Get Mystery Box with random crypto!

Ameriabank CJSC

Logo of telegram channel ameriabank_cjsc — Ameriabank CJSC A
Logo of telegram channel ameriabank_cjsc — Ameriabank CJSC
Channel address: @ameriabank_cjsc
Categories: Blogs
Language: English
Subscribers: 6.29K
Description from channel

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
📞 ( 37410) 56 11 11
📧 info@ameriabank.am
🔗 https://ameriabank.am/
🤝 www.fininfo.am

Ratings & Reviews

4.00

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

1

2 stars

0

1 stars

0


The latest Messages 11

2021-07-14 16:59:14
Իսկ դու գիտե՞ս, թե որն է օնլայն շոփինգի գլխավոր կանոնը․ որքան էլ զարմանալի է` երբեք չվճարել ապրանքի նախնական գինը։
Այսօր մենք քեզ կներկայացնենք մի շարք կիրառելի հնարքներ, որոնք կօգնեն քեզ կատարել օնլայն գնումներ, արագ կողմնորոշվել օնլայն հարթակների բազմաթիվ առաջարկներում և, ամենակարևորը, տնտեսել:
Արի՛ շոփենք միասին:
1.0K views13:59
Open / Comment
2021-07-07 16:58:15 Նինո Կատամաձեի և նվագախմբի համերգը Երևանում պետք չէ բաց թողնել: Հուլիսի 10-ին վայելի՛ր ջազ երեկոն, իսկ ավտոմեքենայի վարկը ստացի՛ր օնլայն:

Մեր թիմը ստեղծել է https://automarket.ameriabank.am/ հարթակը, որտեղ կարող ես տեսնել առաջնային շուկայի մեքենաները, համեմատել դրանք, հասկանալ, թե որքան կկազմի քո ամսական վճարը, լրացնել վարկի հայտն օնլայն ու ստանալ պատասխանը 5 րոպեում։
1.1K views13:58
Open / Comment
2021-07-02 17:59:28 Կարդա’ հաճախորդների կարծիքները (Review)
Google-ում որոնի'ր տվյալ խանութը և փորձի'ր գտնել հաճախորդների կարծիքները։ Եթե դրանք բացակայում են, ուրեմն մի բան այն չէ: Իսկ եթե խանութն ունի որոշակի մեկնաբանություններ, ապա անպայման պետք է ծանոթանալ դրանց, քանի որ դրանք կարող են լինել կեղծ կամ գրված լինել խանութի ներկայացուցիչների կողմից:
Հիշի'ր, որ կեղծ մեկնաբանություններն ապրանքի վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացնում և հմտորեն շրջանցում են թերությունները` ներկայացնելով դրանք որպես առավելություն:
Եթե որևէ խանութի կողմից քո էլ.հասցեին ստացել ես հատուկ առաջարկ, ապա հղումով անցնելուց առաջ համոզվի'ր, որ այդ հաղորդագրությունը ստացել ես տվյալ բրենդի պաշտոնական ներկայացուցչից:
Խուսափի'ր նաև տարբեր սոցիալական կայքերում տեղադրված շահումների և գովազդային հղումներից, որոնք տանում են անհավանական զեղչերով և ցածր գներով կասկածելի օնլայն խանութների էջեր:

Գնում կատարելիս լրացրո’ւ միայն անհրաժեշտ տվյալները
Էլ․հասցե կամ հեռախոսահամար։ Սա հիմնականում անհրաժեշտ է լինում գնումը հաստատելու և ապրանքի առաքման մասին ծանուցում ուղարկելու համար։
Անուն/ազգանուն և հասցե։ Այս տվյալներն անհրաժեշտ են լինելու գնումն առաքելիս։
Քարտի համար, վավերականության ժամկետ և CVV կոդ:
Ցանկալի չէ քարտը կցել այն կայքին, որտեղից գնում ես կատարում, մանավանդ եթե այն նոր է և չունի լայն ճանաչում:
Եթե խանութը պահանջում է կցել նաև անձնագրի պատճենը, Մոբայլ/Օնլայն բանկինգի գաղտնաբառը, ապա դա արդեն կասկածելի է և չարժե այդտեղից գնում կատարել։

Ստուգի’ր կայքի հուսալիությունը
Ցանկալի է օգտվել https:/ -ով սկսվող և MasterCard SecureCode /3D Secure/ և Verified by Visa կայքերից:
Եթե կայքը սկսվում է https:/-ով, դա հավաստիացնում է, որ կայքին տրամադրված քո տեղեկատվությունը հասանելի է միայն քեզ և կայքի սերվերներին։ Ի դեպ, https:/ -ով սկսվող կայքերի հղման կողքին կա կողպեքի նշան։

Մի’ հրաժարվիր օնլայն անդորրագրերից
Բոլոր հավաստի կայքերը վճարում կատարելիս անցում են կատարում վճարման էջ, որտեղ էլ պետք է կատարել վճարումը։ Եթե դրա փոխարեն քեզ առաջարկում են գումարը փոխանցել որևէ հաշվեհամարի, ապա խուսափի'ր այդ կայքից։ Խանութը պետք է քեզ տրամադրի էլէկտրոնային անդորրագիր, որը կկարողանաս որպես ապացույց օգտագործել խնդիրների դեպքում: Իսկ եթե փոխանցում ես կատարել կոնկրետ անձի անունով, այդ դեպքում խնդիրն ավելի է բարդանում։
Խնդիրներից խուսափելու համար ցանկալի է, որ կայքն ունենա հետադարձ կապի հնարավորություն, օրինակ` Live Chat 24/7 ծառայություն:

Ստուգի’ր կապի անվտանգությունը
Մինչ գնում կատարելը ստուգի'ր ինտերնետ կապի անվտանգությունը, մի' օգտագործիր առևտրի սրահների, սրճարանների, այգիների Wi-Fi-ները։ Նման վայրերում հաճախ Wi-Fi-ն անվտանգ չէ, և ցանկացած տեղեկատվություն, որ դու ուղարկում ես այդ կապով, կարող է հայտնվել զեղծարարների ձեռքում։

Ի՞նչ անել, եթե քո քարտից նկատել ես կասկածելի գանձում
Կասկածելի հասցեներից գումարի գանձման փորձ նկատելու դեպքում շտապ բլոկավորի'ր քարտը` Բանկում գրանցված քո հեռախոսահամարից հավաքելով *116# USSD կոդը և հետևելով հրահանգներին, կամ շտապ բլոկավորի'ր քարտը նաև ARCA հավելվածի միջոցով /հավելվածը հասանելի է PlayMarket-ում և App Store-ում/:
Քարտի բլոկավորումը հնարավոր է իրականացնել նաև զանգահարելով Ամերաբանկի շուրջօրյա +37410 56 11 11 հեռախոսահամարին:

Մեր հուշումներն օգտագործի՛ր «Շոփ ամառ» արշավի շրջանակում գնումներ կատարելիս, բայց հետագայում ևս հետևի՛ր կանոններին և կատարի'ր ապահով գնումներ։

Շոփ ամառի մասին ավելի մանրամասն՝ https://summer.ameriabank.am/
1.3K views14:59
Open / Comment
2021-07-02 17:57:27
Քեզ համար պատրաստել ենք 6 խորհուրդ, որոնք կօգնեն կատարել ապահով գնումներ մեր «Շոփ ամառ» արշավի շրջանակում և ստանալ հնարավորություն հաղթելու 100 հատ Visa Gold վճարային քարտ` 50,000 ՀՀ դրամ գումարով և 5 հատ Visa Platinum վճարային քարտ` 500,000 ՀՀ դրամ գումարով
722 views14:57
Open / Comment
2021-06-30 09:00:58
Երբ չես հասկանում, թե ուր են գնում քո ֆինանսական միջոցները, ապա կառավարիˊր քո բոլոր ծախսերը «Money Lover» հավելվածի միջոցով։

Այն կօգնի քեզ տեսակավորել ծախսերդ, ինֆոգրաֆիկայի միջոցով ստանալ բոլոր եկամուտներիդ և ծախսերիդ մասին մանրամասն տեղեկություններ։

Հավելվածը կարող ես ներբեռնել այստեղից https://bit.ly/2wYJBXe
337 views06:00
Open / Comment
2021-06-22 15:26:47
Մենք ցանկանում ենք, որ քո ընկերական հանդիպումնեը շատ ջերմ լինեն։

Վայելի՛ր երեկոներդ մտերիմներիդ հետ, իսկ սրճարաններում ստացի՛ր քեշբեք Ամերիաբանկի քարտով վճարելիս։

Մեզ հետ համագործակցող սրճարաններին կարող ես ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3vNNGWr
277 views12:26
Open / Comment
2021-06-22 14:24:16 Ameriabank CJSC pinned « Գնումներ անելիս հեռախոսը լավ օգնական չէ Մեզնից շատերը սուպերմարկետում գնումներ կատարելիս հեռախոսով երգ են լսում, զրուցում կամ պարզապես չատում շփվում ընկերների հետ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ամենը խանգարում է մեզ կենտրոնանալ, և մենք…»
11:24
Open / Comment
2021-06-18 16:56:06 Այսօր քեզ կներկայացնենք Ամերիացիների հերթական սիրելի գրքերից մեկը՝ Սայմոն Սինեկի «Start with Why»-ը

Հաջողակ կազմակերպությունը սկսվում է ոչ թե միլիոնավոր դոլարների ներդրումներից, այլ «Ինչո՞ւ» հարցից: Սա «Start with why» բեսթսելեր գրքի հեղինակ Սայմոն Սինեկի համոզմունքն է։ Վերջինս մեծ համբավ է վայելում համաշխարհային լիդեր ընկերությունների ղեկավարների շրջանում։ Հեղինակը բացատրում է, թե ինչպես կարելի է հասնել հաջողության 3 հիմնական հարցերի շնորհիվ՝ «Ի՞նչ», «Ինչպե՞ս» և «Ինչո՞ւ»։

«Բիզնեսների բոլոր ղեկավարները գիտեն, թե ԻՆՉ են իրենք անում, մյուսները գիտեն, թե ԻՆՉՊԵՍ են անում, սակայն շատ քչերը գիտեն, թե ԻՆՉՈՒ»,- նշում է Սինեկը։ Հեղինակը ԻՆՉՈՒ հարցը տալիս բոլորովին էլ նկատի չունի ֆինանսական օգուտը, այլ այն, թե ինչին ես դու հավատում, որն է քո նպատակը, ինչի համար գոյություն ունի քո ընկերությունը։

Կան ղեկավարներ, որոնք մեծ հեղինակություն ունեն, հասել են հաջողությունների, սակայն կան նաև այնպիսիք, որոնք ոգեշնչում են մյուսներին և առաջնորդում են նրանց։ Կարդալով այս գիրքը` դու կբացահայտես առաջնորդության գաղտնիքները Apple, Southwest Airlines և այլ համաշխարհային կազմակերպությունների օրինակով։
236 views13:56
Open / Comment
2021-06-16 16:00:00
Այս ամառ շաաա~ատ շոգ̶փ է լինելու

Կատարի՛ր գնումներ արտերկրի քո սիրելի օնլայն խանութներից և ստացի՛ր հնարավորություն հաղթելու հետևյալ նվերներից մեկը`
100 հատ Visa Gold վճարային քարտ` 50,000 ՀՀ դրամ գումարով
5 հատ Visa Platinum վճարային քարտ` 500,000 ՀՀ դրամ գումարով

Շոփ ամառ գովազդային վիճակախաղի մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ` https://summer.ameriabank.am/
207 views13:00
Open / Comment
2021-06-15 16:23:08
Քեզ ենք ուղարկում փոխարժեքն այս պահի դրությամբ:

Փոխարժեքի փոփոխություններին կարող ես ծանոթանալ մեր կայքում
267 views13:23
Open / Comment