Get Mystery Box with random crypto!

Infocom

Logo of telegram channel infocomm — Infocom I
Logo of telegram channel infocomm — Infocom
Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 21.22K
Description from channel

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
Infocom English version - @infocom_eng
Инфоком русская версия - @infocomru
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 3

2023-07-05 20:53:07 Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ կողմերը նաև մտքեր են փոխանակել սինթետիկ թմրամիջոցների տարածման սպառնալիքի դեմ պայքարի և այս հարցի շուրջ միջազգային հանդիպման վերաբերյալ, որը նախատեսված է հուլիսի 7-ին Միացյալ Նահանգների նախագահությամբ։
|factor.am|
2.2K viewsedited  17:53
Open / Comment
2023-07-05 19:41:44 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու օպերատիվ ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և իշխանությունների անելիքները: Արցախի նախագահն իր խոսքում ընդգծել է, որ ադրբեջանական աճող սպառնալիքների ու հումանիտար փոխադրումների լրիվ կասեցման պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է հարուցում Արցախի ժողովրդի գոյության նկատմամբ:

«Արցախի իշխանությունների կողմից առկա իրավիճակը, վտանգներն ու մեր ակնկալիքները բոլոր հնարավոր ձևերով ներկայացվել և ներկայացվում են Հայաստանի ու Ռուսաստանի իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրության այլ դերակատարների: Բոլոր պատասխանատու դերակատարների կողմից հրատապ ու արդյունավետ քայլերի ձեռնարկման սուր անհրաժեշտություն կա՝ յուրաքանչյուրն իր պարտավորությունների շրջանակներում»,-ասել է նախագահը։ [Արցախի նախագահի աշխատակազմ]
2.5K viewsedited  16:41
Open / Comment
2023-07-05 19:41:08 Օրվա կարեւորը՝ #միվոյսով
2.2K viewsedited  16:41
Open / Comment
2023-07-05 19:13:05 Infocom pinned «Մարդիկ շարունակում են դիմանալ, որովհետեւ դիմանալուն այլընտրանք չկա. կյանքը՝ Արցախում Երեւանից Արցախ հեռավորությունը, որ մի ժամանակ չորս հարյուր կմ էլ չկար՝ մի քանի ժամվա ճանապարհ, այսօր չափում ենք օրերով։ Եւ հաշիվը կորցնում ենք ապրումակցման ու անտարբերության…»
16:13
Open / Comment
2023-07-05 19:11:40 Հերթական անգամ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն օգտագործում է «Չմիավորման» շարժման և նրա նախագահության հարթակը՝ ագրեսիվ ու հակահայկական քարոզչության համար, այդ թվում՝ խեղաթյուրելով պատճառները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը։ Սա խախտում է ինչպես շարժման, այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքները և միջազգային ատյանների որոշումները։ [Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան] |1lurer.am|
2.4K viewsedited  16:11
Open / Comment
2023-07-05 19:11:11 Մարդիկ շարունակում են դիմանալ, որովհետեւ դիմանալուն այլընտրանք չկա. կյանքը՝ Արցախում

Երեւանից Արցախ հեռավորությունը, որ մի ժամանակ չորս հարյուր կմ էլ չկար՝ մի քանի ժամվա ճանապարհ, այսօր չափում ենք օրերով։ Եւ հաշիվը կորցնում ենք ապրումակցման ու անտարբերության, կարոտի ու մոռացության արանքում։ Մինչեւ Արցախի Հանրապետության բլոկադան՝ մտքովս անցնում էր մի օր Աստղին հյուր գնալ Մոխրաթաղ, որտեղ նա հայոց լեզու ու գրականություն էր դասավանդում։ Բայց ձգձգեցի առօրյա-կենցաղային հիմարությունների բերումով այնքան, որ պատահեց այս անմարդկային շրջափակումը, եւ ոչ ես գնացի, ոչ նա կարողացավ գալ։
Արցախում ճգնաժամն ահագնանում է։ Աստղն (Աստղիկ Քեշիշյան) ասում է՝ այնպես չէ, թե մարդիկ սոված են մնում, բայց հիմա արդեն թերսնման խնդիր է լինում։ Գուցե լավատեսությունն է նրան դրդում ասել, որ վիճակը դեռեւս ծայրահեղ չէ, բայց կողքից նրան ասում են՝ ծայրահեղ է։
2.4K views16:11
Open / Comment
2023-07-05 18:59:02 Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց ընդդիմադիր մի քանի գործիչների հրավիրած հանրահավաքը Սահմանադրության օրվա առթիվ։ Հանրահավաքի մասնակիցները որոշել են երթով շարժվել դեպի Սահմանադրական դատարան, Ազգային ժողով եւ նախագահի նստավայր։ Բաղրամյան 26-ի մոտ հայտարարվելու է նստացույց, ակցիայի մասնակիցները գիշերն անցկացնելու են այնտեղ՝ առավոտյան դիմավորելու նստավայրի աշխատակիցներին։ |armeniasputnik.am|
Կարդալ ավելին
2.2K viewsedited  15:59
Open / Comment
2023-07-05 17:56:33 Անդրադառնալով այն պնդմանը, որ եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ապա խաղաղ ապրելն անհնար է, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Լուրերի հետ զրույցում ասել է. «Մենք հավատում ենք և հույս ունենք, որ դա հնարավոր է: Կարծում ենք՝ բոլոր կողմերը պետք է միասնաբար…
2.6K views14:56
Open / Comment
2023-07-05 16:40:34 Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային…
2.6K views13:40
Open / Comment
2023-07-05 16:16:54 Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային կապի ապահովման հարցեր։ Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման հիմնարար նշանակությունը։

Ռուսաստանի նախագահը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի զարգացման գործում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»։
2.7K views13:16
Open / Comment