Get Mystery Box with random crypto!

🇦🇲 Your Opportunities 🗺️

Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Channel address: @youropportunities2017
Categories: Education
Language: English
Subscribers: 14.09K
Description from channel

04.09.2017
📌🇦🇲 Տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն )🎉
🎉Հրավերի հղում👇
https://t.me/ fGu45dGtFitlMWMy
ℹ️👇
https://magic.ly/youropportunities2017
📞 Կապ👇
@youropportunities_2017

Ratings & Reviews

2.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

1

2 stars

2

1 stars

0


The latest Messages 9

2022-06-16 11:32:44
#Travel_News

Վրաստանը նույնպես չեղարկում է «համավարակի » հետ կապված մուտքի սահմանափակումները

Հունիսի 15-ից Վրաստան մուտք գործելիս այլեւս անհրաժեշտ չի լինի ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ թեստի բացասական արդյունք։
1.1K views08:32
Open / Comment
2022-06-16 11:17:49
Վերջնաժամկետը օգոստոսի 28 ( B.Sc.)/ օգոստոսի 10 (M.Sc.)!!!

Կրթաթոշակ Թուրինի Տեխնիկական համալսարանում ( Իտալիա) բակալավրատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

Թուրինի Տեխնիկական համալսարանը բարձր առաջադիմությամբ եւ երիտասարդ արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է TOPoliTO կրթաթոշակն բակալավրատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։

Կրթաթոշակն կազմում է տարեկան 8,000€։
1.1K viewsedited  08:17
Open / Comment
2022-06-16 11:02:16
Կրթաթոշակներ Նագասակիի Համալսարանում ( Ճապոնիա) բակալավրատի, մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար!!!

Նագասակիի համալսարանը տեղացի եւ արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է մի շարք մասնակի, կամ ամբողջական կրթաթոշակներ բակալավրատի, մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։

Ուսման լեզուն եւ է։

Ոչ բոլոր կրթաթոշակներն են հասանելի Հայաստանից դիմելու համար։
1.0K viewsedited  08:02
Open / Comment
2022-06-16 10:19:58
Հվ. Կորեայում ուսանելու թեմայով կրթական ցուցահանդես` հունիսի 14-23!!!

Ցուցահանդեսի ընթացքում կորեական 8 վարչատարածքային շրջանները ներկայացնող պետական եւ մասնավոր շուրջ 100 ԲՈՒՀ-երը կներկայացնեն առաջարկվող ուսումնական ծրագրերը, դիմելու կարգն, հավանական կրթաթոշակները, ինչպես նաեւ կպատասխանեն մասնակիցների հարցերին։

Միջոցառման աշխատանքային լեզուն է։

Միջոցառմանը հնարավոր է գրանցվել մինչեւ հունիսի 23-ը։
1.1K viewsedited  07:19
Open / Comment
2022-06-16 07:12:23
Վերջնաժամկետը` հունիսի 23!!!


«Կորիզ» նորարարական գաղափարների մրցույթ

Ունե՞ս նորարարական բիզնես գաղափար, որը կնպաստի Շիրակի մարզի զարգացմանը

«Կորիզ» մրցույթի նպատակն է նորարար սկսնակ ձեռնարկությունների հավաքագրումը Շիրակի զարգացման համար։ Մրցույթին կարող են մասնակցել այն թիմերը, որոնք բաղկացած են նվազագույնը երկու հոգուց (16 տարեկանից բարձր)։

Գաղափարները կարող են լինել տարբեր ոլորտներից՝ տեխնոլոգիաներ, ագրոբիզնես, զբոսաշրջություն և այլն։

Մրցույթի մրցանակային ընդհանուր ֆոնդը $3,000 է։
1.2K viewsedited  04:12
Open / Comment
2022-06-16 06:59:54
Վերջնաժամկետը հուլիսի 14!!!

Կրթաթոշակ Եգիպտոսում անցկացվելիք Կլիմայի փոփոխության թեմայով համաժողովին մասնակցելու համար։

Earth Journalism Network -ը զարգացող երկրներից լրագրողների համար առաջարկում է CCMP Reporting Fellowship Program կրթաթոշակային ծրագիրը` Շարմ էլ Շեյխում նոյեմբերի 7-18ը անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 27-րդ համաժողովին մասնակցելու համար։

Կրթաթոշակն փոխհատուցում է ճանապարհի, կեցության, ներքին տրանսպորտի ծախսերը ։
1.1K viewsedited  03:59
Open / Comment
2022-06-16 06:36:33
Երիտասարդ մասնագետների համար պրակտիկայի ծրագիր` Համաշխարհային Բանկի կողմից!!!

Համաշխարհային Բանկը երիտասարդ մասնագետներին առաջարկում է սկսել կարիերա միջազգային մակարդակում։

Ծրագրին կարող են դիմել Բանկի անդամ երկրներից (այդ թվում Հայաստան); 1990 թ-ի հոկտեմբերի 1-ից հետո ծնված, մագիստրոսի , կամ PhD աստիճան ունեցող, եւ Համաշխարհային Բանկի աշխատանքային առնվազն մեկ լեզվի գերազանց իմացությամբ, YPP բիզնես ոլորտներում մասնագիտացված երիտասարդ մասնագետներ։
1.0K views03:36
Open / Comment
2022-06-16 06:25:03
Վերջնաժամկետը հուլիսի 7!!!

«Անկախության ուժը» խորագրով երիտասարդական ճամբար Բյուրականում հուլիսի 14-19!!!

«Անկախության Սերունդ» ՀՔՆ-ը կազմակերպում է ուսանողական-երիտասարդական 5-օրյա ճամբար, «Անկախության ուժը» խորագրով, որը տեղի կունենա հուլիսի 14-19-ը, Բյուրականում։

Եթե ցանկություն և եռանդ ունես մասնակցել Հայաստանում կիրթ, գիտակից, իրավական և սոցիալական, քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական գաղափարների, պետական արժեքների պաշտպանությանը, ամրացմանն ու կայացմանը, ապա այս ճամբարը քեզ համար է:

Մասնակիցները կարող են դիմել Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Օնլայն գրանցումը
1.1K viewsedited  03:25
Open / Comment
2022-06-15 20:58:14
Վերջնաժամկետը` օգոստոսի 31!!!

«Թվապատում 2022» լրագրողական մրցույթ!!!


Մրցույթի նպատակն է խրախուսել որակյալ և պատասխանատու լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը, նպաստել հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը և իրազեկմանը՝ երկրում ընթացող իրադարձությունների, մարդու իրավունքների, ճգնաժամերի, մարդասիրական խնդիրների և դրանց հնարավոր լուծումների, երկրի կայունացման ճանապարհների և հնարավոր տնտեսական լուծումների վերաբերյալ։
1.3K viewsedited  17:58
Open / Comment
2022-06-15 20:52:53
Վերջնաժամկետը հունիսի 18!!!

Թվային տեխնոլոգիաների թեմայով
Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր Ռուսթավիում ( Վրաստան) հուլիսի 3- 10!!!

Ծրագրի աշխատանքային լեզուն է։

Կեցության եւ ճանապարհի ծախսերը փոխհատուցվում են։

Ծրագրին կարող են դիմել 18-26 տարեկան ակտիվ երիտասարդներ, կամավորներ և ուսանողներ, ովքեր հետաքրքրված են ավելին իմանալ կոդավորման և ծրագրավորման հիմունքների մասին:


Հայաստանյան գործընկեր կազմակերպությունը «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ։
1.2K viewsedited  17:52
Open / Comment