Get Mystery Box with random crypto!

Infocom

Logo of telegram channel infocomm — Infocom I
Logo of telegram channel infocomm — Infocom
Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 21.22K
Description from channel

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
Infocom English version - @infocom_eng
Инфоком русская версия - @infocomru
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 168

2022-08-04 11:01:06 Փաշինյանը պաշտոնապես արձանագրեց՝ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա։ Նա նշեց, որ չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ գործողություններ չկան, իրադրությունը, ըստ ԼՂ իշխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

«Մենք պիտի աշխատենք այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Ընդգծեմ, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով ՀՀ-ն կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման»։
2.6K viewsedited  08:01
Open / Comment
2022-08-04 10:47:49 Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջին․

«Այս պահի դրությամբ եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և մենք առաջարկել և հիմա էլ առաջարկում ենք դա անել։ Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ և եռակողմ գործընթաց է։
Պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն ԼՂ-ի էլեկտրական էներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ։
Չնայած պլանի նախագիծ չի էլ առաջարկվել, ՀՀ-ն սկսել է Կոռնիձեր-Տեղ Մ-12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն»։
2.6K viewsedited  07:47
Open / Comment
2022-08-04 10:34:12 Այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում՝ ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված։ Խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների…
2.7K viewsedited  07:34
Open / Comment
2022-08-04 10:17:40 Այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում՝ ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված։

Խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ զորախմբի տեղակայմանը զուգընթաց։ Բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։
Մեր կարծիքով՝ ՀՀ և ՌԴ ստորագրությունը բավարար են այդ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։ [Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության նիստին]
2.8K viewsedited  07:17
Open / Comment
2022-08-04 10:08:54 ՀՀ զինված ուժերը աչալրջորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և լիարժեք տիրապետում են իրավիճակին, այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն իրավիճակ է։ ՀՀ սահմանին լարվածություն չկա։ [ՊՆ խոսնակը՝ Տավուշի սահմանին լարված իրավիճակի մասին լուրերին ի պատասխան]
2.9K views07:08
Open / Comment
2022-08-04 09:16:31 Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը' ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:
Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ: [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]
3.4K viewsedited  06:16
Open / Comment
2022-08-04 07:35:37 Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է և ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերի, զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդումներին:
Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։
Լարվածության վերջին աճն ընդգծում է ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։ [ԱՄՆ Պետդեպարտամենտ]
4.0K viewsedited  04:35
Open / Comment
2022-08-03 21:42:56 Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին երկու քաղաքացու, որոնք տեղում բողոքի ակցիա էին իրականացնում արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի առնչությամբ։

Կնոջը բերման ենթարկեցին, երբ նա պահեց պաստառ, որի վրա Ն. Փաշինյանի վերաբերյալ հայհոյախառն արտահայտություն էր գրված, իսկ տղամարդուն՝ ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին, բերման ենթարկեցին, երբ նա ոստիկանության ծառայողից ճշտում էր՝ ակցիայի մասնակցին ինչ հիմքով եւ ոստիկանության որ բաժին են տանում։
5.0K viewsedited  18:42
Open / Comment
2022-08-03 21:29:04 Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և երկխոսության վերսկսման համար։ Մենք նախկինի պես վճռական ենք աջակցելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին։ [ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահություն] |tert.am|
4.9K viewsedited  18:29
Open / Comment
2022-08-03 21:23:10 Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի և շփման գծի մյուս վայրերում ռազմական գործողությունները։
Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների և վիրավորների։ Կարևոր է թուլացնել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղան՝ բանակցությունների միջոցով լուծումներ փնտրելու համար։ [ԵՄ հայտարարություն] |1lurer.am|
4.8K viewsedited  18:23
Open / Comment