Get Mystery Box with random crypto!

🇦🇲 Your Opportunities 🗺️

Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Channel address: @youropportunities2017
Categories: Education
Language: English
Subscribers: 14.09K
Description from channel

04.09.2017
📌🇦🇲 Տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն )🎉
🎉Հրավերի հղում👇
https://t.me/ fGu45dGtFitlMWMy
ℹ️👇
https://magic.ly/youropportunities2017
📞 Կապ👇
@youropportunities_2017

Ratings & Reviews

2.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

1

2 stars

2

1 stars

0


The latest Messages 8

2022-06-18 10:58:39
Վերջնաժամկետը` նոյեմբերի 30!!

Կրթաթոշակ` Տորոնտոյի համալսարանում ( Կանադա) բակալավրիատի ծրագրերով ուսանելու համար !!!

Lester B. Pearson Scholarship ամենամյա կրթաթոշակային ծրագիրն ստեղծված է աջակցելու այն արտասահմանցի ուսանողներին, ովքեր աչքի են ընկնում իրենց ակադեմիական ձեռքբերումներով, առաջնորդական հատկանիշներով։

Կրթաթոշակը տրամադրվում է բակալավրատի ամբողջ 4 տարվա ուսուցման համար։

Կրթաթոշակը ներառում է`
Ուսման վճարը,
Ուսւմնական նյութերը,
Կեցությունը,
Ադմինիստրատիվ ծախսերը։

Մանրամասները` https://youropportunities2017.wordpress.com/2021/08/15/lester-b-pearson-scholarship/
1.2K views07:58
Open / Comment
2022-06-18 10:05:49
Վերջնաժամկետը հունիսի 24!!!

Կրթաթոշակ Տրիրայի համալսարանում ( Գերմանիա) բակալավրատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

Տրիրայի համալսարանը, շնորհիվ DAAD-ի եւ Ռեյնլանդ Պֆալց շրջանի Կառավարության աջակցության, արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ։

Կրթաթոշակը կազմում է բակալավրիատի ուսանողների համար ամսական մինչեւ 350 եվրո; մագիստրատուրայի` 400։

Մանրամասները https://www.uni-trier.de/en/international/vor-der-einreise-allgemeine-infos/students-funding-international-students/scholarships-for-international-degree-students
1.1K views07:05
Open / Comment
2022-06-18 09:16:53
Վերջնաժամկետը մինչեւ նոյեմբեր!!!

Կրթաթոշակ Marian University համալսարանում ( ԱՄՆ) ուսանելու համար!!!

Ինդիանապոլիսի Մարիեն համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է մի շարք կրթաթոշակներ։

Կրթաթոշակները առաջարկվում են հիմնվելով ուսանողների առաջադիմության, ակադեմիական/ սպորտային/ արտաուսումնական նվաճումների վրա։

Կրթաթոշակների չափը ու պայմանները տարբեր են։

Մանրամասները` https://www.marian.edu/admissions/financial-aid-at-marian-university/scholarships-and-financial-aid
1.1K viewsedited  06:16
Open / Comment
2022-06-18 08:37:56
Վերջնաժամկետը` սեպտեմբերի 15!!!

Լրագրողների համար կրթաթոշակային փոխանակման ծրագիր ԱՄՆ-ում!!!

Մամուլի համաշխարհային Ինստիտուտի (WPI) փոխանակման ծրագիրը փորձառու լրագրողներին հնարավորություն է ընձեռում ճամփորդել ԱՄՆ, ծանոթանալ ամերիկյան լրագրությանը, մեդիային, ԶԼՄ-ների աշխատանքին, հաճախ լուսաբանվող թեմաներին։

Ծրագիրն մեկնարկելու 2023 թ.-ի մարտին։ Սկզբում լրագրողները անցկացնելու են երեք շաբաթ Մինեսոտայում, ապա ուսումնական այցեր կատարելու մի շարք քաղաքներում (այդ թվում Նյու Յորք եւ Վաշինգտոն), մասակցելու բրիֆինգների, հարցազրույցների , թեմատիկ թրեյնինգների եւ այլն։

Ծրագրին կարող են դիմել առնվազն 5 տարվա մասնագիտական գործունեությամբ, առաջնորդական հատկանիշներ ունեցող, իմացությամբ լրագրողներ։

Կազմակերպիչները փոխհատուցում են ճանապարհածախսը, ներքին տրանսպորտը, կեցությունը, տրամադրում շաբաթական փոքր «գրպանի ծախս».

Մանրամասները` https://worldpressinstitute.org/fellowships/program-overview/
1.1K views05:37
Open / Comment
2022-06-18 08:19:27
Վերջնաժամկետը` հունիսի 30!!!

Կրթաթոշակ` Բիրմինգհեմի համալսարանում ( Մեծ Բրիտանիա) բակալավրատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

Բրիտանական հեղինակավոր Բիրմինգհեմի համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է Գերազանցության կրթաթոշակներ` բակալավրատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։

Կրթաթոշակն կազմում է մինչև £10,000։

Մանրամասները`
Բակալավրատ` https://www.birmingham.ac.uk/funding/undergraduate/international-excellence-scholarship-chemical-engineering.aspx

Մագիստրատուրա` https://www.birmingham.ac.uk/international/students/global-masters-scholarship.aspx
1.1K views05:19
Open / Comment
2022-06-18 07:47:14
Վերջնաժամկետը` հուլիսի 10!!!

Կրթաթոշակ` MSDG մագիստրոսական ծրագրով ուսանելու համար!!!

Master in Management of Sustainable Development Goals (MSDG) մագիստրոսական ծրագիրը առաջարկվում է Հռոմում գտնվող Università LUMSA համալսարանի կողմից։ Ծրագիրն նվիրված է կրթությանը նորագույն մոտեցումներին ու բնապահպանական համաշխարհային խնդիրների լուծմանը ։

Կուրսի տեւողությունը 11 ամիս է։

Ուսման համար առաջարկվում են Գերազանցության կրթաթոշակներ, որոնք կազմում են մինչեւ 9 000 եվրո։

Մանրամասները` https://mastermsdg.lumsa.it/sites/default/files/link/D.R.%20Bando%20borse%20studio%20MSDG%202022_2023.pdf
1.1K views04:47
Open / Comment
2022-06-18 05:37:36
Վերջնաժամկետը հունիսի 19!!!

,, FACT-CHECKING AS AN ANTIDOTE ,,Online Fake News'' խորագրով Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր Քութայիսիում ( Վրաստան) հուլիսի 16-25!!!

Ծրագիրն նվիրված է ԶԼՄ-ների կողմից հրապարակվող տեղեկատվության քննադատական վերլուծմանը ու գնահատմանը, մեդիա եւ տեղեկատվական գրագիտության ազգային քաղաքականության ու ռազմավարության մշակմանը։

Երիտասարդների համար կարեւոր է հայտնաբերել եւ տարբերել օնլայն միջավայրում հուսալի եւ անհուսալի տեղեկատվական աղբյուրները։
Նախագծի նպատակն է օգնել երիտասարդներին գտնել ապատեղեկատվություն համացանցի պարբերաբար ու առօրյա ռիթմով օգտագործելու ընթացքում։

Օնլայն գրանցումը https://docs.google.com/forms/d/1RCwcTsFyx33W8J6ckJ5zLRV4xPolsUF2VsXl_eMWuuk/viewform

Հայաստանյան գործընկեր կազմակերպությունը` «Youth Mix» ՀԿ։
1.1K viewsedited  02:37
Open / Comment
2022-06-18 05:25:38
Վերջնաժամկետը` հունիսի 26!!!

Գրաֆիկ դիզայնի դասընթաց Վանաձորում!!!

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո կազմակերպում են «Գրաֆիկ դիզայն» դասընթաց:

Դասընթացի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն՝
Գրաֆիկ դիզայնի հիմունքներ
Համակարգչային ծրագրեր՝ Adobe Photoshop, Adobe Illustrator
Գույների տեսություն
Իլյուստրացիաների ոճեր
Տպագրության հիմունքներ
Պաստառների, այցեքարտերի և լոգոտիպերի պատրաստում
Կոմպոզիցիա։

Դասընթացին կարող են մասնակցել 15 և բարձր տարիքի բոլոր հետաքրքրված անձինք: Համակարգչային գիտելիքների առկայությունը կդիտվի որպես առավելություն։

Թեստավորում՝ հունիսի 28,
Դասընթացի սկիզբ՝ հուլիսի 6,
Դասընթացի տևողություն՝ 4-4․5 ամիս /ընդհանուրը՝ 100 ժամ/
Անցկացման վայր՝ ՎՏԿ
Ձևաչափ՝ լսարանային (Offline)

Օնլայն գրանցումը`
https://forms.gle/NeHzuB483Rx7efQ77
1.3K views02:25
Open / Comment
2022-06-16 20:34:01
Վերջնաժամկետը` սեպտեմբերի 13!!!

Հայտերը կընդունվեն հուլիսի 1-ից

Արվեստի ներկայացուցիչների համար Hodder Fellowship կրթաթոշակային ծրագիր ԱՄՆ-ում!!!

Hodder կրթաթոշակն առաջարկվում է խոստումնալից արվեստագետների (կոմպոզիտորներ, գրողներ, վիզուալ արվեստագետներ, նկարիչներ, գրողներ, թարգմանիչներ, եւ այլն) համար, ովքեր ցանկանում են ստեղծագործական նախագծեր իրականացնել Փրիստոնի համալսարանում։

Կրթաթոշակը թույլ է տալիս 2 տարի մնալ համալսարանում եւ դասավանդել ու աշխատել տեղի ստեղծարար համայնքի հետ։

Կրթաթոշակը կազմում է տարեկան $84,000։
939 viewsedited  17:34
Open / Comment
2022-06-16 12:20:22
#Հետաքրքիր_է

Հունիսի 15-ին հրապարակվել է խաղաղասեր 163 երկրների ( Global Peace Index) թ.-ի ռեյտինգը

Խաղաղության Համաշխարհային Ռեյտինգը կազմվում է ավստրալիական Տնտեսության եւ Խաղաղության Ինստիտուտի (IEP) կողմից։

Ռեյտինգն կազմվում է հիմնվելով 23 ցուցիչների վրա, որոնցից են անվտանգության , ռազմականացման մակարդակը, հակամարտություններում ներգրավվածությունը եւ այլն։

Ահա ըստ ռեյտինգի 2022 թ.-ի Ամենախաղաղասեր 10 երկրները
Իսլանդիա
Նոր Զելանդիա
Իռլանդիա
Դանիա
Ավստրիա
Պորտուգալիա
Սլովենիա
Չեխիա
Սինգապուր
Ճապոնիա։

Հայաստանը զբաղեցրել է ցուցակում 83-րդ տեղը։

Ցուցակը եզրափակել են Հարավային Սուդանը (159); ՌԴ-ն (160) , Սիրիան (161), Եմենը (162) եւ Աֆղանստանը (163):

Ուկրաինան զբաղեցրել է 153-րդ, ԱՄՆ-ն 129-րդ, Չինաստանը 89-րդ, Հվ. Կորեան 43-րդ հորիզոնականները։

Ցուցակը ամբողջական
1.1K views09:20
Open / Comment