Get Mystery Box with random crypto!

Ameriabank CJSC

Logo of telegram channel ameriabank_cjsc — Ameriabank CJSC A
Logo of telegram channel ameriabank_cjsc — Ameriabank CJSC
Channel address: @ameriabank_cjsc
Categories: Blogs
Language: English
Subscribers: 6.29K
Description from channel

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
📞 ( 37410) 56 11 11
📧 info@ameriabank.am
🔗 https://ameriabank.am/
🤝 www.fininfo.am

Ratings & Reviews

4.00

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

1

2 stars

0

1 stars

0


The latest Messages 6

2021-11-24 19:30:23 Կարդաˊ հաճախորդների կարծիքները (Review)
Google-ում որոնիˊր տվյալ խանութը և փորձիˊր գտնել հաճախորդների կարծիքները։ Եթե դրանք բացակայում են, ուրեմն մի բան այն չէ: Իսկ եթե խանութն ունի որոշակի մեկնաբանություններ, ապա անպայման պետք է ծանոթանալ դրանց, քանի որ դրանք կարող են լինել կեղծ լինել կամ գրված խանութի ներկայացուցիչների կողմից:
Հիշիˊր, որ կեղծ մեկնաբանություններն ապրանքի վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացնում և հմտորեն շրջանցում են թերությունները` ներկայացնելով դրանք որպես առավելություն:
Եթե որևէ խանութի կողմից քո էլ. հասցեին ստացել ես հատուկ առաջարկ, ապա հղումով անցնելուց առաջ համոզվիˊր, որ այդ հաղորդագրությունը ստացել ես տվյալ բրենդի պաշտոնական ներկայացուցչից:
Խուսափիˊր նաև տարբեր սոցիալական կայքերում տեղադրված շահումների և գովազդային հղումներից, որոնք տանում են անհավանական զեղչերով և ցածր գներով կասկածելի օնլայն խանութների էջեր:

Գնում կատարելիս լրացրոˊւ միայն անհրաժեշտ տվյալները
Էլ․հասցե կամ հեռախոսահամար։ Սա հիմնականում անհրաժեշտ է լինում գնումը հաստատելու և ապրանքի առաքման մասին ծանուցում ուղարկելու համար։
Անուն/ազգանուն և հասցե։ Այս տվյալներն անհրաժեշտ են լինելու գնումն առաքելիս։
Քարտի համար, վավերականության ժամկետ և CVV կոդ:

Ցանկալի չէ քարտը կցել այն կայքին, որտեղից գնում ես կատարում, մանավանդ եթե այն նոր է և չունի լայն ճանաչում:
Եթե խանութը պահանջում է կցել նաև անձնագրի պատճենը, Մոբայլ/Օնլայն բանկինգի գաղտնաբառը, ապա դա արդեն կասկածելի է, և չարժե այդտեղից գնում կատարել։

Ստուգիˊր կայքի հուսալիությունը
Ցանկալի է օգտվել https:/ -ով սկսվող և MasterCard SecureCode /3D Secure/ և Verified by Visa կայքերից:
Եթե կայքը սկսվում է https:/-ով, դա հավաստիացնում է, որ կայքին տրամադրված տեղեկատվությունը հասանելի է միայն քեզ և կայքի սերվերներին։ Ի դեպ, https:/ -ով սկսվող կայքերի հղման կողքին կա կողպեքի նշան։

Միˊ' հրաժարվիր օնլայն անդորրագրերից
Բոլոր հավաստի կայքերը վճարում կատարելիս անցում են կատարում վճարման էջ, որտեղ էլ պետք է կատարել վճարումը։ Եթե դրա փոխարեն քեզ առաջարկում են գումարը փոխանցել որևէ հաշվեհամարի, ապա խուսափիˊր այդ կայքից։ Խանութը պետք է քեզ տրամադրի էլէկտրոնային անդորրագիր, որը կկարողանաս որպես ապացույց օգտագործել խնդիրների դեպքում: Իսկ եթե փոխանցում ես կատարել կոնկրետ անձի անունով, այդ դեպքում խնդիրն ավելի է բարդանում։

Խնդիրներից խուսափելու համար ցանկալի է, որ կայքն ունենա հետադարձ կապի հնարավորություն, օրինակ` Live Chat 24/7 ծառայություն:

Ստուգիˊր կապի անվտանգությունը
Մինչ գնում կատարելը ստուգիˊր ինտերնետ կապի անվտանգությունը, միˊ օգտագործիր առևտրի սրահների, սրճարանների, այգիների Wi-Fi-ները։ Նման վայրերում հաճախ Wi-Fi-ն անվտանգ չէ, և ցանկացած տեղեկատվություն, որ դու ուղարկում ես այդ կապով, կարող է հայտնվել զեղծարարների ձեռքում։

Ի՞նչ անել, եթե քո քարտից նկատել ես կասկածելի գանձում
Կասկածելի հասցեներից գումարի գանձման փորձ նկատելու դեպքում շտապ բլոկավորիˊր քարտը` Բանկում գրանցված քո հեռախոսահամարից հավաքելով *116# USSD կոդը և հետևելով հրահանգներին, կամ շտապ բլոկավորիˊր քարտը նաև ARCA հավելվածի միջոցով /հավելվածը հասանելի է PlayMarket-ում և App Store-ում/:
Քարտի բլոկավորումը հնարավոր է իրականացնել նաև զանգահարելով Ամերաբանկի շուրջօրյա +37410 56 11 11 հեռախոսահամարին:

Մեր հուշումներն օգտագործիˊր Սև ուրբաթի ժամանակ գնումներ կատարելիս, բայց հետագայում ևս հետևիˊր կանոններին և կատարիˊր ապահով գնումներ:
370 views16:30
Open / Comment
2021-11-24 19:30:23
Սև ուրբաթ. ինչպե՞ս կատարել ապահով գնումներ

Առջևում Սև ուրբաթն է: Եթե պատրաստվում ես այդ օրը գնումներ կատարել, ապա շարունակիˊր կարդալ, որպեսզի խուսափես զեղծարարություններից։
357 views16:30
Open / Comment
2021-11-22 19:31:01
Ամերիաբանկ կազմակերպել մրցույթ Սև ուրբաթ առիթ:

Դու Սև ուրբաթ ընդառաջ իմանալ ամեն ինչ ապահով գնումներ ու հետաքրքիր փաստ Սև ուրբաթ մասին: Մենք ուզել պաշտպանել քո քարտ անվտանգություն, ճանաչել ապահով օնլայն կայքեր: Դու պատասխանել շատ հարցեր ու ստանալ սպիտակ, դեղին ու սև գոտի:

Դու պատրա՞ստ` https://bit.ly/30gKKYZ

Շնորհակալ
Սև ուրբաթ
411 views16:31
Open / Comment
2021-11-19 17:21:34 Նախավերջին ուրբաթը «Սև ուրբաթից» առաջ։ Արի՛ ծանոթանանք շոփինգի տոնի վերաբերյալ մի քանի հետաքրքիր փաստի և բացահայտենք այս տոնի տերմինաբանությունը։

«Սև ուրբաթ» տերմինն ի սկզբանե կապված էր ֆոնդային շուկայի անկման հետ: Ըստ New York Times-ի՝ երկու ֆինանսիստներ շահույթ ստանալու նպատակով փորձել են դավադրություն կազմակերպել ոսկու շուկայի դեմ, սակայն նրանց սխեման ձախողվել է, ինչի արդյունքում շուկան տապալվել է:
«Սև ուրբաթ»-ի գնորդների գերակշիռ մասը կանայք են։ Ըստ ուսումնասիրությունների՝ գնորդներից միայն 45,1%-ն են տղամարդիկ։
Պատմության մեջ ամենաշահութաբերը համարվում է 2012 թվականի «Սև ուրբաթը»: Ամերիկացիներն ու եվրոպացիները այդ երեք օրվա ընթացքում` ներառյալ հանգստյան օրերը, ավելի քան 52 միլիարդ դոլար են ծախսել գնումների վրա։


Սև ուրբաթին օնլայն հարթակները խոսում են հայտնի տերմիններով: Եկել ենք, որպեսզի օգնենք քեզ հասկանալ Սև ուրբաթի լեզուն:
BOGO
Գնի՛ր մեկ ապրանք և ստացի՛ր երկրորդն անվճար։
Early Bird Sales
Զեղչ մինչև առավոտյան ժամը 8-ը գնումներ կատարողների համար։
Night Owl Sales/Specials
Զեղչեր նրանց համար, ովքեր գնումներ են կատարում ուշ երեկոյան կամ էլ գիշերը:
Price Match
Խանութը պատրաստ է հավելյալ զեղչ կիրառել, եթե նույն ապրանքն ավելի մատչելի տարբերակով գտնես այլ խանութում։
Rain Check
Գնել ինչ-որ բան զեղչով, երբ զեղչի առաջարկն ավարտվել է:
It's a Steal
Մեծ ակցիա, մեծ զեղչ:
354 views14:21
Open / Comment
2021-11-19 17:21:32
Պատրաստվում ենք «Սև ուրբաթին» | Մաս 2
347 views14:21
Open / Comment
2021-11-12 19:30:22 Նախապես պլանավորի՛ր քո գնումները
Իմպուլսային գնումներից խուսափելու համար «Սև ուրբաթին» պետք է պատրաստվել նախապես։ Հիշի՛ր, թե ինչ է քեզ անհրաժեշտ, խորհրդակցիˊր ընտանիքիդ անդամների հետ։
Այնուհետև կազմի՛ր ցուցակ․ այդպես ավելի հեշտ կլինի բաժանել ապրանքներն ըստ տեսակների և հասկանալ, թե որտեղից ես գնումներ կատարելու այդ օրը։

Ընտրի՛ր խանութները
Պետք է նախապես կազմել այն օնլայն և օֆլայն խանութների ցանկը, որտեղից ձեռք ես բերելու քեզ անհրաժեշտ իրերը:

Ուսումնասիրի՛ր գները
Այդ օրը հայտարարվող բոլոր մեգաառաջարկները չեն, որ ձեռնտու են։ Մինչ Սև ուրբաթի մեկնարկը ծանոթացիˊր քեզ հետաքրքրող ապրանքների գներին, որպեսզի հետո կարողանաս համեմատել, գնահատել զեղչերը, գտնել քեզ համար ամենահարմար առաջարկը:

Մի՛ հատիր սահմանը
Սև ուրբաթին պատրաստվելիս սահմանիˊր գումարի սահման, որը չես կարող գերազանցել։ Այդ օրը հեշտ է տրվել գայթակղությանը և ծախսել բոլոր խնայողությունները։ Հիշի՛ր Սև ուրբաթի գլխավոր կանոնը՝ գնել միայն այն, ինչ անհրաժեշտ է։

Ընտրի՛ր նվերներ Ամանորին ընդառաջ
Սև ուրբաթը հիանալի առիթ է հարազատների համար ամանորյա գնումներ կատարելու համար։
577 views16:30
Open / Comment
2021-11-12 19:30:22
Պատրաստվում ենք «Սև ուրբաթին» | Մաս 1
553 views16:30
Open / Comment
2021-11-04 19:30:11 Դու չես ուսումնասիրում միջոցներդ և չես պլանավորում ծախսերդ
Մինչ ֆինանսական պլան կազմելը ուսումնասիրիˊր քո բյուջեն և գտիˊր այս կարևոր հարցերի պատասխանները․
Քո հաշվին որքա՞ն հաճախ ես ունենում դրական մնացորդ
Անհրաժեշտության դեպքում ո՞ր ծախսերը կարող ես չանել
Ո՞ր ծախսերդ կարող ես օպտիմալացնել
Արդյոք քո բոլո՞ր ծախսերն են արդարացված
Դու անտեսում ես գնաճը
Ֆինանսների երկարաժամկետ պլանավորման դեպքում շատերն անտեսում են գնաճի գործոնը, ինչը շղթայական ձևով ազդում է մյուս ծախսերի պլանավորման վրա։
Չես մտածում քո եկամուտների աճի մասին
Բյուջեն պլանավորելիս պետք է պատասխանել հետևյալ հարցերին.
Որքա՞ն վաղուց ես ունեցել աշխատավարձի բարձրացում
Ինչքա՞ն ժամանակ առաջ ես բարձրացրել քո մասնագիտական որակավորումը
Արդյոք ուսումնասիրե՞լ ես մասնագիտական շուկան
Ե՞րբ ես վերջին անգամ գնացել հարցազրույցի
Չես սահմանում ֆինանսական նպատակներ
Ոչինչ այնքան չի մոտիվացնի քեզ, որքան նոր նպատակը. ճամփորդությունը, նոր մեքենան, բնակարանի վերանորոգումը և այլն:

Հիշիˊր, որ դու ես քո ֆինանսների նախարարը: Նպատակն արդեն կա. հիմա գործի անցնելու ժամանակն է:
365 views16:30
Open / Comment
2021-11-04 19:30:11
Փողը հաշիվ է սիրում, ֆինանսները` պլանավորում: Արիˊ տեսնենք, թե ինչ սխալներ ես անում, որոնք քեզ չեն թողնում ֆինանսական հաջողություններ գրանցել:
325 views16:30
Open / Comment
2021-11-01 19:20:22
1.1K views16:20
Open / Comment