🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Infocom

Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 23.01K
Description from channel

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom
Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 15

2023-04-21 21:23:56 Մատաղիսի զորամասի նախկին հրամանատար Սեւակ Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Դատարանն այսօր մերժեց նրա պաշտպանի միջնորդությունը՝ միաժամանակ 3 ամսով երկարաձգելով Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը․
«Ես կալանավայրում մնալու պրոբլեմ չունեմ, ինչ խցիկում հիմա մնում եմ, ավելի սիրուն է կահավորած, քան իմ անձնական սենյակը, ուր անցկացնում էի 25 տարի ծառայությունից հետո, ընդհանրապես, ես հիմա ավելի ապահով եմ, քան իմ մայրը, որ Արցախում շրջափակման մեջ է, հարցը էդ չէ, հարցն էն է՝ ես ձգելո՞ւ եմ մինչեւ ձեր դատավարության վերջը թե՞ չէ, մարդիկ իմանալո՞ւ են իրականությունը թե՞ չէ, դա ես կասկածում եմ, իմ առողջությունը թույլ չի տալիս»,– ասաց գնդապետը։
Կարդալ ավելին
2.5K views18:23
Open / Comment
2023-04-21 20:43:40
Ծանրամարտի ԵԱ 96 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականը երկու մեդալ նվաճեց։
Երկամարտի արդյունքում Դավիթ Հովհաննիսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն։
2.7K views17:43
Open / Comment
2023-04-21 19:00:53 Օրվա կարեւորը՝ #միվոյսով
2.6K viewsedited  16:00
Open / Comment
2023-04-21 17:45:31
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, չի համապատասխանում իրականությանը: Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա…
2.8K views14:45
Open / Comment
2023-04-21 17:34:25 «Փորձ են անում ներկայացնել, որ լավ չեն կառավարություն-եկեղեցի հարաբերությունները, պրոբլեմներ կան այդ հարաբերություններում։ Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության»։ ԱԺ-ում ասաց Փաշինյանը՝ Պողոս Առաքյալից մեջբերում կատարելով․
««Չկա իշխանություն, որն Աստծուց չլինի, և եղած իշխանությունները Աստծուց են կախված, հետևաբար ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»։ Հետևաբար թող եկեղեցին ինքն իր էության, տեսության, իր հավատի մասին մտածի, և Աստված մեզ օգնի պահպանել, հզորացնել և խաղաղություն բերել ՀՀ-ին»։

Հիշեցնենք, որ երեկ Կաթողիկոսը, պատասխանելով հարցին, թե շարունակո՞ւմ է պահանջել Փաշինյանի հրաժարականը, ասաց, որ իրենք հայրական հորդոր էին ուղղել, և հայրական հորդորը բնականաբար ժամանակով չի սահմանափակվում․ «Կատարվում են սխալ եւ անընդունելի արտահայտություններ Արցախի կարգավիճակի հետ առնչված: Ինչպես նաեւ մտահոգիչ է ազգային մեր կյանքում մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհաշտությունը, անհանդուրժողության ոգին», - նշել էր նա։
2.6K views14:34
Open / Comment
2023-04-21 17:10:26 Արցախում մասնակիորեն վերսկսվել են պլանային վիրահատությունները։ Այս մասին հայտնում են Արցախի ԱՆ-ից։

Որոշման նպատակն է խուսափել սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից։ Վիրահատական միջամտության են ենթարկվելու միայն առաջնահերթ և բարդացման էական ռիսկով դեպքերը:

Շրջափակման 131 օրվա ընթացքում Արցախում պլանային բոլոր վիրահատությունները դադարեցվել էին, ինչը հանգեցրել է շուրջ 1130 վիրահատության չեղարկման:
2.6K views14:10
Open / Comment
2023-04-21 16:15:57 Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, չի համապատասխանում իրականությանը:

Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր պնդումները: [ՀՀ ՊՆ]
3.5K views13:15
Open / Comment
2023-04-21 16:08:23 ԿԳՄՍ նախարարը, անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ինտեգրված մոտեցման վերաբերյալ եկեղեցու կարծիքին, ասաց, որ հանրակրթության պետական չափորոշիչը ներդրվելու է բոլոր դպրոցներում այս տարվա սեպտեմբերից, եւ այս իրավիճակը «չի փոխվում»:

Երեկ Կաթողիկոսը հայտարարել էր, որ ճիշտ չեն գտնում եւ հստակ ժխտական դիրքորոշում են արտահայտել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի տարրալուծմանը այլ առարկաների, այդ թվում հայ ժողովրդի պատմություն առարկայի մեջ․

«Վերջնանպատակը ո՞րն է այդ առարկայի ուսուցման, ինչի՞ ենք ուզում հասնել, ի՞նչ ենք ուզում արձանագրել․ մեր համոզումն է, որ այն մեթոդաբանական մոտեցումով, որը ձեւակերպումն է տիկին նախարարի, հնարավոր չէ իրականացնել այն նպատակը, որ մեր դիրքորոշումներում արտահայտված է», - նշել էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
2.7K views13:08
Open / Comment
2023-04-21 15:39:19 Այս երկուշաբթի՝ ապրիլի 24-ին, ևս հանդիպում ենք․ սպասվող Գիտարբուքը «Ցեղասպանագիտություն. ինչպես նկարագրել աննկարագրելին» թեմայով է։

Ցեղասպանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը կխոսի հետևյալ թեմաներով՝

- ցեղասպանագիտությունը որպես գիտաճյուղ. ինչո՞ւ և ինչպե՞ս ուսումնասիրել զանգվածային ոճրագործությունները,

- ինչո՞ւ են տեղի ունենում ցեղասպանությունները, ի՞նչ նախապայմաններ և գործոններ են նպաստում դրան։ Ինչու՞ է պետությունը որոշում խնդիրները լուծել թիրախ խմբին ոչնչացնելու միջոցով,

- լռության դավադրությունից մինչև գիտական փոխհամաձայնություն։ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միտումները և ժամանակակից խնդիրները, դրանց լուծման ժամանակակից մոտեցումները և առկա բացերը։

Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։
2.7K views12:39
Open / Comment
2023-04-21 15:34:28 Ավանդական դարձած ջահերով երթը այս տարի կմեկնարկի ապրիլի 23-ին՝ ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակից։ Ջահերով երթի խորագիրն է՝ «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ՝ պայքար»: [ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն]
2.6K viewsedited  12:34
Open / Comment