 stars

0


The latest Messages 11

2022-06-14 08:02:35
Վերջնաժամկետը հունիսի 17!!!

Մասնագիտական կողմնորոշման ֆորում` հունիսի 19-ին!!!


Ցանկանու՞մ ես ընտրել մասնագիտություն, սակայն չե՞ս կողմնորոշվում
Ուզու՞մ ես իրազեկվել տարբեր մասնագիտությունների վերաբերյալ։

Ուրեմն մասնակցիր 1-օրյա Մասնագիտական կողմնորոշման առցանց ֆորումին հունիսի 19-ին։

Ստացիր տեղեկություններ նշված ոլորտների վերաբերյալ
Մարքեթինգ և հետազոտություն։ Ընդհանուր հիմունքներ
Առցանց Բիզնես, հաջողության պատմություն
SMM և թվային հմտություններ
Գրաֆիկ դիզայն
IT մասնագետ

Ստացիր քեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, ինչպես նաև մասնակցության հավաստագիր

Օնլայն գրանցումը https://bit.ly/3NQNrDT
731 viewsedited  05:02
Open / Comment
2022-06-13 07:09:56
Վերջնաժամկետը հուլիսի 11!!!

Երիտասարդ լրագրողների համար #Youth4Regions 2022 ծրագիր!!!

Եվրահանձնաժողովի #Youth4Regions ծրագիրն նպատակաուղղված է սկսնակ լրագրողներին տրամադրել տեղեկատվություն ԵՄ-ի գործունեության մասին։
Ծրագիրն մեկնարկել է 2017 թ.-ին եւ արդեն հասցրել են մասնակցել ավելի քան 130 երիտասարդ։

Ծրագիրն առաջարկում է
Լրագրության եւ ԵՄ-ի տեղական քաղաքականության վերաբերյալ դասընթացներ,
Հնարավորություն աշխատել հեղինակավոր լրագրողների հետ եւ ստանալ նրանց կողմից խորհրդատվություն,
Հնարավորություն այցելելու հեղինակավոր ԶԼՄ-ներ եւ ԵՄ հարցերով կառույցներ,
Հոկտեմբերի 8-14ը մասնակցել Բրյուսելում Մեդիա ծրագրի։
Կազմակերպիչները ապահովում են ծրագրի ընթացքում կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը։

Ծրագրին կարող են դիմել ԵՄ եւ հարեւան երկրներից (ներառյալ Հայաստան), 18-30 տարեկան, ԵՄ-ի տեղական քաղաքականությամբ հետաքրքրված, մինչեւ 2 տարվա մասնագիտական , կամ ուսումնական փորձով #լրագրողներ։
1.2K views04:09
Open / Comment
2022-06-12 11:14:44
Վերջնաժամկետը` հուլիսի 10!!!

Արցախյան պատերազմի մասնակից երիտասարդների համար ՏՏ դասընթացներ!!!

«Ջենեսիս Արմենիա»-ն եւ «Խելք» դպրոցը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի աջակցությամբ, նաեւ բազմաթիվ դոնորների նյութական օժանդակությամբ հնարավորություն կտա ծրագրի մասնակիցներին 6-ամսյա ինտենսիվ վերապատրաստման դասընթացների միջոցով դառնալ ՏՏ մրցունակ մասնագետ:

Շահառուներին կտրվի հնարավորություն մասնագիտական բարձր գիտելիքներով, հաղորդակցության, բանակցային, կառավարման եւ թիմային աշխատանքի հմտություններով մուտք գործել ՏՏ աշխատաշուկա (այդ թվում համաշխարհային):
«Վերաինտեգրում կրթության միջոցով» նախագիծը կմեկնարկի 2022 թվականի օգոստոսին։

Օնլայն գրանցումը
1.4K viewsedited  08:14
Open / Comment
2022-06-12 11:02:22
Երիտասարդության համաշխարհային մոբիլիզացիա ընդդեմ COVID-19-ի միջազգային դրամաշնորհային մրցույթ!!!


Global Youth Mobilization նախագիծն կազմակերպվում է խոշոր միջազգային երիտասարդական կազմակերպությունների, ԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից։
Այն նպատակաուղղված է աջակցելու երիտասարդների կողմից առաջարկվող եւ իրականացվող այն փոքր ու մեծ գաղափարներին, որոնք դրական ազդեցություն կունենան սեփական համայնքի վրա ու կլուծեն «համավարակի» հետեւանքով առաջացած որեւէ խնդիր։

Դրամաշնորհին դիմելու տարիքային սահմանը 14-30.
Առաջարկվող նախագծերի հիմնական պահանջներն են որ լինեն նորարարական ու արդյունավետ գաղափար ։
Հայտերը կարող են ներկայացվել երիտասարդի, ոչ ֆորմալ խմբի , կամ տեղական երիտասարդական կազմակերպության կողմից։
Առաջարկվող դրամաշնորհը կազմում է` $500 –$5,000։

Հայտերը ընդունվում են պարբերաբար եւ դիտարկվում երեք ամիսը մեկ անգամ (առաջիկա հայտերը կդիտարկվի մայիսին):
1.1K views08:02
Open / Comment
2022-06-12 10:51:18
Ճապոնիայում ուսանելու թեմայով EduOsaka2022 կրթական ցուցահանդես` հուլիսի 14-ին!!!

Միջոցառման շրջանակներում (մասնավորապես Օսակա քաղաքն ներկայացնող ) մի շարք ԲՈՒՀ-եր կներկայացնեն իրենց կողմից առաջարկվող ուսումնական ծրագրերը, դիմելու կարգը, հավանական կրթաթոշակները, ուսանողական կյանքի նրբություններն եւ այլն։

Միջոցառումն անցկացվելու է վիրտուալ տարածքում (SpatialChat) եւ մասնակիցները ոչ միայն պասիվ կլսեն խոսնակներին, այլեւ իրենք կարող են ակտիվ երկխոսություն վարել ու հարցեր ուղղել։

Միջոցառման աշխատանքային լեզուն է։
1.1K viewsedited  07:51
Open / Comment
2022-06-12 10:24:47
Վերջնաժամկետը հուլիսի 10 (MSc)/ հուլիսի 31 (PhD)!!!

Կրթաթոշակ Skoltech համալսարանում ( ՌԴ) մագիստրոսական, կամ PhD ծրագրերով ուսանելու համար!!!

Գիտությունների եւ տեխնոլոգիաների Սկոլկովի ինստիտուտը Մոսկվայում գտնվող մասնավոր գիտա-հետազոտական հաստատություն է, որը առաջարկում է տեխնոլոգիական ու ինժիներիայի բնագավառներում ուսումնական ծրագրեր։

Համալսարանը աարտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ մագիստրոսական, կամ PhD ծրագրերով ուսանելու համար։

Կրթաթոշակը փոխհատուցում է ուսման վճարը, բժշկական ապահովագրությունւ, տրամադրում ամսական  40,000 RUR։
1.1K viewsedited  07:24
Open / Comment
2022-06-12 07:24:39
Վերջնաժամկետը` հունիսի 30!!!

TED Fellows 2023 ծրագիր Վանկուվերում ( Կանադա)

TED Fellows ծրագիրը յուրաքանչյուր տարի փնտրում է տարբեր ոլորտներից նորարարների։ Ծրագիրն նպատակաուղղված է աջակցել մասնակիցների կարիերայի աճին։ Այն հարթակ է նորարարական ու ստեղծարար գաղափարների փոխանակման ու տարածման, ինչպես նաեւ այնպիսի մարդկանց հետ հանդիպմանը, ովքեր կարող են օգնել մասնակիցների կարիերայի զարգացմանը։ Մասնակիցները ներառվում են նաեւ TED մասնակիցների համաշխարհային ցանցում։

Կազմակերպիչները ապահովում են կեցությունը փոխհատուցում ճանապարհայի,վիզայի ծախսերը, կոնֆերանսի գրանցման վճարը։

Կարող են դիմել 18 տարեկանը լրացած, անգլերենի իմացությամբ արվեստի, ՔՀԿ ներկայացուցիչներ, իրավապաշպաններ, գիտնականներ, ձեռներեցներ եւ այլն։
1.2K viewsedited  04:24
Open / Comment
2022-06-12 07:12:56
Տվյալագիտությանը նվիրված ամառային դպրոց` հուլիսի 20- օգոստոսի 5!!!

  Դպրոցն կազմակերպվում է Hertie School-ի կողմից։

Կուրսն անցկացվելու Zoom-ի եւ Youtube-ում ուղիղ եթերների միջոցով։

Դպրոցի աշխատանքային լեզուն է։

Դպրոցի ավարտին տրվելու է հավաստագիր։

Օնլայն գրանցումը
1.1K viewsedited  04:12
Open / Comment
2022-06-12 06:57:05
Կորեերեն լեզվի կուրս!!! ​​


Stepik էլեկտրոնային կրթության հարթակում առաջարկվող սկսնակների համար կորեերեն լեզվի կուրսն նախնական կծանոթացնի այբուբենին, ուղղագրությանը, խոսակցական կանոններին եւ այլն։

Կուրսի աշխատանքային լեզուն է։
1.1K viewsedited  03:57
Open / Comment
2022-06-12 06:44:08
Վերջնաժամկետը նոյեմբերի 15!!!

​ Xposure Awards 2022 կարճամետրաժ տեսանյութերի ու ֆոտոնկարների միջազգային մրցույթ!!!

Մրցույթի այս տարվա կատեգորիաներն են ճարտարապետություն, ԱԹՍ-ներով արված լուսանկարներ, բնապատկեր , ֆոտոլրագրություն, դիմանկար, կարճամետրաժ ֆիլմեր, փողոցային Ֆոտոգրաֆիա, վայրի բնություն եւ երիտասարդների կողմից ստեղծված աշխատանքներ։

Ընտրված աշխատանքների հեղինակներին սպասվում են գումարային մրցանակներ։
1.1K viewsedited  03:44
Open / Comment