Get Mystery Box with random crypto!

🇦🇲 Your Opportunities 🗺️

Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Channel address: @youropportunities2017
Categories: Education
Language: English
Subscribers: 14.09K
Description from channel

04.09.2017
📌🇦🇲 Տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն )🎉
🎉Հրավերի հղում👇
https://t.me/ fGu45dGtFitlMWMy
ℹ️👇
https://magic.ly/youropportunities2017
📞 Կապ👇
@youropportunities_2017

Ratings & Reviews

2.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

1

2 stars

2

1 stars

0


The latest Messages 10

2022-06-15 20:34:31
Վերջնաժամկետը օգոստոսի 31!!!

Հայտերի ընդունումը կմեկնարկի հուլիսից!!!

Կորեերեն լեզվի ուսուցման կրթաթոշակային փոխանակման ծրագիր!!!

Korea Foundation հիմնադրամը կազմակերպում է ամենամյա Korean language training (KLT) ծրագիրը, որը հնարավորություն է տալիս կորերենի դասավանդող, կամ Կորեայի հետ կապված մասնագիտություններով զբաղվողներին մինչեւ 6 ամսյա փոխանակում անցնել Հվ. Կորեայի համալսարաններում։

Ծրագիրն առաջարկվում է մինչեւ 40 տարեկան, կորեերեն լեզվով, կամ Կորեայի հետ կապված մասնագիտություններով զբաղվող մագիստրոսների, PhD թեկնածուների, համալսարանների դասավանդողների , մասնագետների, բակալավրիատի ուսանողների, դիվանագիտական ներկայացուցչությունների համար ։


Ծրագիրն փոխհատուցում է ճանապարհի, ուսումնական, բժշկական ապահովագրության եւ կեցության ծախսերը։

Նախորդ (2021) թ.-ի մանրամասները (քանի որ այս տարվանը դեռ թարմացված չէ):
1.2K viewsedited  17:34
Open / Comment
2022-06-15 20:12:06
Վերջնաժամկետը հուլիսի 31!!!

Կրթաթոշակ Բրունեյ Դարուսսալամի համալսարանում ( Բրունեյ) PhD ծրագրերով ուսանելու համար!!!

Բրունեյի համալսարանը արտասահմանցի ուսանողների, գիտնականների ու մասնագետների համար առաջարկում է UBD Graduate Scholarship (UGS) կրթաթոշակային ծրագիրը` PhD ծրագրերով ուսանելու ու հետազոտություններ իրականացնելու համար։

Ուսման լեզուն է։


Ծրագիրն փոխհատուցում է ուսման վճարը, հետազոտական, ճանապարհի ծախսերը , կեցությունը, տրամադրում ամսական կրթաթոշակ։
1.3K viewsedited  17:12
Open / Comment
2022-06-15 17:59:50
Վերջնաժամկետը հունիսի 26!!!

Գյումրեցի երիտասարդների համար եւ լեզուների ակումբներ!!!

«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ում կգործեն անգլերեն և ֆրանսերեն լեզուների սկսնակ և միջին մակարդակների ակումբներ։

Եթե ուզում ես սովորել նոր լեզուներ
Զարգացնել լեզվամտածողությունդ
Ծանոթանալ այլ երկների մշակույթների հետ

Ապա, շտապի՛ր գրանցվել լրացնելով հայտը, և դարձի՛ր ամենահետաքրիր ու բովանդակալից ակումբի մասնակիցներից մեկը։

Օնլայն գրանցումը

Ակումբները կմեկնարկեն հուլիսի 1-ից, մասնակցությունն անվճար է, տարիքային սահմանափակում չկա։
1.4K viewsedited  14:59
Open / Comment
2022-06-15 16:36:28
Այսօր` հունիսի 15-ն Էրազմուսի ծննդյան օրն է

Վերջին 35 տարում Էրազմուսը փոխել է 10 միլիոնից ավել եվրոպացիների (եւ ոչ միայն) կյանքը, ընդլայնել հորիզոններ, բացել կարերիայի նոր հնարավորություններ եւ մասնակիցների միջեւ ստեղծել անմոռանալի կապ ու հիշողություններ

Մեկնաբանություններում նշեք Էրազմուսի շրջանակներում մասնակցած ծրագրերն ու անմոռանալի հիշողությունները

Շնորհավոր Ծնունդդ Էրազմուս+
Happy birthday, Erasmus
239 views13:36
Open / Comment
2022-06-15 06:33:59
#Աղջիկների_կանանց_համար #օնլայն #ծրագիր #գիտական #STEM

Վերջնաժամկետը` հունիսի 30!!!

13-17 տարեկան աղջիկների համար «1000 Girls 1000 Futures-2022» ծրագիր!!!

Նյու Յորքի գիտությունների Ակադեմիան աշխարհի ցանկացած կետից աղջիկների համար կազմակերպում է «1000 Girls 1000 Futures-2022» ծրագիրը։
Ծրագիրը առաջարկվում է գիտությամբ , տեխնոլոգիաներով, ինժիներիայով եւ մաթեմատիկայով (STEM ) հետաքրքրված այն երիտասարդ աղջիկներին, ովքեր ցանկանում են ապագա կարիերան զարգացնել այդ ոլորտներում եւ ստանալ ոլորտային խորհրդատվություն։


Ծրագիրն ամբողջովին օնլայն է, միանալու համար անհրաժեշտ է համացանց եւ համապատասխան սարքավորումներ ։
Ծրագրի աշխատանքային լեզուն է։
1.0K views03:33
Open / Comment
2022-06-15 06:33:40 Կրթաթոշակային ծրագիր Գերմանիայում!!!

Copernicus Berlin կազմակերպության Միջազգային գերազանցության կրթաթոշակային ծրագիրը (IES) մոտիվացված ուսանողներին հնարավորություն է տալիս մեկ սեմեստր սովորել HU Berlin, FU Berlin, HWR Berlin եւ Պոտսդամի համալսարաններում, ինչպես նաեւ անցնել պրակտիկա տեղի ընկերություններում։

https://t.me/youropportunities2017/3917
1.0K views03:33
Open / Comment
2022-06-14 17:03:45
Վերջնաժամկետը` հունիսի 17!!!

Կոտայքի մարզի ավագ դպրոցների աշակերտների համար Ֆինանսական ճամբար!!!

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը «Սպառողների ֆինանսական կրթության/իրազեկվածության բարձրացման» ծրագրի շրջանակներում կազմակերպում է եռօրյա «Ֆինանսական ճամբար» Եղվարդում՝ Կոտայքի մարզի ավագ դպրոցների աշակերտների համար։ Ճամբարի ընթացքում աշակերտները կստանան տեսական և գործնական գիտելիքներ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, ՀՀ ֆինանսական համակարգի, խնայողությունների, ներդրումների, վարկերի և ապահովագրության մասին, տարբեր ինտերակտիվ խաղերի միջոցով կամրապնդեն իրենց գիտելիքները և կմասնակցեն ֆինանսների վերաբերյալ տարբեր մրցութային խաղերի։

Ճամբարն անցկացվելու է «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ում, հունիսի 22-24-ը։

Օնլայն գրանցումը`
https://forms.gle/2CRbyekTYwrQrv1g8

Ճամբարը գիշերակացով չէ։
1.3K views14:03
Open / Comment
2022-06-14 16:52:52
Վերջնաժամկետը` հունիսի 18!!!

Արմավիրի մարզի 16-30 տարեկան երիտասարդների համար #դասընթաց Էջմիածնում!!!

Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ն «Հայ Մտքի Դպրոցի» գաղափարական շարունակականությամբ մեկնարկում է անվճար դասընթացների շարք 16-30 տարեկան երիտասարդների համար։


Դասընթացները կանցկացվեն հետևյալ թեմաներով ՝
Բարեկիրթ հայերեն
Մշակութային արժեքներ (երգ ու պար)
Ազգային արժեքներ (մշակույթ, կրթություն, գիտություն)
Համամարդկային արժեքներ (մարդու հավասար իրավունքների պաշտպանություն, մարդկային արժանապատվություն, սոցիալական արդարություն)
Ընտանիքի մշակույթ և տնտեսության կառավարում ։

Մասնակիցները կընտրվեն հարցազրույցի հիման վրա։

Օնլայն գրանցումը ` https://docs.google.com/forms/u/0/d/1hT62BFwehuWj737978MFWSlz3b9zHkVbNgqYfaRLpyM/viewform
1.1K views13:52
Open / Comment
2022-06-14 12:24:44
#Կամավորություն

Վերջնաժամկետը` հունիսի 27!!!

<<Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն>> Պետական Ոչ Առևտրային Կազմակերպությունը փնտրում է ակտիվ, նախաձեռնող, ստեղծագործ, և բանիմաց #կամավորների, որոնք պատրաստ են իրենց ներուժը ներդնել՝ իրականացնելու երեխաների՝ մասնավորապես կրթության առանձնահատուկ կաիք ունեցող երեխաների ստեղծագործական միասնական աշխատանքների կազմակերպման գործում կերպարվեստ, կիրառական արվեստ, դեկորատիվ արվեստ, խեցեգործություն, պար, թատրոն, երգեցողություն:

Օնլայն գրանցումը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdV4AnRekp-m_-hxu47g91KL3_dkRvVv0ekeCoRbvkyn3wFnA/viewform
1.2K views09:24
Open / Comment
2022-06-14 09:46:37
Վերջնաժամկետը` հունիսի 15!!!

15-18 տարեկան երիտասարդների համար Տիեզերական ճամբար!!!

Ճամբարի նպատակն է օժանդակել տիեզերքին առնչվող բնագիտական առարկաներից բացառիկ ունակություններով պատանիներին՝ մասնագիտական կողմնորոշման, աստղագիտության, տիեզերական տեխնիկայի, տիեզերագիտության մի շարք այլ բնագավառներում գիտելիքների հարստացման հարցում։

Ճամբարին մասնակցելու համար կարող են դիմել Հայաստանից եւ սփյուռքից, տիեզերագնացության և տիեզերական հետազոտություններով հետաքրքրված 15-18 տարեկան պատանիներ։

«Տիեզերական ճամբար 2022»-ը կանցկացվի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը՝ Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։

Ճամբարի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

Հայաստանից գրանցումը

Մանրամասները
537 views06:46
Open / Comment