🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

🇦🇲 Your Opportunities 🗺️

Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Logo of telegram channel youropportunities2017 — 🇦🇲 Your Opportunities 🗺️
Channel address: @youropportunities2017
Categories: Education
Language: English
Subscribers: 14.09K
Description from channel

04.09.2017
📌🇦🇲 Տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն )🎉
🎉Հրավերի հղում👇
https://t.me/ fGu45dGtFitlMWMy
ℹ️👇
https://magic.ly/youropportunities2017
📞 Կապ👇
@youropportunities_2017

Ratings & Reviews

2.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

0

3 stars

1

2 stars

2

1 stars

0


The latest Messages 13

2022-06-09 14:37:40
Էլի #Կամավորություն` այս անգամ Իջեւանում

Վերջնաժամկետը վաղն է` հունիսի 10!!!

RestartIjevan-ը հրավիրում է կամավորության #Ուսանողական_ինքնակառավարման_ խթանում_ ուսանողների_զորեղացման միջոցով ծրագրի շրջանակում:

Ծրագրի ընթացքում կամավորները հնարավորություն կունենան՝
Հանդիպել ոլորտային մի շարք փորձագետների հետ,
Ներգրավվել ծրագրի կազմակերպչական բոլոր գործընթացներում ,
Միանալ օգոստոս ամսին նախատեսված ուսանողական մեծ հավաքին և ձեռք բերել տարբեր հմտություններ ու կարողություններ։

Օնլայն գրանցումը` https://docs.google.com/forms/d/1TDZLw_ZaOAi7lXk9x-a7XV58MoDEaQEjZWqcFvrikmo/viewform
1.2K views11:37
Open / Comment
2022-06-09 14:30:21
#Կամավորություն

Վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 20!!!

Հայաստանում կայանալիք՝ ժամանակակից պարի երկրորդ միջազգային ամառային "SUMMEET" միջոցառման կազմակերպչական աշխատանքների համար փնտրում են ԱԿՏԻՎ, ՀԱՎԵՍ ու ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ կամավորների։

Միջոցառման օրերն են ՝ հունիսի 24-ից մինչև հուլիսի 2-ը։

Օնլայն գրանցումը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd7rI1LlR74lSyZpsVpd9VB5N8TVsh9lkP3xgvMPvaCc_akCQ/viewform
1.0K views11:30
Open / Comment
2022-06-09 14:23:31 #Կամավորություն #մենթոր

«Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների Համար» ՀԿ-ն հավաքագրում է նոր սերնդի կամավորների!!!


Գնահատո՞ւմ ես կամավորի աշխատանքը, Քո կյանքի առաքելություններից մեկը համարում ես օգնելն ու աջակցե՞լը, ունես ստեղծագործ միտք, բազմաթիվ գաղափարներ, ունես ցանկություն աշխատել դեռահաս աղջիկների հետ, ովքեր կարիք ունեն լսողի, ուրեմն սա հենց Քո հնարավորությունն է:
🗨️ Հիշենք մեր դեռահասության շրջանը. ի՞նչ բարդությունների, ի՞նչ խնդիրների առաջ էինք կանգնում, ի՞նչն էր ստիպում մեզ սխալվել, անվստահություն ցուցաբերել: Այս ամենը հիշելով անկախ սեփական կամքից յուրաքանչյուրս էլ կմոտիվանանք, որպեսզի օգնենք:

Օնլայն գրանցումը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdqDb1_KdTSumI1_FW_i1gJmoJwpqKPM-JpFniLRCPep2PPDg/viewform
1.0K views11:23
Open / Comment
2022-06-09 14:18:13
#Կամավորություն Գյումրիում
Վերջնաժամկետը հունիսի 17!!!

Մի երկու օր առաջ Նախաձեռնության հարթակներում այս միջոցառման մասնակցության հրապարակումն էի արել, հիմա էլ այնտեղ նաեւ կամավորության հնարավորություն կա


Մեկնարկում է Tech Week Gyumri 2022 -ի կամավորների հավաքագրումը

Կազմակերպիչները փնտրում են աշխույժ և էներգիայով լի գյումրեցի երիտասարդների, ովքեր պատրաստ են հուլիսի 2-4-ը միանալ թիմին և աջակցել կազմակերպչական աշխատանքներում։

Օնլայն գրանցումը
https://bit.ly/39giMAX
1.1K viewsedited  11:18
Open / Comment
2022-06-09 14:08:19
Վերջնաժամկետը հունիսի 12 !!!

Երիտասարդ լրագրողների համար Future News Worldwide 2022 համաժողով հուլիսի 12-14!!!

Բրիտանական Խորհուրդը եւ նրա մեդիագործընկերները (BBC, Google, Reuters, The Herald, The Quint , լրագրության դպրոցներ եւ այլն)
կազմակերպում են Future News Worldwide ամենամյա համաժողովը։

Այն այս տարի կանցկացվի վիրտուալ ձեւաչափով։

Միջոցառումը մի վայրում կհավաքի մեդիայով ու լրագրողական կարիերայով հետաքրքրված երիտասարդներին, ովքեր կկիսվեն իրենց փորձով, կարողություններով, կստանան նոր գիտելիքներ ու հմտություններ։
Ավարտին մասնակիցները կընդգրկվեն շրջանավարտների ցանցում։

Ծրագրի աշխատանքային լեզուն է։

Ծրագրին կարող են դիմել 18-25 տարեկան, իմացությամբ, ցանկացած ձեւաչափի լրագրողական հետաքրքրություններով (բլոգեր, պոդքասթեր, վլոգեր, գրող ; լրագրող) ուսանողներ եւ նորավարտներ։
998 views11:08
Open / Comment
2022-06-09 13:48:41
Շվեդիայում ուսանելու թեմայով կրթական ցուցահանդես հունիսի 11-ին, Երեւանի ժամանակով 16.00-ին!!!

Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն շվեդական մի շարք համալսարանների կողմից առաջարկվող ուսումնական ծրագրերը ; դիմելու կարգն , հավանական կրթաթոշակները, ինչպես նաեւ մասնակցածները հնարավորություն կստանան շփվել ԲՈՒՀ-երի ներկայացուցիչների հետ։

Մասնակցության համար պետք է գրանցվել։
998 views10:48
Open / Comment
2022-06-09 13:41:21
Վերջնաժամկետը` հուլիսի 1!!!

Արցախցի երիտասարդների համար ճամբար` հուլիսի 25-31!!!

YMCA Artsakh կազմակերպությունը կազմակերպում է երկար սպասված, ու արդեն ավանդական դարձած ճամբարը։ Այն տեղի կունենա հուլիսի 25-31-ը՝ Պատարա գյուղում։ Ծրագրին կարող են մասնակցել 18-30 տարեկան անձիք։

Օնլայն գրանցումը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdaJJZIzbfv0xfgdbHaP1TxcNYI2eS4zbwkiPOZjYcYCDSG3Q/viewform
1.1K views10:41
Open / Comment
2022-06-09 13:34:25
Վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 10!!!

UNAOC 2022 կրթաթոշակային -փոխանակման ծրագիր!!!

Ծրագիրն կազմակերպվում է Քաղաքակրթության ՄԱԿ-ի Միության կողմից։
UNAOC ծրագիրն ուղղված է Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երիտասարդ առաջնորդների միջմշակութային փոխանակմանն ու համագործակցությանը։

Ծրագրի 2022 թ.-ի թեման է “Countering discrimination and racism: the nexus to building pluralistic and diverse societies”։

Ծրագրին կարող են դիմել EUNA (այդ թվում Հայաստան) եւ MENA երկրներից, 25-35 տարեկան, իմացությամբ, peacebuilding-ի եւ կոնֆլիկտների կառավարման բնագավառում փորձառությամբ, ՄԱԿ-ի գործունեությամբ եւ Գլոբալ Օրակարգով հետաքրքրված Երիտասարդ առաջնորդներ։

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը փոխհատուցվում են։

Մանրամասները

EUNA երկրիներից դիմորդների օնլայն հայտադիմումը
1.1K views10:34
Open / Comment
2022-06-09 11:06:29
Ծրագրերին դիմելու մի այսպիսի պահ

Երբեմն որոշ ծրագրերն հայտադիմումները փակում են ավելի վաղ, քան նշված է սահմանված վերջնաժամկետներով։ Հիմնական պատճառը չափից առավել հայտեր ստանալն է (դրանում իր «մեղքի» բաժինը երբեմն ունենում է նաեւ մեր Նախաձեռնությունը ): Ուստի մի սպասեք վերջնաժամկետի վերջին օրերն գան, նոր ծրագրին դիմեք, այլ փորձեք հնարավորինս շուտ։
1.3K viewsedited  08:06
Open / Comment
2022-06-09 07:32:46
Ամերիկյան ԲՈՒՀ-եր ընդունված ուսանողների համար կողմնորոշիչ հանդիպում Երեւանում` հուլիսի 13-ին, ժամը 14.00-ին!!!

Դուք ընդունվե՞լ եք ԱՄՆ համալսարան կամ քոլեջ և պատրատվում եք սկսել ձեր ուսումը 2022 թվականի աշնանը:

EducationUSA Armenia-ն հենց ձեզ համար կազմակերպում է Մինչմեկնման կողմնորոշիչ հանդիպում: Հանդիպումը հատուկ նրանց համար է, ովքեր ընդունվել են ԱՄՆ բուհեր և նախատեսում են ճանապարհորդել այս ուսումնական տարի: Հանդիպումը լինելու է օֆլայն։


Հանդիպման ընթացքում կտեղեկանաք՝
ԱՄՆ-ի ուսանողական կյանքի,
Ամերիկյան լսարանային մշակույթի,
Աշխատանքային հնարավորությունների (CPT, OPT),
Ուսանողական վիզայի,
Հարկերի ներկայացման և այլնի մասին։

Գրանցումը`
bit.ly/EdUSA_PDO22։
Գրանցումը հաստատելուց հետո, դուք կստանաք հանդիպման վայրի և ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվություն։
470 views04:32
Open / Comment