Get Mystery Box with random crypto!

Infocom

Logo of telegram channel infocomm — Infocom I
Logo of telegram channel infocomm — Infocom
Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 21.22K
Description from channel

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
Infocom English version - @infocom_eng
Инфоком русская версия - @infocomru
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 7

2023-06-11 10:29:21
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հեռացել է հավաքականի ճամբարից վնասվածքի պատճառով: [ՀՖՖ]
1.3K views07:29
Open / Comment
2023-06-10 23:56:08
Չեմպիոնների լիգայի 2022/23թթ․ մրցաշրջանի եզրափակիչում Մանչեսթեր Սիթին 1։0 հաշվով հաղթեց Ինտերին։ Ստամբուլում ընթացող հանդիպման 68-րդ րոպեին հաշիվը բացեց մանչեսթերյան թիմի ֆուտբոլիստ Ռոդրին։

83-րդ րոպեին Ինտերի կազմում խաղադաշտ մտավ նաև Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է ՉԼ եզրափակիչում։
2.6K viewsedited  20:56
Open / Comment
2023-06-10 22:20:03 «Հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել»․ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարությանը, թե Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։

«Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում, նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով»։ |armenpress.am|
2.9K views19:20
Open / Comment
2023-06-10 21:27:37 Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը 20%-ի փոխարեն հարկել 5%-ով։ Խոսքն այն ընկերությունների մասին է, որոնց հարկային տարվա ընթացքում 80 տոկոս և ավելի համախառն եկամուտը գոյացել է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։
Նշվում է նաև, որ այդ կազմակերպությունների աշխատակիցներին վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումները կարող են գնանշվել արտարժույթով։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծով առաջարկվող կարգավորումը պայմանավորված է վերջին ժամանակներս արտարժույթի նկատմամբ դրամի զգալի արժևորմամբ։ |panarmenian.net|
3.0K views18:27
Open / Comment
2023-06-10 18:49:44 58. Իրավիճակը Սյունիքում Փետրվարյան ապստամբության նախաշեմին և դրա ընթացքում [Վանդակ]
3.2K views15:49
Open / Comment
2023-06-10 13:50:23
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Գերագույն հոգևոր խորհուրդը խոր մտահոգությամբ արձանագրեց հայրենական կյանքում ստեղծված ծանր կացությունը։ Կարևորեց, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն ազգի արժանապատվությունը ոտնահարող գործողություններից և արտաքին թշնամիների նվաստացուցիչ հավակնություններին ու պահանջներին հակադրեն իրատեսական և բացառապես հայանպաստ դիրքորոշումներ՝ վճռականորեն պաշտպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անսակարկելի իրավունքը։
ԳՀԽ-ն, վերահաստատելով իր դիրքորոշումը, անթույլատրելի համարեց Հայ եկեղեցու պատմություն առարկայի դուրսբերումը հանրակրթական ծրագրից՝ ընդգծելով, որ այն կարևոր գործոն է սերունդների դաստիարակության ու կրթության առաքելության մեջ։
3.4K viewsedited  10:50
Open / Comment
2023-06-10 13:42:48 Այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի հետ շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ականանետ։
Ժամը 12։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]
3.0K views10:42
Open / Comment
2023-06-10 13:06:52 Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է ԶՈՒ հրամանատարական կազմը, հրահանգել է «ցանկացած պահի պատրաստ լինել առանց հապաղման և վճռականորեն կանխել հակառակորդի հնարավոր սադրանքները»։ |azatutyun.am|
3.1K views10:06
Open / Comment
2023-06-10 11:54:58 Անկարայից ոչ հեռու գտնվող MKE պաշտպանական մեքենաշինական-քիմիական ձեռնարկությանը պատկանող հրթիռների ու մարտալիցքերի արտադրության գործարանում հրդեհ է բռնկվել։ Գործարանի 5 աշխատակից է զոհվել։
3.2K views08:54
Open / Comment
2023-06-10 11:15:37 Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը Արայիկ Հարությունյանի հետ կայացած հանդիպումից հետո հայտնել է, որ Արցախի նախագահը ադրբեջանական անցակետով անցնելու որոշումը բացատրել է հանրային պահանջով, ինչի հետ, սակայն, իրենք չեն համաձայնել։ Գալստյանի փոխանցմամբ դա է վկայում նաև Արցախում իրականացրած ստորագրահավաքը, որին միացել է 60 հազար արցախցի։
Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը վստահեցրել է՝ ռուս խաղաղապահների կամ Կարմիր խաչի ուղեկցությամբ արցախցիները միայն խիստ անհրաժեշտության դեպքում են անցնում ադրբեջանական անցակետով, մասնավորապես՝ Հայաստանում շտապ բուժօգնություն ստանալու և ընտանիքների հետ վերամիավորվելու նպատակով։ |azatutyun.am|
3.4K views08:15
Open / Comment