Get Mystery Box with random crypto!

🇦🇲 Your Opportunities 🗺️

Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Channel address: @youropportunities2017
Categories: Education
Language: English
Subscribers: 14.09K
Description from channel

04.09.2017
📌🇦🇲 Տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն )🎉
🎉Հրավերի հղում👇
https://t.me/ fGu45dGtFitlMWMy
ℹ️👇
https://magic.ly/youropportunities2017
📞 Կապ👇
@youropportunities_2017

Ratings & Reviews

2.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

1

2 stars

2

1 stars

0


The latest Messages 5

2022-06-22 09:54:55
Վերջնաժամկետը նոյեմբերի 30!!!

Ուսանողուհիների համար Հելմուտ Վեյթի անվան ամենամյա
կրթաթոշակային ծրագիր Վիեննայի տեխնոլոգիական համալսարանում ( Ավստրիա) համակարգչային գիտությունների բնագավառում մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

Կրթաթոշակը կազմում է տարեկան 6000€ եւ ուսման վճարի ամբողջական փոխհատուցում։ Կրթաթոշակը տրամադրվում է բոլոր երկու տարվա համար (լավ առաջադիմության դեպքում)։

Համակարգչային բնագավառում համալսարանի մագիստրոսական ծրագրերը https://informatics.tuwien.ac.at/master/

Մանրամասները` http://www.vcla.at/helmut-veith-stipend/
597 views06:54
Open / Comment
2022-06-22 09:28:36
Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարի 300-ամյակին նվիրված գիտաժողով Երեւանում` հունիսի 23-25!!!

Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ հունիսի 23-25-ը տեղի կունենա Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարի 300-ամյակին նվիրված գիտաժողով:
Գիտաժողովի շրջանակներում կներկայացվեն Սյունիքի և Արցախի պատմությանն ու մշակույթին նվիրված զեկույցներ՝ հնագիտության, ազգագրության, պատմության, մշակութային ժառանգության պահպանման բնագավառներին առնչվող թեմաներով։

Մուտքն ազատ է:

Օրակարգին կարող եք ծանոթանալ ներկայացված լուսանկարներով։
621 views06:28
Open / Comment
2022-06-22 09:14:48
Վերջնաժամկետները տարբեր են!!!

Հայտերի ընդունումը կմեկնարկի հոկտեմբերի սկզբից!!!

Էրազմուս+ Մունդուս համատեղ կրթաթոշակային ծրագիր Եվրոպայի համալսարաններում !!!

Erasmus Mundus (EMJMD) համատեղ մագիստրոսական ծրագիրը հեղինակավոր միջազգային ուսումնական ծրագիր է, որը իրականացվում է ԵՄ-ի ֆինանսավորմամբ եւ ԲՈՒՀ-երի միջազգային կոնսորցիումի միջոցով։

Մագիստրոսական ծրագիրն առաջարկում է երկամյա կրթություն եվրոպական հեղինակավոր համալսարաններում։

Ծրագիրն փոխհատուցում է ուսման վճարը, ճանապարհի, վիզայի, ապահովագրության ծախսերը, տրամադրում ամսական 1100-1200 եվրո կրթաթոշակ։

Մանրամասները https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/opportunities/individuals/students/erasmus-mundus-joint-masters-scholarships_en
587 viewsedited  06:14
Open / Comment
2022-06-22 08:53:28
Կրթաթոշակներ` Ֆրանկֆուրտի Դպրոցում ( Գերմանիա) բակալավրատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

Ֆինանսների եւ Մենեջմենթի Ֆրանկֆուրտի դպրոցը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է մի շարք կրթաթոշակներ` բակալավրատի եւ մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։

Առաջարկվող կրթաթոշակների չափն ու պայմանները տարբեր են։
Միայն ուսանողների համար առկա է նաեւ ուսման վարձի ամբողջական փոխհատուցմամբ merit-based կրթաթոշակ ։

Մանրամասները` https://www.frankfurt-school.de/en/home/programmes/financing/scholarship
621 views05:53
Open / Comment
2022-06-22 08:42:02
#Travel_News

Ֆինլանդիան նույնպես չեղարկում է «համավարակի» հետ կապված մուտքի սահմանափակումները!!!

Հուլիսի 1-ից երրորդ երկրներից Ֆինլանդիա մուտք գործելիս այլեւս անհրաժեշտ չի լինի ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ թեստի բացասական արդյունք։
597 views05:42
Open / Comment
2022-06-22 08:33:45
Վերջնաժամկետը հունիսի վերջ!!!

METI պրակտիկայի ծրագիր Ճապոնիայում!!!

Ճապոնիայի Կառավարության կողմից կազմակերպվող METI ծրագիրն ուղղված է տեղի կազմակերպությունների միջազգայնացմանը եւ արտասահմանցի տաղանդավոր երիտասարդներին հնարավորություն է ընձեռում կարճաժամկետ պրակտիկա անցնել մասնավոր , կամ ոչ կոմերցիոն կազմակերպություններում ու ընկերություններում։

Պրակտիկային հնարավոր է մասնակցել նաեւ հեռավար տարբերակով։

Հայտերն ընդունվում են տարեկան 2 անգամ ամառային պրակտիկայի համար մայիս- հունիս, ձմեռային պրակտիկայի համար օգոստոս- սեպտեմբեր։

Կազմակերպիչները տրամադրում են կրթաթոշակ, առկա մասնակցողների համար փոխհատուցում ճանապարհի, բժշկական ապահովագրության եւ կեցության ծախսերը։
624 views05:33
Open / Comment
2022-06-22 08:19:44
Վերջնաժամկետը դեկտեմբեր/ հունվար (կախված կուրսից!!!

Հայտերի ընդունումը բացվում է սեպտեմբերից!!!

The Gates Cambridge Scholarship ամբողջական կրթաթոշակային ծրագիր Քեմբրիջի համալսարանում ( Մեծ Բրիտանիա) ուսանելու համար!!!

Բիլլ եւ Մելինդա Գեյթսի հիմնադրամի կողմից առաջարկվող կրթաթոշակները նախատեսված են Քեմբրիջի համալսարանում ուսանելու համար!!!
Gates Cambridge կրթաթոշակին կարող են դիմել քաղաքացի չհանդիսացող ուսանողներ։

Կրթաթոշակը առաջարկվում է
PhD աստիճան ստանալու համար,
MSc/MLitt մագիստրոսական աստիճան ստանալու համար,
Ուսանել հետդիպլոմային կրթության մեկամյա կուրս։

Կրթաթոշակը փոխհատուցում է ուսման վճարը, բժշկական ապահովագրությունը, ճանապարհածախսը, վիզայի ծախսերը, կեցության համար տրամադրում տարեկան £17,500։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր են նաեւ լրացուցիչ ֆինանսավորում։

Մանրամասները` https://www.gatescambridge.org/apply/timeline/
633 viewsedited  05:19
Open / Comment
2022-06-22 08:10:06
Վերջնաժամկետը հուլիսի 1!!!

Buissup հէքըթոն հուլիսի 9-10!!!

Ունե՞ք գաղափար, կամ փնտրում եք գաղափար, որի շուրջ պատրաստ եք աշխատել

Հուլիսի 9-10 Հայաստանի 4 քաղաքներում (Երեւան, Գյումրի, Վանաձոր , Կապան) միաժամանակ կանցկացվի Buissup Hackathon-ը, որի ընթացքում Դուք՝
եթե ունեք գաղափար, կկարողանաք Ձեր թիմ ներգրավել անհրաժեշտ մասնագետների,
եթե չունեք գաղափար, կկարողանաք միանալ նախընտրելի գաղափարի շուրջ և ստեղծել համատեղ նախագիծ,
եթե ունեք ձևավորված թիմ և գաղափարի փուլում գտնվող նախագիծ,
կկարողանաք բարելավել այն։

Միջոցառման 35 անդադար ժամերի ընթացքում թիմերը՝ մենթորների աջակցությամբ, կստեղծեն իրենց նախագծերի նախատիպերը(Prototype) ։

Լավագույն թիմերը կստանան Buissup Global Forum 2022-ին մասնակցության և ներդրումների համար պայքարելու հնարավորություն։

Hackathon-ին կարող են դիմել ծրագրավորող, դիզայներ, կամ մարքեթոլոգ մասնագիտությունները ունեցող երիտասարդները։

Մանրամասները https://armassociation.com/hy/event/32

Օնլայն գրանցումը https://bit.ly/3z6N4Re
645 views05:10
Open / Comment
2022-06-22 08:06:15
#Պրակտիկա

Վերջնաժամկետը` հունիսի 26!!!

Պրակտիկայի հնարավորություն ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրում!!!

WFP-ն իր Հռոմում գտնվող գրասենյակին հեռավար միանալու համար հրավիրում է պրակտիկանտի։
Պրակտիկանտը պետք է զբաղվի գիտական գրականության առանձնացմամբ , կազմակերպության գործունեության վերլուծմամբ եւ այլն։

Կազմակերպիչները տրամադրում են ամսական 1000 դոլար կրթաթոշակ, տրամադրում մուտք հատուկ կրթական հարթակ, հնարավորություն ընձեռում մասնակցել տարաբնույթ սեմինարների։

Մանրամասները` https://career5.successfactors.eu/career?career_ns=job_listing&company=C0000168410P&navBarLevel=JOB_SEARCH&rcm_site_locale=en_GB&career_job_req_id=166802
671 views05:06
Open / Comment
2022-06-22 06:37:05
Վերջնաժամկետը ` օգոստոսի 1/ հունվարի 15 !!!

Կրթաթոշակ Vistula University համալսարանում ( Լեհաստան) բակալավրիատի և մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար!!!

Վարշավայում գտնվող Vistula University համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է կրթաթոշակներ համալսարանում և Vistula School of Hospitality քոլեջում բակալավրիատի և մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար։

Հիմնական ուղղվածությունները ճարտարապետություն, համակարգչային գիտություններ, տնտեսագիտություն, միջազգային հարաբերություններ, մենեջմենթ, գրաֆիկ դիզայն, ֆինանսներ եւ կառավարում եւ այլն։

Ուսման լեզուն է։

Առաջարկվող կրթաթոշակը ամբողջությամբ փոխհատուցում է ուսման վճարը։

Մանրամասները` https://www.vistula.edu.pl/en/programmes/promotion/vistula-university-merit-scholarship
867 views03:37
Open / Comment