Get Mystery Box with random crypto!

Infocom

Logo of telegram channel infocomm — Infocom I
Logo of telegram channel infocomm — Infocom
Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 21.22K
Description from channel

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
Infocom English version - @infocom_eng
Инфоком русская версия - @infocomru
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 2

2023-07-24 16:24:01 ՄԱԿ գլխավոր քարտուղարը և Վահագն Խաչատուրյանը քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։

Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղ լուծումներ փնտրելու ուղղությամբ շարունակվող բազմակողմ ջանքերին և բարձր մակարդակի երկխոսությանը: [ՄԱԿ մամուլի ծառայություն]
2.1K views13:24
Open / Comment
2023-07-24 16:06:53 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանքներ են ներկայացվել․ դրանք վերաբերում են առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելուն ու դատավորին արատավորող տեղեկություններ հրապարակելուն։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Վ․Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված կալանքը, և նրա նկատմամբ իրականացվում է միջազգային հետախուզում։
2.2K views13:06
Open / Comment
2023-07-24 15:58:05 ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է՝ վաղը Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ բանակցություններ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև։ «Արտգործնախարարությունների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները:…
2.2K viewsedited  12:58
Open / Comment
2023-07-24 15:44:20 «Արդեն հայտարարել են, որ Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ հիմա պետք է անեն երկրորդը՝ ստորագրեն»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել China Media Group-ին, որտեղ, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում խաղաղության պայմանագրին, երբ և ինչպես կարող է այն ակնկալվել, ասել է, թե «դրան կարելի է հասնել մոտ ապագայում»։ 

Անդրադառնալով արցախահայերի թեմային՝ Ալիևը նշել է, թե ինչպես արդեն հայտարարել են, նրանց իրավունքները և անվտանգությունը «պատշաճ կերպով պաշտպանվելու են». «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայերը կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ Ադրբեջանի ցանկացած այլ քաղաքացի։ Կարծում եմ, որ դա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, և, իմ կարծիքով, Ադրբեջանի այս դիրքորոշումը գնահատվում է միջազգային հանրության կողմից»։
2.3K views12:44
Open / Comment
2023-07-24 15:03:51 ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է՝ վաղը Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և առանձին երկկողմ բանակցություններ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև։

«Արտգործնախարարությունների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները:
Հատուկ ուշադրություն կդարձվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, ինչին Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել:
Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ առանցքային հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը, հասարակության և փորձագետների շփումները և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկը», - նշել է ՌԴ ԱԳՆ-ն։
2.4K viewsedited  12:03
Open / Comment
2023-07-24 14:38:19 Հուլիսի 24-ին Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Թեհրանում: Կայանալու է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: [ՀՀ ԱԳՆ]
2.4K views11:38
Open / Comment
2023-07-24 14:24:40 Վահագն Խաչատուրյանը «La Repubblica» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է՝ չնայած խաղաղության պայմանագիր կնքելու և փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեր պատրաստակամությանը, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ դիրքորոշում ունենալ։

«Այսօր Ադրբեջանի քաղաքականությունը նույնն է: Նա ցանկանում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը: Նրանց իշխանությունը հայտարարում է, որ իրենց համար ԼՂ հարցն այլևս գոյություն չունի, քանի որ այն լուծվել է 44-օրյա պատերազմում, չնայած այն հանգամանքին, որ մեր 120 հազար հայրենակիցներ այսօր էլ ապրում են այդ տարածաշրջանում։ Բաքուն պնդում է, որ նրանք պետք է ապրեն ադրբեջանական օրենսդրության համաձայն, կամ պետք է հեռանան: Նրանք լավ գիտեն, որ ոչ մի հայ երբեք չի ցանկանա ապրել այսպիսի Ադրբեջանում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարված են, ժողովրդավարության արժեքները չեն գործում և բացի դա, որպես հայ իրենք մշտական վտանգի տակ են»։
2.4K views11:24
Open / Comment
2023-07-24 14:17:53 Արցախում հաց ձեռք բերելու համար նախօրոք ցուցակներ են կազմվում․ 1-2-ական է հացը բաժանվում, կան բազմազավակ ընտանիքներ, որոնց այդ 2 հացը չի հերիքում․ Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը
2.4K views11:17
Open / Comment
2023-07-24 13:48:26
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: [ՀՀ ՊՆ]
2.4K views10:48
Open / Comment
2023-07-24 13:11:01 Արցախում ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Ժամը 11:20-ի սահմաններում Մարտունու Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959թ.) իրեն պատկանող տրակտորով Շոշ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։
Զինադադարի խախտման հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։ [Արցախի ՆԳՆ]
2.5K views10:11
Open / Comment