Get Mystery Box with random crypto!

Ameriabank CJSC

Logo of telegram channel ameriabank_cjsc — Ameriabank CJSC A
Logo of telegram channel ameriabank_cjsc — Ameriabank CJSC
Channel address: @ameriabank_cjsc
Categories: Blogs
Language: English
Subscribers: 6.29K
Description from channel

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
📞 ( 37410) 56 11 11
📧 info@ameriabank.am
🔗 https://ameriabank.am/
🤝 www.fininfo.am

Ratings & Reviews

4.00

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

1

2 stars

0

1 stars

0


The latest Messages 13

2021-04-03 17:56:08 Թող այսօր և միշտ յուրաքանչյուր ընտանիքում լինի համերաշխություն, սեր և խաղաղություն:
1.0K views14:56
Open / Comment
2021-04-03 17:56:00
1.0K views14:56
Open / Comment
2021-04-02 18:52:44 Պատվիրի'ր քարտն օնլայն
Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է Շուշիի գորգերի թանգարանից տարհանված 160 նմուշների ցուցադրությունը: Գորգերի ցուցանմուշները թվագրվում են 17-ից 20-րդ դարասկզբով: Ցուցադրությանը ներկայացված ամենահին նմուշը 350 տարեկան է:
Գնա' ցուցադրությանը, իսկ բանկ արի' օնլայն: Նոր հաշիվ բացելու կամ նոր քարտ ստանալու համար այցելի'ր http://smart.ameriabank.am/, լրացրո'ւ հայտը, լուսանկարի'ր անձը հաստատող փաստաթուղթը, սելֆի' արա և ստացի'ր քարտդ քո նախընտրած եղանակով։
1.1K views15:52
Open / Comment
2021-04-02 18:52:00
743 views15:52
Open / Comment
2021-03-12 17:01:05
1.2K views14:01
Open / Comment
2021-03-12 17:00:19 Կանաչ լույս, Ամերիաբանկ, Դալմա

Այո՛, այո՛: Ամերիաբանկը «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում բացեց իր նոր մասնաճյուղը և միացրեց ևս մեկ կանաչ լույս իր հաճախորդների համար:

Համավարակը փոխեց մեր առօրյան, բայց չփոխեց միշտ հաճախորդների կողքին լինելու մեր ցանկությունը: Մենք ուրախ ենք, որ մեր օնլայն ծառայությունների շնորհիվ հաճախորդները կարողանում են հեռավար կատարել բանկային բոլոր գործարքները, խնայել իրենց ժամանակը և նվիրել այն իրենց մտերիմների հետ շփմանը:

Բայց մենք ուզում ենք տեսնել մեր հաճախորդներին նաև օֆլայն, ծանոթանալ, ջերմորեն բարևել, հարցնել` ինչպես են, փոխանցել նրանց մեր հոգատարությունն ու ուշադրությունը, միասին նոր նպատակներ սահմանել, գտնել լավագույն լուծումները ու բաժանվել` նորից հանդիպելու ակնկալիքով:

Եկե՛ք «Դալմա Գարդեն մոլ» և գլխավորի մուտքից աջ կտեսնեք շաբաթվա բոլոր օրերին` ժամը 10:30-ից մինչև ժամը 21:30-ը ձեզ սպասող կանաչ լույսը:
«Դալմա» նորաբաց մասնաճյուղը մեր նոր հանդիպման վայրն է` լուսավոր, հարմարավետ, հանգամանալից մտածված, հարմարեցված մեր հաճախորդների կարիքներին ու ակնկալիքներին:

Մենք ցանկանում էինք մեր հաճախորդների համար ստեղծել լուսավոր, ուղիղ և փոխաբերական իմաստով «կանաչ», ֆունկցիոնալ և գեղեցիկ սրահ: Դա իրականություն դարձավ մեր գործընկեր Domino production ընկերության շնորհիվ:
Մենք նախագծել ենք ոչ թե պարզապես ինտերիեր, այլ ստեղծել ենք հյուրընկալ միջավայր, որտեղ ցանկանում ենք ամեն օր դիմավորել մեր հաճախորդներին:

Գույնն ինտերիերում ստեղծում է որոշակի տրամադրություն, սրահն ավելի ջերմ ու յուրօրինակ է դարձնում։ Կանաչը ջերմ և էներգետիկ գույն է, որի շնորհիվ նույնիսկ ամենասառը տարածությունը վերածվում է կղզու։ Մենք ցանկանում ենք մեր հաճախորդների օրը գունավորել նոր ու վառ երանգներով, հենց այդ պատճառով օգտագործել ենք կանաչի և լույսի համադրությունը:

Հանգիստ, անկաշկանդ և տրամադրող միջավայր ստեղծելու համար մենք ոգեշնչվել ենք բնությունից և մեր տարբերանշանի գույնից: Վինիլային փափուկ հատակ, դեկորատիվ պանելներ և բույսեր. ամեն ինչ արվել է, որպեսզի սպասարկող անձնակազմն ու հաճախորդներն իրենց ավելի հանգիստ զգան: Մեզ համար կարևոր են մեր թիմակիցների և հաճախորդների զգացմունքները, հարմարավետության և ապահովության զգացումը:

«Դալմա»-ն Semi Digital մասնաճյուղ է, որտեղ ստեղծված են և՛ օնլայն, և՛ օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող ժպտերես անձնակազմ, հյուրընկալ միջավայր:

Հյո՛ւր եկեք մեզ, դարձե՛ք մեր գործընկերը, մեր բարեկամն ու ընկերը: Այս կանաչ լույսը ձեզ համար է:
1.1K views14:00
Open / Comment
2021-03-10 08:50:22 Երբևէ մտածե՞լ ես, թե ով է եղել առաջին բանկոմատի հեղինակը:

Նա հայ է, այո'-այո': Առաջին բանկոմատի նախագծի հեղինակը եղել է ծագումով հայ, ամերիկացի գիտնական Լյութեր Ջորջ Սիմջյանը, ով հղացել է այս սարքը ստեղծելու միտքը 1939 թ: Սարքը տալիս էր գումար, սակայն հաշվից դուրսգրում չէր իրականացնում, քանի որ բանկի հետ կապված չէր։

Սիմջյանն իր հայտնագործությունն առաջարկեց օգտագործել City Bank of New York-ին, սակայն մի քանի ամիս անց բանկը հետ հանձնեց սարքը, քանի որ չէր զգացել դրա անհրաժեշտությունը։

Սիմջյանի հայտնագործությունը մոռացվեց շուրջ 30 տարի և դրանից հետո միայն երկրորդ կյանք ստացավ։ Առաջին բանկոմատը, որը կանխիկ գումար էր տրամադրում, տեղադրվել է 1967թ․հունիսի 27-ին Լոնդոնի հյուսիսում գտնվող Էնֆիլդ թաղամասի Barclays բանկի տարածքում։ Հեղինակը շոտլանդացի Ջոն Շեփարդ-Բարոնն էր։

Նրա հեղինակած ATM-ը դրամական միջոցներ էր տրամադրում ստացականի դիմաց, որը նախապես անհրաժեշտ էր ստանալ բանկում:
842 views05:50
Open / Comment
2021-03-04 17:28:58 Ameriabank CJSC pinned «Մարտի 8-ը թակում է քո դուռը: Սիրելի գեղեցկուհիների համար նվերներ պատրաստելու ժամանակն է: Մի փունջ սեր և ուշադրություն Թող քո ուշադրության և առանձնահատուկ վերաբերմունքի մասին խոսեն ծաղիկները: Եկատերինա 2-րդ կայսրուհին սահմանել էր ծաղիկների գույնի նշանակության…»
14:28
Open / Comment
2021-03-04 17:28:05 Մարտի 8-ը թակում է քո դուռը: Սիրելի գեղեցկուհիների համար նվերներ պատրաստելու ժամանակն է:

Մի փունջ սեր և ուշադրություն
Թող քո ուշադրության և առանձնահատուկ վերաբերմունքի մասին խոսեն ծաղիկները: Եկատերինա 2-րդ կայսրուհին սահմանել էր ծաղիկների գույնի նշանակության ցանկ, որի համաձայն` կարմիր ծաղիկը սեր էր խորհրդանշում, կանաչը՝ հույս, երկնագույնը՝ հավատարմություն, սևը՝ տխրություն, դեղինը՝ դավաճանություն:
Ասում են` որ մեկ ծաղիկ նվիրելն ուշադրության նշան է, երեքը՝ հարգանքի: Հինգ ծաղկով կարելի է խոստովանել հոգու խորքում թաքնված տարատեսակ ապրումներն ու գաղտնիքները, իսկ 7 ծաղիկը սիրո խորհրդանիշն է:
Ասենք, որ Ամերիաբանկի քո քարտով վճարելիս 7% քեշբեք ունես Pasiflora ծաղկի սրահում` https://bit.ly/3bdsdiA

Բարձրացրո՛ւ տրամադրությունն ու երջանկության հորմոնների քանակը
Կորեայում նվերների ընդունված տարբերակներ են բուսական յուղը կամ տարբեր պահածոները: Չենք կարծում, որ արժի հետևել կորեացիների օրինակին: «Նապոլեոն»-ն ու «Մեղրով»-ն արդեն փորձված են:
Արի՛ համովությունների ու քեշբեքի հետևից` http://bit.ly/2Py21ae

Մաղթում ենք ձեզ հաճելի երեկո
Մարտի 8-ին չինացի տղամարդիկ փորձում են ապացուցել, որ կանանց սիրտ տանող միակ ուղին ստամոքսն է: Իր սերն ապացուցելու համար յուրաքանչյուր տղամարդ պետք է դրսևորի իրեն իսկական խոհարարի պես:
Եթե խոհարարի ձիրք չունես, չարժի այդ օրը փորձարկումներ անել: Գեղեցիկ երեկոն վստահի՛ր պրոֆեսիոնալներին և ստացի՛ր քեշբեք Ամերիաբանկի քարտով վճարելիս` http://bit.ly/36Wdq6I

Գեղեցկությունը կփրկի աշխարհը
Ասում էր Դոստոևսկին: Վստահ ենք, որ ոչ մի գեղեցկուհի չի հրաժարվի աշխարհը փրկելու իր հնարավորությունից: Նվիրի՛ր նրան գեղեցկության օր, իսկ քեզ` քեշբեք` https://bit.ly/38csgcO

Մենք նրան հարցրել ենք` ինչ է ուզում նվեր ստանալ
Մեկ օրվա ընթացքում նա ուզում է լինել իր նոր մեքենայի ղեկին: automarket.ameriabank.am (https://bit.ly/38c1Pnz) ավտովարկավորման օնլայն հարթակում ընտրի՛ր նրա նոր ավտոմեքենան, իմացի՛ր՝ որքան գումարի վարկ կարող ես ստանալ, լրացրո՛ւ վարկային հայտն անմիջապես ավտոսրահում և ստացի՛ր պատասխանը 5 րոպեում:
Գարնանային տոներին ընդառաջ կարող ես ձեռք բերել կամ փոխանակել քո կամ նրա հին* ավտոմեքենան վառ և դինամիկ Renault Arkana-ով կամ Renault Kaptur-ով և ստանալ՝

Orange fitness պրեմիում ակումբի 1 տարվա անդամակցության քարտ
Նվեր քարտ Mandarin Spa-ի կողմից` մերսում, դեմքի խնամք, մատնահարդարում, վարսահարդարում
80,000 ՀՀ դրամի չափով նվեր քարտ` ավտոմեքենայի աքսեսուարների համար:
*Առաջարկը գործում է մինչև 10 տարեկան ցանկացած մակնիշի ավտոմեքենայի համար մինչև 07․04․2021թ.

Ավելի մանրամասն` https://bit.ly/389AUc0 և http://bit.ly/2MPLA8e
1.2K views14:28
Open / Comment
2021-03-04 17:27:14
721 views14:27
Open / Comment