Get Mystery Box with random crypto!

Ameriabank CJSC

Logo of telegram channel ameriabank_cjsc — Ameriabank CJSC A
Logo of telegram channel ameriabank_cjsc — Ameriabank CJSC
Channel address: @ameriabank_cjsc
Categories: Blogs
Language: English
Subscribers: 6.29K
Description from channel

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
📞 ( 37410) 56 11 11
📧 info@ameriabank.am
🔗 https://ameriabank.am/
🤝 www.fininfo.am

Ratings & Reviews

4.00

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

1

2 stars

0

1 stars

0


The latest Messages 2

2022-05-30 09:49:44
Բաաաարև, մենք քեզ սպասում էինք:

Մեր հանդիպման առիթով հիանալի վիճակախաղ ունենք YerevanRide-ի հետ:

Մեկնաբանություններում դիˊր քո սիրելի էմոջին կամ գրիˊր որևէ մեկնաբանություն ու սպասիˊր անակնկալի:

Հունիսի 3-ին` ժամը 12:00–ին, Հեծանիվի համաշխարհային օրը YerevanRide-ը պատահականության սկզբունքով կընտրի 11 հաջողակների, ովքեր YerevanRide-ի կողմից կստանան նվեր` հեծանիվ վարելու տարեկան ու ամսական փաթեթներ:
1.1K viewsedited  06:49
Open / Comment
2022-05-21 19:15:14 Կանգառին մոտ․ նոր բնակարան ընտրելիս ուսումնասիրիˊր, թե որքան է զարգացած տրանսպորտային համակարգը, ինչքան ժամանակ են ծախսելու քո ընտանիքի անդամները դպրոց, աշխատանքի կամ համալսարան գնալիս:
Կանաչապատ տարածք․ տան մոտ կանաչ գոտու, պուրակների կամ այգիների առկայությունը ևս մեկ պլյուս է այդ տան օգտին:
Ենթակառուցվածքներ․ հատկապես նորակառույց շենք ընտրելիս ցանկալի է ուսումնասիրել թաղամասը, հավաստիանալ, որ շրջակայքում կան խանութներ, իսկ դպրոցն ու մանկապարտեզը հեռու չեն:
Անվտանգություն․ թեև նորակառույց շենքերում այս հարցը հիմնականում լուծված է, սակայն ամեն դեպքում ցանկալի է, որ շենքն ունենա տեսախցիկներ, դոմոֆոն, հակահրդեհային համակարգ և այլն։
Բակային տարածք․ նոր բնակարան ընտրելիս ուշադրություն դարձրո՛ւ բակային տարածքին, արդյոք կա՞ն խաղահրապարակներ, ընտանի կենդանիների համար նախատեսված տարածքներ և այլն։
Շինարարության փուլ․ եթե բնակարանը ցանկանում ես ձեռք բերել առաջնային շուկայից, ապա կարևոր է հասկանալ, թե ինչ փուլում է գտնվում շինարարությունը։ Եթե շինարարությունը նոր է սկսվել, ապա արժեքը համեմատաբար մատչելի կլինի․ որքան շինարարությունը մոտ է ավարտին, այնքան գինն ավելի բարձր է։
Բնակարանի դիրք․ ուշադրությոˊւն դարձրու, որ բնակարանը աստիճանների և վերելակի հատվածին մոտ չլինի, որպեսզի խուսափես հավելյալ աղմուկից։ Խուսափիˊր նաև առաջին հարկում գտնվող բնակարան ընտրելուց: Բակի աղմուկն ու մեքենաների ձայները կարող են խանգարել քեզ ու քո ընտանիքի անդամներին։ Բնակարանի պատուհանների դիրքը նույնպես կարևոր է․ ցանկալի է, որ դրանց դիմաց և կողքին չլինեն այլ բնակարանների պատուհաններ:


Ի դեպ, առաջնային շուկայից բնակարան գնելիս քեզ հաստատ կօգնի https://estate.ameriabank.am/ առցանց հարթակը։ Այստեղ կարող ես ծանոթանալ կառուցապատողներին և նրանց առաջարկներին, ընտրել բնակարան՝ ըստ քո եկամուտի չափի և ամսավճարի, դիմել հիփոթեքային վարկի համար և ստանալ պատասխանը 5 րոպեում:
788 views16:15
Open / Comment
2022-05-21 19:15:14
Բարեխիղճ կառուցապատող․ ծանոթացիˊր տարբեր կառուցապատողների առաջարկներին: Ժամանակի՞ն են արդյոք ավարտում շենքերի կառուցումը, համապատասխանո՞ւմ են արդյոք կառույցները շինարարական չափանիշներին: Ուսումնասիրիˊր այն կառույցները, որոնք արդեն իսկ շահագործվում են: Սա քեզ հստակ պատկերացում կտա այն մասին, թե արդյոք կառուցապատողը բարեխիղճ է ու պարտաճանաչ:
771 views16:15
Open / Comment
2022-05-20 14:30:52
Թարմացում. խնդիրը կարգավորված է:

Սիրելիˊ հաճախորդներ,

տեղեկացնում ենք, որ այս պահին 010 56 1111 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում` կապի օպերատորի մոտ առաջացած խնդրի պատճառով:

Մեզ հետ կարող եք կապ հաստատել 012 56 1111 հեռախոսահամարով:

Խնդիրը կարգավորվելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
820 viewsedited  11:30
Open / Comment
2022-05-17 19:20:21 ԱՄՆ դոլար
Կենդանության օրոք հայտնի մարդիկ չեն կարող հայտնվել ԱՄՆ դոլարի վրա։
Միակ կինը, ում նկարը պատկերվել է ԱՄՆ դոլարի վրա, եղել է Մարթա Վաշինգտոնը:

Եվրո
Առաջին եվրո մետաղադրամները հատվել են Ֆրանսիայում։
Այսօր եվրոն երկրորդն է աշխարհում իր պահուստային ֆոնդով, ինչպես նաև առևտրաշրջանառությամբ
Եվրոն գերազանցել է ԱՄՆ դոլարին ամբողջ աշխարհում շրջանառության մեջ գտնվող թղթադրամների և մետաղադրամների ընդհանուր արժեքով։

Ճապոնական իեն
Ճապոնական 5 և 50 իեն մետաղադրամները կենտրոնում ունեն անցք, ինչը դժվարացնում է դրանց կեղծումը։
Ճապոնիայում 5 իեն արժողությամբ մետաղադրամը համարվում է հաջողակ թալիսման, քանի որ այն բաղկացած է ցինկից և պղնձից, որոնք փայլուն երանգ են հաղորդում դրան: Բացի այդ, այն շրջանառության մեջ գտնվող միակ ճապոնական մետաղադրամն է, որի վրա չկա արաբական թվանշան։ Մյուս մետաղադրամների վրա արժեքները նշված են արաբական թվերով։

Ֆունտ ստերլինգ
Ելիզաբեթ 2-րդ թագուհին առաջին անգլիացի ղեկավարն է, ով պատկերվել է թղթադրամի վրա։
Ֆունտ ստերլինգ մետաղադրամների վրա մշտապես նշվում է թողարկման ամսաթիվը, սակայն 2009 թվականին մոտ 100 000 հատ 20 պենս թողարկվել է առանց օրվա մակնշման: Դրանք հետ գնելու համար յուրաքանչյուր մանրադրամի համար առաջարկվել է 50£, սակայն մի քանիսը eBay-ում վաճառվում են 5000£-ով։
1.2K views16:20
Open / Comment
2022-05-17 19:20:21
Աշխարհում շրջանառության մեջ կա ավելի քան 180 արժույթ, Արտարժույթային գործարքների մեծ մասը կատարվում է մոտ 40-ով:
Որո՞նք են ամենատարածված արժույթները: Ծանոթանանք և բացահայտենք մի քանի հետաքրքիր փաստ դրանց մասին։
1.1K views16:20
Open / Comment
2022-05-10 19:31:09 Ինչպե՞ս ստեղծել բրենդի լավ անուն
Բրենդինգի էքսպերտ Ջոնաթան Բելը պատմում է` ինչ դետալների վրա է անհրաժեշտ ուշադրություն դարձնել հիշվող անուն ընտրելիս:

Ինչպե՞ս ընկերության համար ճիշտ որոշումներ կայացնել
Բիզնեսմեն, Bridgewater Associates ներդրումային ընկերության հիմնադիր Ռեյ Դալիոն բացատրում է, թե ինչու է կարևոր պայքարել միաձայնության դեմ, հասկանալ ճիշտ եք, թե ոչ:

Ընկերության կործանման 2 պատճառ. ինչպե՞ս խուսափել դրանից
Բիզնես ստրատեգ, դասախոս Կնուդ Հանաեսը կարծում է, որ ընկերությունները հաջողության չեն կարող հասնել, երբ անում են այն, ինչ անում են մյուսները, կամ երբ ստեղծում են միայն նորույթներ: Հաջողության լավագույն տարբերակը նրա համարում է այդ երկու ռազմավարությունների բալանսը:

Ինչպե՞ս ստուգել ստեղծագործական կարողությունները
Բիզնեսմեն, ձեռներեց, ինժեներ Դեյվիդ Կելլիի կարծիքով` մարդկանց պետք չէ բաժանել ստեղծագործ (creative) և ոչ ստեղծագործ (not creative) խմբերի, քանի որ շատերը հավատում են իրենց, իսկ մյուսներին խանգարում են կոմպլեքսները: Լսելով նրան` ձեռք կբերես նոր գործ սկսելու ինքնավստահություն::

Ինչո՞ւ հույսը ռազմավարությունը/ստրատեգիան չէ
Միայն գաղափարը հաջողության գրավական չէ: Ձեռներեց և ներդրող Քեվին Տալբոտը բացատրում է` ինչպես է անհրաժեշտ աշխատել, որ գաղափարները հաջողություն բերեն:

Ո՞րն է փոքր բիզնեսի մեծ սուտը
Watermark Africa ֆոնդի նախագահ և ներդրող Վուզի Տեմբեկվեյրոն Աֆրիկայի օրինակով բացատրում է, թե ինչու է պետք զարգացնել փոքր բիզնեսը, և պատմում է, թե ինչպես կարելի է կարճ ժամանակահատվածում ստարտափից դառնալ մեծ ընկերություն:
2.0K views16:31
Open / Comment
2022-05-10 19:31:09
Ինչո՞ւ են ստարտափները դառնում հաջողակ
Աշխարհում առաջին բիզնես ինկուբատորի` IdeaLab-ի հիմնադիր Բիլ Գրոսը վերջին 20 տարում ստեղծված 100 ընկերությունների օրինակով առանձնացնում է հաջողության տանող էլեմենտ:
1.7K views16:31
Open / Comment
2022-05-04 19:05:49 1. Ֆինանսների վիզուալիզացիա
Կպչուն թղթերի վրա գրիˊր քո ընդհանուր եկամուտի չափը և ամենօրյա ծախսերը։

2. Բյուջեի տեսակավորում
Ամսվա վերջում բաժանիˊր թղթիկներն ըստ ծախսերի տիպերի։ Ըստ թղթերի քանակության պարզ կլինի, թե ինչին ես շատ գումար հատկացնում։

3. Դրամական միջոցների կառավարում
Ծախսերը տեսակավորելուց հետո պետք է հասկանալ, թե որ կարիքի համար որքան գումար արժե ծախսել, և որքան պետք է հատկացնել խնայողություններին։

4.Որոշումների պահպանում
Որպեսզի չշեղվես նախապես սահմանված պլանից, բյուջեի բաժանումն ու ընթացիկ ծախսերը պահիˊր աչքիդ առաջ։

5. Վերլուծել հաջողություններն ու անհաջողությունները
Սահմանված պլանին հետևելը սկզբում այդքան էլ հեշտ չի լինի։ Ամեն ամիս պետք է վերլուծել հաջողությունները, տեսնել թերացումները և հաջորդ ամիս ավելի կատարելագործել ծախսերը։

6.Կատարելագործել նախապես մշակված պլանը
Մի քանի ամիս փորձարկումներից հետո արդեն հստակ կարող ես ֆիքսել խնայողությունների տոկոսը և ծախսերի չափաբաժինը:

Վստահ ենք, որ այս կախարդական Agile մեթոդը կօգնի քեզ հաղթահարել ֆինանսների պլանավորման և կառավարման բարդ թվացող պրոցեսը։
469 views16:05
Open / Comment
2022-05-04 19:05:49
Այսօր Agile տերմինը շատ է կիրառվում տարբեր քննարկումներում: Agile-ը գործընթացները կառավարելու, բարդ ու խճճված խնդիրները լուծելու եղանակ է, որի ժամանակ առաջ են շարժվում փոքր քայլերով՝ սպրինտերով, նայում են արդյունքին, ըստ դրա կատարում համապատասխան փոփոխություններ հաջորդ քայլի համար։ Այս մեթոդիկան հատկապես ծանոթ կլինի IT ոլորտի մասնագետներին։ Ինչպե՞ս կարող ես կիրառել Agile-ը ֆինանսները կառավարելիս․
470 views16:05
Open / Comment