Get Mystery Box with random crypto!

Ameriabank CJSC

Logo of telegram channel ameriabank_cjsc — Ameriabank CJSC A
Logo of telegram channel ameriabank_cjsc — Ameriabank CJSC
Channel address: @ameriabank_cjsc
Categories: Blogs
Language: English
Subscribers: 6.29K
Description from channel

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
📞 ( 37410) 56 11 11
📧 info@ameriabank.am
🔗 https://ameriabank.am/
🤝 www.fininfo.am

Ratings & Reviews

4.00

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

1

2 stars

0

1 stars

0


The latest Messages 3

2022-05-02 19:25:11 Այն, ինչ դու սիրում ես
Սա այնքան էլ հեշտ գործ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Երջանիկ են այն մարդիկ, որոնք կարողանում են իրենց սիրած զբաղմունքի շնորհիվ գումար վաստակել: Օրինակ` եթե դու սիրում ես ծաղիկներ աճեցնել, այն կարող է կարճ ժամանակում նաև եկամուտի աղբյուր դառնալ: Ծաղիկնեˊր աճեցրու և վաճառիˊր փոքրիկ սածիլները կամ արդեն փարթամ բույսերը գեղեցիկ ամաններով: Վաճառքը կարող ես կազմակերպել սոցիալական ցանցի միջոցով:

Այն, ինչ գիտես
Մտածի՛ր, թե ինչ գիտելիքներ կամ հմտություններ ունես, որոնք հնարավոր է օգտագործել ու գումար վաստակել: Դասապատրաստումը կամ դասավանդումը քո գիտելիքն օգտագործելու հիանալի հնարավորություն է: Դու գիտես սար բարձրանալ, հեծանիվ վարել, գիտես Հայաստանի ամեն անկյունը .... Գուցե քո հետաքրքրություններից մեկն է հենց գումար վաստակելու բանալին:

Այն, ինչ կա ձեռքի տակ
Համակարգիչ, մեքենա, իրեր, որոնք արդեն չես կրում կամ օգտագործում .... Շարունակիˊր ցանկը: Հիշիˊր, ամեն իր հնարավորություն է, ուղղակի դու մինչ այս երբեք չես նայել այդ իրերին եկամուտ ստեղծելու տեսանկյունից:

Այնքան ժամանակ, որքան ուզում ես
Ժամանակը ամենաթանկ ռեսուրսն է, որը մենք հաճախ անիմաստ ենք վատնում։ Պլանավորիˊր օրը, շաբաթը, ամիսը, տարին: Դա անելուց հետո դու առարկայորեն կտեսնես, թե ինչի վրա ես ծախսում ժամանակդ, ու ինչքան ազատ ժամանակ ես ունենում` նոր գաղափարներդ կյանքի կոչելու համար:

Այն, ինչ կարող ես ներդնել
Եկամուտի հավելյալ աղբյուր կարող են լինել նաև ավանդները։ Յուրաքանչյուր քայլ, որ դու կանես այսօր, կկառուցի ավելի լավ ապագա քեզ և քո ընտանիքի համար։ Ի դեպ, ավանդ կարող ես ներդնել նաև մեզ մոտ։
498 views16:25
Open / Comment
2022-05-02 19:25:11
Դու ունես անսահման ներուժ, շատ ձգտումներ ու լրացուցիչ ժամանակ: Եթե քեզ այցելել է այն միտքը, որ կարող ես այդ ժամանակն ավելի արդյունավետ օգտագործել, նոր բան սովորել կամ քո գիտելիքների կիրառման այլ ուղիներ գտնել, ուրեմն ճիշտ ալիքի վրա ես:

Մենք քեզ կարող ենք եկամուտ ստեղծելու հազարավոր իդեաներ տալ (լավ միտք է, հաջորդ անգամ դրա մասին ավելի մանրամասն կգրենք), բայց այս անգամ արիˊ բացահայտենք այն մեխանիզմները, որոնք օգնում են իդեաներ գտնելու գործում:
498 views16:25
Open / Comment
2022-04-21 19:40:18 Իստերոիդ
Այս տեսակի մարդիկ ունեն առավել լավ արտահայտված նյարդային համակարգ: Նրանք չեն կարողանում կատարել միանման աշխատանք, քանի որ արագ են ձանձրանում։ Չնայած դրան` նրանք կարող են առաջարկել ցնցող գաղափարներ։ Նրանք առանց երկար մտածելու գումար են ծախսում այն ամենի վրա, ինչ առաջացնում է էմոցիա, ինչը նոր է և բացառիկ։
Շիզո-պարանոիկ
Այս կերպարը կենտրոնացած է պրակտիկ արդյունքի վրա։ Նրանք նախընտրում են գնել այն ամենը, ինչը հուսալի է և պրակտիկ։ Երկար ժամանակ են ծախսում համեմատությունների վրա։ Նրանք, օրինակ, նոր տեխնիկա գնելիս համեմատություններ են անում 15 նմանատիպ ապրանքների միջև, շատ հարցեր են տալիս վաճառողին ապրանքի վերաբերյալ։
Էպիլոպտոիդ
Այս կերպարն ունի ոչ ճկուն նյարդային համակարգ, և նրա համար գլխավորը տնտեսող լինելն է։ Նրանք շատ են սիրում գնումներ կատարել ակցիաների և զեղչերի ժամանակ։
Աստենիկ
Նրանց նյարդային համակարգը նման է իստերոիդներին, սակայն առանց ագրեսիայի։
Սիրում են այն ամենը, ինչը փափուկ է, գրավիչ։ Նրանց պետք են պրակտիկ իրեր, նորն ու ժամանակակիցը չեն գրավում նրանց։

Ֆինանսական խնդիրներն ավելի շատ հոգեբանական խնդիրների արդյունք են, և մինչև չհաղթահարեք դրանք, ֆինանսական խորհուրդները չեն օգնի ձեզ։
Իմանալով իրենց թույլ կողմերը` իստերոիդները պետք է հիշեն, որ ունեն էմոցիոնալ գնումներ կատարելու հակում և ըստ դրա` պետք է սահմանափակեն իրենց բյուջեն։
Շիզոպարանոիկները պետք է քիչ ժամանակ ծախսեն ապրանք ընտրելու որոշումների վրա և այդ ժամանակն օգտագործեն ավելի օգտակար գործողության համար։ Էպիլոպտոիդները պետք է գիտակցեն, որ միշտ չէ, որ ամենաէժանը ամենալավն է: Երբեմն պետք է գնել ավելի թանկարժեքն ու հուսալին։ Աստենիկները պետք է ուշադրություն դարձնեն նոր ապրանքներին և ծառայություններին։
760 views16:40
Open / Comment
2022-04-21 19:40:18
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու ֆինանսական վարքագիծը կախված է նրա հոգեբանական վիճակից: Մեկն ի ծնե հակված է տնտեսել, մյուսը՝ ծախսել։ Հոգեբանության մեջ ընդունված է մարդու նյարդային տիպը խմբավորել 4 խմբով: Հենց այդ խմբերն են որոշում մեր գործողությունները։
726 views16:40
Open / Comment
2022-04-18 18:20:45 Շարժիչն անաղմուկ է – էլեկտրական շարժիչը, ի տարբերություն ներքին այրման շարժիչի, անաղմուկ է, ինչը նպաստում է հարմարավետ վարելուն և շրջակա միջավայրում noise pollution (աղմուկի աղտոտվածություն)-ի նվազմանը։
Հեշտ է լիցքավորել – էլ․ մեքենան հնարավոր է լիցքավորել տանը, ինչից հետո վարել ամբողջ օրվա ընթացքում։
Վառելիքի խնայողություն - Տարբեր հաշվարկներով էլեկտրամոբիլները մինչև 10 անգամ ավելի խնայող են:
Ավտոմեքենայի լիցքավորման արժեքի խնայողություն - Էլեկտրամոբիլները մոտ 1կմ վարելու դեպքում էլեկտրաէներգիայի համար կվճարես մոտավորապես 8-10 դրամ:
Էկոլոգիապես մաքուր - Էլեկտրական շարժիչով ավտոմեքենան չի վնասում շրջակա միջավայրը, և սա նրանց գլխավոր առավելությունն է:
Ավելի դինամիկ արագացում - Հավասար ձիաուժերի դեպքում էլեկտրամոբիլների արագացումն ավելի դինամիկ է, քան ներքին այրման շարժիչով ավտոմեքենաներինը:

Իսկ դու գիտե՞ս, որ ունես մի շարք առավելություններ, եթե Ամերիաբանկի ավտովարկով «Մուրան» ընկերությունից էլեկտրական մեքենա գնես:
1.5% զեղչ մեքենայի արժեքից Ամերիաբանկի կողմից տրամադրվող ավտովարկի միջոցով մեքենա ձեռք բերելու դեպքում,
2 տարվա լիցքավորման ծախսի փոխհատուցում Մուրան ընկերության կողմից*։
Ամբողջական ԿԱՍԿՈ ապահովագրություն Ամերիաբանկի կողմից:
Մինչև 10 տարեկան մեքենադ նորով փոխանակելու հնարավորություն՝ արժեքի մինչև 50% հատուցմամբ*:
Նվեր՝ արագ լիցքավորման սարք*։

Մյուս առավելություններին և առաջարկի պայմաններին կարող ես ծանոթանալ այստեղ` https://ameria.me/3uRXt0E

*աստղանիշով նշված առաջարկները տրամադրվում են «Մուրան» ընկերության կողմից։ Այդ առաջարկների պայմանները կարող են փոփոխված լինել վերջինիս հայեցողությամբ։ Մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել «Մուրան» ընկերության հետ (+374) 10 231118 հեռախոսահամարով։
718 views15:20
Open / Comment
2022-04-18 18:20:45
Էլեկտրական մեքենաներն օր օրի ավելի մեծ տարածում են ստանում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Դրանք համարվում են էկոլոգիապես անվտանգ և խնայող փոխադրման միջոցներ: Ինչո՞ւ քո հաջորդ մեքենան պետք է լինի հենց այս տեսակի.
715 views15:20
Open / Comment
2022-04-02 11:57:42
Հարգելի հաճախորդներ,
տեղեկացնում ենք, որ առցանց կապուղիների հետ կապված որոշ տեխնիկական խնդիրների պատճառով այս պահին Ամերիաբանկի որոշ հաճախորդների համար մեր առցանց ծառայությունները կարող են ժամանակավորապես անհասանելի լինել։
Խնդիրը կարգավորվելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք ձեզ։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար և հավաստիացնում, որ մեր թիմն անում է առավելագույնը մեր հաճախորդների համար առցանց ծառայությունների հասանելիությունը վերականգնելու համար։
1.3K views08:57
Open / Comment
2022-02-25 19:30:51 5 Concept – Հայկական 5 բրենդ՝ մեկ հարկի տակ։ Այս խանութ սրահում ցուցադրված են Loom weaving, Petoor, Zgest, Nagash և Nelli Serobyan դիզայներների աշխատանքները։ Այստեղ յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրել իր անհատականությունն ընդգծող ոճային տարբեր Look-եր:
Ardēan –Հայկական այս բրենդն աշխարհին է ներկայացնում ոճային իրեր՝ ստեղծված հայկական մշակույթի տարբեր տարրերով։
Artuyt - Artuyt-ը հիմնադրվել է` նպատակ ունենալով ճանաչելի դարձնել հայկական արվեստը` սկսած միջնադարյան մանրանկարչությունից մինչև ժամանակակից աբստրակցիոնիզմ։
Awi – Այս բրենդը ներկայացնում է տղամարդկանց և կանանց ձեռքի ժամացույցներ, որոնք ստեղծվում են ամենահուսալի և նորարարական սարքավորումներով։
Bnatur - Այն մաշկի խնամքի բնական միջոցների հայկական արտադրողներից մեկն է:
Danz – Հայկական արտադրության ակնոցները սիրվել են ոչ միայն տեղական շուկայում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։ Այս բրենդն այսօր ունի իր յուրօրինակ գույնն ու շատ կարճ ժամանակահատվածում դարձել է ոլորտի առաջատարներից մեկը։
Liooli.am – Այս հարթակի միջոցով հնարավոր է ծանոթանալ շատ հայ արտադրողների մեկ վայրում և կատարել օնլայն գնումներ։
Made Fashion Corner - Հայկական այս ընկերությունը մեկ հարկի տակ է հավաքել մեր դիզայներների ոճային և տարբերվող հավաքածուները։
Marashlyan Photo Atelier – Առաջին ընկերությունն է Հայաստանում՝ մասնագիտացված հայկական ազգային և ռետրո հագուստներով ֆոտոնկարահանումներ անցկացնելու ոլորտում: Ֆոտոատելիեում անցկացվում են անհատական, ընտանեկան, խմբակային ֆոտոսեսիաներ պատմական Հայաստանի տարբեր շրջանների հագուստներով: Այսօր ֆոտոատելիեն դարձել է զբոսաշրջիկների և տեղացիների ամենասիրված վայրերից մեկը Հայաստանում:
Nairian - Հայկական այս բրենդն արտադրում է բնական կոսմետիկմիջոցներ։ Արտադրանքը կարող ես ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում։
Nikolay - Նիկոլայ ժամացույցներն արտադրվում են 2002 թվականից շվեյցարական և ճապոնական մեխանիզմների հիմքի վրա: Որոշ մոդելներ պարունակում են հայկական խորհրդանշական տարրեր և աննդհատ լրացվում են նոր տեսականիով:
Tomsarkgh.am – Ֆիլմեր, համերգներ և ներկայացումներ։ Այս հարթակի միջոցով կարելի է ձեռք բերել տոմսեր ու վայելել ժամանցը։
Twinz – Հայկական արտադրության ակնոցների և աքսեսուրաների Թվինզ բրենդը ստեղծում է մոդելավորված, ձեռքով պատրաստված և թեստավորված պրոդուկտներ։

Zangak - «Զանգակ» գրատների ցանցում հնարավոր է գտնել հայալեզու, ռուսալեզու և անգլալեզու գրքերի հարուստ տեսականի՝ սկսած դասական և ժամանակակից գեղարվեստական գրականությունից մինչև մասնագիտական գրականություն:
Boged – Հայկական այս բրենդը ներկայացնում է տեղական արտադրության պայուսակների և դրամապանակների լայն տեսականի։

Ի դեպ, դու հնարավորություն ունես հաղթելու այս բրենդներից որևէ մեկի 50 000 դրամ արժողությամբ նվեր-քարտը։ Դրա համար պարզապես պետք է մինչ մարտի 9-ը Ամերիաբանկի քո Visa վճարային քարտով կատարել նվազագույնը 15 անկանխիկ գործարք, յուրաքանչյուրը՝ առնվազն 5,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով։
Եթե ցանկանում ես ծանոթանալ մանրամասներին, ապա անցի՛ր հղումով։
450 views16:30
Open / Comment
2022-02-25 19:30:51
Ապրել հայերեն և տարածել հայկականը։ Այս անգամ առանձնացրել ենք 15 բրենդ, որոնք ապրում են հայերեն․
450 views16:30
Open / Comment
2022-02-24 19:15:19
2021թ․ դեկտեմբերի 9-ից 2022թ․ մարտի 9-ը բացիˊր սմարթ հաշիվ մեկ ժպիտով, պատվիրիˊր քո անվճար քարտը, մասնակցիˊր «Ապրիˊր ժպիտով» գովազդային վիճակախաղին և ստացիˊր հնարավորություն հաղթելու Վեստա խանութ-սրահի 500 000, 100 000 կամ 60 000 դրամ արժեքով 140 և ավելի նվեր քարտերից մեկը:

Վիճակախաղի մասին ավելի մանրամասն` https://bit.ly/3pWQYFT

#ապրիրժպիտով #շնորհակալություն
872 views16:15
Open / Comment