🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Infocom

Logo of telegram channel infocomm — Infocom I
Logo of telegram channel infocomm — Infocom
Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 22.98K
Description from channel

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom
Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 163

2022-12-23 16:44:57 Բայրամովը Լավրովի հետ ասուլիսում հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանը անհապաղ պետք է լքի Լեռնային Ղարաբաղը: «Որքան շուտ այդ մարդը լքի տարածաշրջանը, այնքան լավ բոլորի համար. առաջին հերթին տուժում է տեղական բնակչությունը, նա չի թողնում ռեինտեգրվել»,- հայտարարել…
2.7K viewsedited  13:44
Open / Comment
2022-12-23 12:01:12 Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում է: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ու մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր․ նա ստանում է համապատասխան բուժում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 7 բուժառու վերակենդանացման բաժանմունքում է, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ [Արցախի ԱՆ]
1.3K views09:01
Open / Comment
2022-12-23 11:52:07 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Միհրան Պողոսյանի անձնական թիկնապահի ու վարորդի նկատմամբ

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսայանն իր անձնական թիկնապահին ու անձնական վարորդին պաշտոնների է նշանակել ԴԱՀԿ-ում, սակայն նրանց հանձնարարել է օրենքով սահմանված իրենց լիազորությունների իրականացման փոխարեն ապահովել իր անձնական անվտանգությունը:
Նրանք փաստացի չեն աշխատել, բայց Պողոսյանի հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:
Այդպիսով Պողոսյանը պետբյուջեից հափշտակել է ընդհանուր 43,8 միլիոն դրամից ավելի գումար։ [ՀՀ գլխավոր դատախազություն]
1.5K viewsedited  08:52
Open / Comment
2022-12-23 11:39:21 Դեկտեմբերի 22-ի դրությամբ Ստեփանակերտում դիտարկված մթերային խոշոր խանութներում նկատվում է որոշ ապրանքատեսակների պակաս, մասնավորապես՝ բրնձի, ոլոռի, ձավարի, ձեթի, տեղական արտադրության կարագի, երշիկի, նրբերշիկի և ծխախոտի որոշակի տեսակների, իսկ որոշ ապրանքատեսակներ առևտրային օբյեկտներում գրեթե բացակայում են, մասնավորապես՝ շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ալյուր «Բաղրամյան», տեղական արտադրության ձու։ |armenpress.am|
Կարդալ ավելին
1.6K viewsedited  08:39
Open / Comment
2022-12-23 09:45:41
Երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ակցիա իրականացնող քաղաքացիները առաջարկել են այսօր խմբով գնալ ու բանակցել Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիների հետ։
«Պետք է քաղաքացիական մարդիկ՝ կանայք, տղամարդիկ, մի քանի հոգով բարձրանանք ու այդ «էկոլոգների» հետ մարդկային ձևով փորձենք խոսել։ Անպայման պետք է նկարահանենք, որ աշխարհի ցանկացած կետում տեսնեն, որ մարդկային առումով մենք ճիշտ ենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից Տիգրան Պետրոսյանը։
Վերջինս նաև առաջարկեց ստեղծել քաղաքացիներից բաղկացած արտակարգ կոմիտե՝ նշելով, որ Արցախի իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում, և «թույլ տալ շարունակել նման գլոբալիստական քաղաքականությունը, նշանակում է հանձնել Արցախը»։
Լուսանկարները՝ Արարատ Պետրոսյանի թելեգրամյան ալիքից
2.4K views06:45
Open / Comment
2022-12-23 09:30:42 ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Լաչինի միջանցքի հիմնահարցերը:
Բայրամովն ասել է, թե «Լաչինում բողոքի խաղաղ ակցիան միանգամայն օրինական է և անցկացվում է Ադրբեջանի տարածքում օգտակար հանածոների ապօրինի շահագործման դեմ՝ պնդելով, թե այն «պետք է ծառայի բացառապես մարդասիրական նպատակներին, սակայն հայկական կողմը չարաշահում է ճանապարհը»: Նա պնդել է, թե «մի շարք տրանսպորտային միջոցներ մշտական հիմունքներով երթևեկում են այդ ճանապարհով, դրա վերաբերյալ ոչ մի սահմանափակում չկա, տեղական բնակչությունն օգտվել է ճանապարհից պարեն ձեռք բերելու և բժշկական ծառայություններ ստանալու համար»:
Ըստ ադրբեջանական կողմի՝ Բորելը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում առկա լարվածության կապակցությամբ և կարևորել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շարունակումը: |azatutyun.am|
2.3K views06:30
Open / Comment
2022-12-23 08:29:11 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ,…
2.6K viewsedited  05:29
Open / Comment
2022-12-23 08:20:29 Այսօր հեռախոսազրույց են ունեցել Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը։ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը ափսոսանք են հայտնել Երևանի որոշման համար, որով հրաժարվել է մասնակցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք…
2.6K views05:20
Open / Comment
2022-12-23 07:54:11 Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ:
Հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 23-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: [ՊՆ խոսնակ]
2.8K viewsedited  04:54
Open / Comment
2022-12-22 21:42:57 Օրվա կարեւորը՝ #միվոյսով
2.0K viewsedited  18:42
Open / Comment