Get Mystery Box with random crypto!

Infocom

Logo of telegram channel infocomm — Infocom I
Logo of telegram channel infocomm — Infocom
Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 21.22K
Description from channel

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
Infocom English version - @infocom_eng
Инфоком русская версия - @infocomru
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 5

2023-06-13 14:29:44
Էրդողանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Ալիևի հետ հանդիպմանը նա հայտարարել է՝ պատրաստ են ցանկացած պահի գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում․ «Եթե հնարավոր լինի Շուշիում մեր գլխավոր հյուպատոսությունը բացել, ապա դա ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին»։
1.3K views11:29
Open / Comment
2023-06-13 12:52:15 Տարածված տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնություն է գործադրվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։ Դեպքի կապակցությամբ Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ կհասցեագրվեն…
2.0K views09:52
Open / Comment
2023-06-13 12:45:37 Եթե Ադրբեջանն ուզում է, որ ռուսական կողմը վերահսկի մուտքը, ապա Հայաստանը նույնպես կարող է ուզել, որ երրորդ երկրի ներկայացուցչություն հսկի, որովհետև սահմանների բացումը, ապաշրջափակումը փոխադարձ պրոցես է։
Եթե ադրբեջանցին պետք է գա, Հայաստանի տարածքով գնա Նախիջևան, նշանակում է, որ Հայաստանի բնակիչը նույնպես կարող է Ադրբեջանի տարածքով գնալ ՌԴ կամ որևիցե այլ երկիր. պայմանները պետք է նույնը լինեն, և մեր դիրքորոշումն այդ առումով միանշանակ է: Հայկական տարածքի հետ կապված՝ հայկական կողմն է որոշելու, թե ինչ վերահսկողություն կլինի։ [ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան] |1lurer.am|
1.9K views09:45
Open / Comment
2023-06-13 12:16:23 Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ: Հայկական կողմում տուժածներ չկան: [ՀՀ ՊՆ]
2.1K views09:16
Open / Comment
2023-06-13 12:15:41 Ադրբեջանի ՊՆ-ն տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում ԼՂ-ում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ ՊԲ կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ:
Հաշվի առնելով արդեն իսկ ավանդական դարձած ադրբեջանական փորձը՝ ուժի կիրառման հերթական գործողություններն իրականացնելուց առաջ ապահովել դրանց «տեղեկատվական նախապատրաստումը» և ապագա գործողությունների պատասխանատվությունն արհեստականորեն ի սկզբանե վերագրել մյուս կողմին՝ առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի հեճուկս իր իսկ կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար:
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր դեպքերը՝ հանրայնորեն ներկայացնելով իրերի ողջ դրությունը: [ՀՀ ԱԳՆ]
Կարդալ ավելին
2.1K viewsedited  09:15
Open / Comment
2023-06-13 11:41:29 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը քննարկել են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարները:
2.1K views08:41
Open / Comment
2023-06-13 10:34:27
Այսօր Աշտարակի խճուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Արմենիա ԲԿ է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը՝ օտարազգի։ Վերջիններս ամբուլատոր բուժում են ստացել և դուրս գրվել:
Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է․ 1-ը վերակենդանացման բաժանմունքում է, 2-ը՝ նյարդավիրաբուժական, 1 անձ՝ տրավմատոլոգիայի բաժանմունքում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։

Նշենք՝ այսօր Աշտարակի խճուղում «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան բախվել էր կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին։
2.5K viewsedited  07:34
Open / Comment
2023-06-13 10:29:07 Վարդանանք-Կապան ճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլորվել ձորը։ Վթարի հետևանքով տեղում մահացել է վարորդը, հիվանդանոցում՝ ուղևորը։ Երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ էին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
2.4K viewsedited  07:29
Open / Comment
2023-06-13 10:08:49 «Covid 19»-ի գործընթացում կատարված հանցագործություններում մեղադրվող 20 անձի մասին վարույթներն ուղարկվել են դատարան․ ՔԿ

Մի դեպքում բուժհաստատությունների մի շարք պաշտոնատար անձինք բուժանձնակազմի այլ ներկայացուցիչների աջակցությամբ հարյուրավոր քաղաքացիների չեն պատվաստել, սակայն կազմել են նրանց պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր։
Մյուս հանցավոր մեխանիզմը կիրառվել է ՊՇՌ հետազոտության գործընթացում: Բուժհաստատությունների առանձին աշխատակիցներ պատրաստել և քաղաքացիների, ՀՀ ժամանած ուղևորների շրջանում իրացրել են կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ, որոնք վերջիններս ներկայացրել են ըստ պահանջի:
2.6K views07:08
Open / Comment
2023-06-13 08:21:20 Տարածված տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնություն է գործադրվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։

Դեպքի կապակցությամբ Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով: [ՀՀ ՄԻՊ]
3.1K views05:21
Open / Comment