Get Mystery Box with random crypto!

Infocom

Logo of telegram channel infocomm — Infocom I
Logo of telegram channel infocomm — Infocom
Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 21.22K
Description from channel

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
Infocom English version - @infocom_eng
Инфоком русская версия - @infocomru
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 8

2023-06-10 10:12:35 Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 10- ին պարբերաբար կրակ են բացել Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Ադրբեջանի Պն-ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր օր արձանագրվող խախտումները, շարունակում է խեղաթյուրել իրականությունը, հերթական անգամ հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]
3.5K views07:12
Open / Comment
2023-06-09 23:01:46 Հունիսի 9-ին՝ ժամը 22:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:

Հայկական կողմում տուժածներ չկան: [ՀՀ ՊՆ]
3.9K viewsedited  20:01
Open / Comment
2023-06-09 20:13:26
Հունիսի 9-ին՝ ժամը 18:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կախակնի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին  տեղափոխող մեքենայի վրա:

Հայկական կողմը կորուստներ չունի: [ՀՀ ՊՆ]
4.0K views17:13
Open / Comment
2023-06-09 20:07:51 Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետները լրացել են։ Նման պարագայում մեղադրյալին առաջարկվում է դադարեցնել քրեական հետապնդումը։ Դադարեցման դեպքում մեղադրյալը ոչ արդարացվում է, ոչ էլ մեղավոր է ճանաչվում։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը քիչ հավանական համարեց, որ երկրորդ նախագահը կնախընտրի վաղեմության ժամկետի կիրառմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։ Ըստ Ալումյանի՝ Քոչարյանը կնախընտրի մինչեւ վերջ հասցնել գործը եւ արդարացվել։|news.am|
3.6K viewsedited  17:07
Open / Comment
2023-06-09 19:44:19 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Դերեկ Հոգանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ:

Բայրամովը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը Հայաստանի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած բանակցությունների և օրակարգում առկա բաց հարցերի լուծման հեռանկարների վերաբերյալ: |1lurer.am|
3.3K viewsedited  16:44
Open / Comment
2023-06-09 18:48:54 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դևդորակի թունելը հունիսի 15-ին՝ ժամը 00։00-ից մինչև հունիսի 17 ժամը 00։00-ն, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյան] |armeniasputnik.am|
3.1K viewsedited  15:48
Open / Comment
2023-06-09 18:30:20 Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկան գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված: Իմիջիայլոց, պետք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում են ռուս խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, և դա նույնպես շատ կարևոր հարց է, ու, վստահ եմ, այսօր կքննարկենք: [Նիկոլ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինին] |1lurer.am|
3.0K viewsedited  15:30
Open / Comment
2023-06-09 18:18:00 «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ն այս տարվա մայիսի 27-ից մինչև 31-ը հեռախոսային հարցում է իրականացրել 1100 քաղաքացիների շրջանում։ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի 86600 քառակուսի կմ (որի կազմում ներառվում է Լեռնային Ղարաբաղը) տարածքային ամբողջականության ճանաչման հայտարարությունը հարցվածների 63.4%-ը բացասական է գնահատում, ավելի շուտ բացասական է համարել հարցվածների 18.5%-ը։

Հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևումը Ադրբեջանի կազմում որպես ազգային փոքրամասնության. հարցվածների 77.7%-ն այս հարցին պատասխանել է՝ ընդհանրապես հնարավոր չէ։ |tert.am|
Կարդալ ավելին
3.0K viewsedited  15:18
Open / Comment
2023-06-09 18:10:08 Օրվա կարեւորը՝ #միվոյսով
2.8K viewsedited  15:10
Open / Comment
2023-06-06 13:03:37 ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման հեռանկարները, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր:
347 views10:03
Open / Comment