Get Mystery Box with random crypto!

🇦🇲 Your Opportunities 🗺️

Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Channel address: @youropportunities2017
Categories: Education
Language: English
Subscribers: 14.09K
Description from channel

04.09.2017
📌🇦🇲 Տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն )🎉
🎉Հրավերի հղում👇
https://t.me/ fGu45dGtFitlMWMy
ℹ️👇
https://magic.ly/youropportunities2017
📞 Կապ👇
@youropportunities_2017

Ratings & Reviews

2.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

1

2 stars

2

1 stars

0


The latest Messages 6

2022-06-21 15:30:09
Վերջնաժամկետը հոկտեմբերի 1!!!

DAAD կրթաթոշակ Գերմանիայի ԲՈՒՀ-երում մագիստրատուրայի եւ PhD երաժշտական ծրագրերով ուսանելու համար!!!

Կրթաթոշակը տրամադրվում է 10-24 ամիս կախված ընտրած ուսումնական ծրագրի, կամ նախագծի տեւողությունից։
Ուսման լեզուն , կամ է։

Կրթաթոշակը կազմում է ամսական 861 եվրո, փոխհատուցվում է նաեւ համալսարանական վճարումները, ճանապարհի եւ բժշկական ապահովագրության ծախսերը։


Մանրամասները https://www2.daad.de/deutschland/stipendium/datenbank/en/21148-scholarship-database/?origin=2&status=3&subjectGrps=&daad=&q=&page=3&detail=57135743#bewerbung0000
1.2K viewsedited  12:30
Open / Comment
2022-06-21 15:22:26
Վերջնաժամկետը` հունիսի 25!!

Երիտասարդ լրագրողների, բլոգերների ու վավերագրիստների համար պրակտիկայի հնարավորություն Գերմանիայում!!!

Internationale Journalisten-Programme կազմակերպությունը մեկնարկում է ամենամյա The Marion Gräfin Dönhoff Fellowship կրթաթոշակային-պրակտիկայի ծրագիրն, որն երիտասարդ լրագրողներին հնարավորություն է տալիս երկու ամիս գտնվել Գերմանիայում, աշխատել գերմանական ԶԼՄ-ներում, խմբագրություններում, պատկերացում կազմել Գերմանիայի քաղաքականության, տնտեսության, մշակույթի, հասարակական կյանքի մասին։

Կրթաթոշակը կազմում է 3 800 եվրո։ Այն նախատեսված է փոխհատուցելու ճանապարհի, բժշկական ապահովագրության, կեցության ծախսերը։


Կարող են դիմել Արեւելյան Եվրոպայի (այդ թվում Հայաստան) , ՄերձԲալթյան երկրներից 20-35 տարեկան, , կամ իմացությամբ լրագրողներ, բլոգերներ, վավերագրիստներ։

Մանրամասները` https://www.ijp.org/en/fellowships/the-eastern-european-fellowship
1.1K views12:22
Open / Comment
2022-06-21 13:49:28
#Կամավորություն

Վերջնաժամկետը` հունիսի 26!!!

Կամավորության հնարավորություն` FemInno համաժողովի շրջանակներում!!!

Հուլիսի 30-31ը Երեւանում կայանալու է FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովը։ Այն նվիրված է աղջիկների ու կանանց շրջանում բիզնեսի, գիտա- տեխնոլոգիաների, հաջող փորձերի ներկայացմանը ու փոխանակմանը։

Կազմակերպիչները հրավիրում են կամավորներ` միջոցառման կազմակերպչական աշխատանքներում ներգրավելու համար։

Օնլայն գրանցումը` https://docs.google.com/forms/d/1Z12nuJ3KTqKUSvBXYvgzLvboYeUU5UCS_x9edqtBpUU/viewform
1.1K views10:49
Open / Comment
2022-06-21 13:39:52 Գյումրեցի երիտասարդների համար գրքային քննարկումների ակումբ!!!

Մի խումբ երիտասարդներ ցանկանում են զարգացնել Գյումրին, հատկապես ընթերցասերների շրջանում և որոշել են կազմակերպել մի մեծ և թույն ծրագիր։
Եվ որպես ծրագրի առաջին քայլ, կազմակերպվում է առաջին գրքի քննարկումը։

Օնլայն գրանցումը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdEQ2YNSa36GQ54llKlszFalmIB-tN5uk7RD6455G_XPdNt1Q/viewform
1.1K views10:39
Open / Comment
2022-06-21 13:33:11
Բիզնես համաժողով Կապանում ` հուլիսի 9-ին, ժամը 12.00-ին!!!

Նպատակ ունենալով կարևորել բիզնեսի դերը՝ որպես տնտեսությանը խթանող օղակ , և ծանոթացնել երիտասարդներին հայաստանյան հաջողված բիզնես պրոյեկտներին՝ Youth Community ՀԿ-ն սկսում է բիզնես կոնֆերանսների շարք Հայաստանի քաղաքներում։

Իրենց ոլորտի հզոր դեմքեր
Հաջողված բիզնես պրոյեկտների պատմություններ
Բանախոսություններ բիզնեսի համար հույժ կարևոր թեմաններով
Ցանցի ստեղծում

Առաջին կոնֆերանսը տեղի կունենա Կապանում։

Հուլիսի 9-ին
ժամը 12։00֊ին
Կապանի մշակույթի տանը։


Միջոցառման շրջանակներում ներկայացվելու են հայաստանյան հաջողված բիզնեսների, հաջողության պատմություններ, լինելու են մի շարք թեմաներով քննարկումներ ։

Օնլայն գրանցումը`
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeAbQ0eqELta5uI7rjNRNVRD-uXQcdXQkEfVV36CFrqzGEXiw/viewform
1.1K views10:33
Open / Comment
2022-06-21 13:22:43
Վերջնաժամկետը հունիսի 30!!!


Ուսանողուհիների համար կրթաթոշակ FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովին մասնակցելու համար!!!.

Հուլիսի 30-31ը Երեւանում կայանալու է FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովը։ Այն նվիրված է աղջիկների ու կանանց շրջանում բիզնեսին, գիտա- տեխնոլոգիաներին, հաջող փորձերի ներկայացմանը ու փոխանակմանը։

Ուսանողուհիների համար առաջարկվում են կրթաթոշակներ միջոցառման մասնակցության համար։

Կրթաթոշակի հայտը https://docs.google.com/forms/d/1XVODDL3oeHL11ndeFRVv_yztoL97KO9KlKdxITmk-b0/viewform

Համաժողովի մասին` https://www.feminno.com/
1.3K viewsedited  10:22
Open / Comment
2022-06-20 13:07:52
Ծրագրի այս տարվա հայտը ուշ էի նկատել , դրա համար չէի կիսվել, բայց քանի որ երկարաձգվել է` կիսվեմ։

Վերջնաժամկետը` հունիսի 23!!!

«Մարդամեջ- 2022» երիտասարդական նորարարական ճամբար` հուլիսի 7-9!!!

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության. Ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրի շրջանակներում հրավիրում է 18-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Մարդամեջ-2022» սոցիալական նորարարության հավաքին։ Ծրագիրը փնտրում է ակտիվ և ստեղծագործ երիտասարդների, ովքեր ցանկանում են իրենց համալսարաններում և համայնքներում իրականացնել նորարարական ծրագրեր։

Մասնակցությունը հավաքին է, մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։

Մանրամասները` https://epfarmenia.am/hy/opportunities-sdn-mardamej-social-innovative-camp-announcement
Օնլայն գրանցումը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdRFmQkTcKowVHsJgb9mFWV6TPW3VfyWkq-EdTW825ucn7GZw/viewform
1.2K views10:07
Open / Comment
2022-06-20 10:08:36
Վերջնաժամկետը` հուլիսի 10!!!

«Կանանց տնտեսական հզորացում» ծրագիր!!!

Գեղարքունիքի, Շիրակի մարզերում և Երևան քաղաքում մեկնարկում է «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը,։

Ծրագիրը նպատակ ունի սոցիալապես խոցելի խմբերի կանանց հնարավորություն տալ`
Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ աշխատաշուկայում ինտեգրվելու և մրցունակ դառնալու համար
Մասնակից դառնալ կառավարման և մասնակցային գործընթացներին, տեղեկանալ ՏԻՄ ծառայությունների մասին
Հիմնել և զարգացնել գյուղատնտեսական կամ միկրոձեռնարկատիրական տնտեսություններ:

Ծրագրի տնտեսական բաղադրիչն հաջողությամբ ավարտած կանայք կկարողանան մասնակցել փոքր դրամաշնորհային մրցույթի։

Ծրագրին կարող են դիմել ներքոնշյալ մարզերն ու բնակավայրերը`
Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի, Շողակաթ, Վարդենիս, Ճամբարակ խոշորացված համայնքներ
Շիրակի մարզ՝ Անի, Արթիկ, Ամասիա, Աշոցք, Ախուրյան խոշորացված համայնքներ։
Քաղաք Երևան


Օնլայն գրանցումը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSciEZbbRVc4kSsEL1WRKfgp5iJxc8z0kKzwxHscReqDx7ERZA/viewform
1.1K views07:08
Open / Comment
2022-06-20 10:00:44 Վերջնաժամկետը` հունիսի 30!!!

Հետք Մեդիա Գործարանը սկսում է 2022-2023թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը!!!

Տեղեկատվական այժմյան հոսքերի մեջ ավելի ու ավելի է արժևորվում պատասխանատու, վստահելի և ստուգված բովանդակությունը։ Հետք Մեդիա Գործարանը շարունակում է կրթել ճկուն, ստեղծարար և պատասխանատու լրագրողների, որոնք իրենց հրապարակումներով ազդեցություն են ունենում որոշումների կայացման և հասարակական գործընթացների վրա։

https://t.me/youropportunities2017/3979
1.0K views07:00
Open / Comment
2022-06-20 09:50:59
Վերջնաժամկետը` հուլիսի 1!!!

Ստարտափների համար EBRD’s Star Venture ծրագիր!!!

Եվրոպական Զարգացման եւ Վերակառուցման Բանկի (EBRD) կողմից կազմակերպվող Star Venture ծրագիրը նախատեսված է խոստումնալից ստարտափերների , աքսելերատորների ու փորձագետների համար, որպեսզի ամբողջովին բացահայտի նրանց կարողությունները։

Ծրագիրն փորձագետների ու խորհրդատուների ցանցի միջոցով ստարտափներին տրամադրելու է անհատական խորհրդատվություններ եւ շուկայում մրցունակ դառնալուն ուղղված հմտություններ։

Շնորհիվ թրեյնինգների, խորհրդատվության եւ տեխնիկական աջակցության , ստարտափերները կբարելավեն իրենց արդյունավետությունը եւ կմեծացնեն մասշտաբները։


Ծրագրին կարող են դիմել Հարավային Կովկասի երկրներից (այդ թվում Հայաստան) ստարտափներ։

Մանրամասները` https://www.ebrd.com/documents/admin/application-guidelines-eap.pdf
Օնլայն գրանցումը` https://airtable.com/shrr7pCZ9cZt3E6Jq
1.1K views06:50
Open / Comment