Get Mystery Box with random crypto!

Infocom

Logo of telegram channel infocomm — Infocom I
Logo of telegram channel infocomm — Infocom
Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 21.22K
Description from channel

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
Infocom English version - @infocom_eng
Инфоком русская версия - @infocomru
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 10

2023-06-05 16:48:47 Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, այսօր բեկանել է Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի (Ազգուշ Մարտիրոսյան) կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոց կալանավորումը տնային կալանքով։…
3.2K viewsedited  13:48
Open / Comment
2023-06-05 16:44:49 Մենք ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագայի մասին բանակցելու։ Մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացրել, չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան…
3.2K views13:44
Open / Comment
2023-06-05 16:38:48 Վարդավառի լճում կան անկած ձկներ․ իրականացվել է նմուշառում Այսօր ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճը փառակալած է, կան անկած ձկներ։ Փրկարարները հայտնաբերել են 3 անկած ձուկ: Կատարվել է նմուշառում և ուղարկվել փորձաքննության: [ՀՀ ՆԳՆ]
2.9K views13:38
Open / Comment
2023-06-05 15:52:49
Պաշտպանական կողմի շատ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Տիկին Գայանեն շատ աղմկահարույց դեպքերի հետ է կապվել: Այդ միջադեպը, որ տեղի է ունեցել, այդ պահին ինքը դատարանից էր դուրս գալիս այն պատճառով, որ ինքը պաշտոնատար անձանց մուտքը արգելել էր «Եռաբլուր»։ Ի՞նչ վարքագծի մասին է խոսքը:
Այն խումբը, այն կազմակերպությունը, որի անունը ես ինքս չգիտեմ, որոնք այդ պահին գտնվում էին այդտեղ, այդ կազմակերպությունը հայտնի է հանրային սպառնալիքներ, մանկապարտեզներ պայթեցնելու հայտարարություններ անելով, ու պաշտպանական կողմը եկել, այնպես է նրանց մասին խոսում, կարծես ակադեմիկոսների ու գիտնականների մասին է խոսքը, որոնք ամբողջ օրը մաթեմատիկայով են զբաղված։ [Աշոտ Փաշինյանը՝ դատարանում] |news.am|
3.1K viewsedited  12:52
Open / Comment
2023-06-05 14:04:56 Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հաջորդ քննարկումները նախատեսվում են հունիսի 12-ին քաղաք Վաշինգտոնում: [ՀՀ ԱԳՆ խոսնակ] |1lurer.am|
3.1K viewsedited  11:04
Open / Comment
2023-06-05 13:45:31 Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան, առևանգումը մեքենան նստելուն չէր վերաբերում։ Առևանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց։ Տիկին Գայանեն ինձ նախօրոք չէր ասել, որ «Եռաբլուր» ենք գնալու։
Ես նրան շատ հարգալից ասացի, որ այսքան ժամանակ ով փորձել կապվել ինձ հետ, կապվել է, ով ցանկացել է հանդիպել, հանդիպել է, սակայն հիմա իմ կամքին անկախ ինչո՞ւ եք ինձ տանում «Եռաբլուր»։ Ես հիմա չեմ ուզում Ձեզ հետ գալ «Եռաբլուր», որովհետև Դուք առանց իմ կամքը հաշվի առնելու ասում եք գնում ենք այստեղ։ [Աշոտ Փաշինյանը՝ լրագրողների հետ զրույցում իր առևանգման գործով նախնական դատալսումներից առաջ] |news.am|
3.1K viewsedited  10:45
Open / Comment
2023-06-05 13:23:14 «Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29․8 հազար քկմ տարածքով»․ Արարատ Միրզոյան

Հայաստանի դեպքում 29․8 հազար ք․ կմ-ը, Ադրբեջանի դեպքում 86․6 հազարը, սրանք քաղաքական հայտարարություններ են։ Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, և Ադրբեջանը չունի տարածքային պահանջ ՀՀ-ից։ Ես չեմ կարծում, թե դուք կարծում եք, որ մենք սա պետք է ներառենք ապագա հարաբերությունների հաստատման պայմանագրում կամ այլ իրավական փաստաթղթում։
Շառլ Միշելի այն հայտարարությունից հետո, որտեղ նշվում է, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այդ թվերով, Ադրբեջանի կողմից որևէ հրապարակային կամ չհրապարակային հերքում չի եղել։ Հուսամ, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հենց այդ բառերով առաջիկայում հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ։ |aravot.am|
3.2K viewsedited  10:23
Open / Comment
2023-06-05 13:16:53 Ադրբեջանի ԱԳՆ-ն Ադրբեջանի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տալիս անհարկի չմեկնել Իրան, իսկ այցելողներին խորհուրդ է տրվում ցուցաբերել բարձր զգուշություն։ Միևնույն ժամանակ այժմ Իրանում գտնվողներին երկրի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս խստիվ պահպանել անվտանգության…
3.0K viewsedited  10:16
Open / Comment
2023-06-05 12:28:08 Հայաստանի օրենսդրությամբ արգելվում է անտառների, այգիների, մանկապարտեզները սեփականաշնորհումը, դրանք վաճառքի ենթակա չեն։ Բայց դա չի խանգարել Երևանի նախկին քաղաքապետեր Երվանդ Զախարյանին և Ռոբերտ Նազարյանին «Հաղթանակ» զբոսայգու՝ «Մայր Հայաստան» արձանի արևելյան մասից 6900 քմ հողամաս օտարեն ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ փոխկապակցված անձին։
Տարիներ անց այդ հողամասի կողքին 2000 քմ հող է գնել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին։ Նախորդ տարի երկու հողամասն էլ գնել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Գրիգորյանը և ցանկանում է կառուցապատել։ |hetq.am|
3.2K views09:28
Open / Comment
2023-05-04 14:57:21 Մենք մտահոգված ենք ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է եւ մենք համաձայն ենք ԵՄ-ի դիրքորոշման հետ այդ հարցում: Այս մասին Պրագայում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին նշեց Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան:

«Մենք հավատացած ենք, որ պետք է բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվեն, որպեսզի խաղաղություն ու կայունություն հաստատվի ԼՂ-ում եւ ամբողջ Կովկասի տարածաշրջանում: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությունը եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ քննարկումներին, մենք կարեւորում ենք այն հանգամանքը, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: Ես վարչապետի հետ մեր քննարկումներից հասկացա, որ Հայաստանն, ինչ խոսք, շահագրգռված է կայունություն ու խաղաղությունը տարածաշրջանում ամրապնդելու հեռանկարով: Հայաստանը շատ է հետաքրքրված, որ տեւական լուծում գտնվի: Ես կարող եմ հավաստիացնել, որ Չեխիան իր միջազգային քաղաքականության մեջ միջազգային բոլոր հարթակներում կկատարի անհրաժեշտ քայլերը, որպեսզի ձեզ օգնենք տեւական կայունության եւ խաղաղության հասնելու ձեր երկրում», - նշել է Չեխիայի վարչապետը։
599 views11:57
Open / Comment