🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Infocom

Logo of telegram channel infocomm — Infocom I
Logo of telegram channel infocomm — Infocom
Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 22.98K
Description from channel

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom
Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 162

2022-12-24 21:05:03 «Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում»: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը, որը հայկական կողմը հետաձգեց։

Լավրովի հայտնած զարմանքի մասին, թե եռակողմ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարի չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից, և ոչ թե դիվանագիտական կապուղիներով, Միրզոյանը ասաց․
«Ես էլ զարմանք եմ հայտնում իմ հարգարժան գործընկեր Սերգեյ Լավրովի զարմանքի առնչությամբ։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ Մոսկվայում նախատեսված իմ և Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպումը հետաձգելու՝ հայկական կողմի խնդրանքը ՀՀ ԱԳՆ-ն և ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը փոխանցել են թե՛ ՌԴ ԱԳՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը»:
Կարդալ ավելին
4.4K viewsedited  18:05
Open / Comment
2022-12-24 09:48:04 Որոշում է կայացվել Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան տեղափոխելու ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային։ Տեղեկությունը Infocom-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Հիշեցնենք, որ Արցախի ԱՆ-ից հայտնել էին, որ 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, որի մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», ծանր է։
323 views06:48
Open / Comment
2022-12-24 09:24:49 Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Հեռախոսազրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահն իր խիստ մտահոգությունն է հայտնել՝ կապված Հարավային Կովկասում լարվածության աճի հետ:
830 views06:24
Open / Comment
2022-12-23 21:53:35 Օրվա կարեւորը՝ #միվոյսով
992 viewsedited  18:53
Open / Comment
2022-12-23 19:52:15
ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ հետախոսազրույցում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը վերաբերող հարցերի: [ՀՀ ԱԳՆ]
2.1K viewsedited  16:52
Open / Comment
2022-12-23 19:44:31 Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայնության հարցերի:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ հումանիտար հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: [ՀՀ ԱԳՆ]
2.1K viewsedited  16:44
Open / Comment
2022-12-23 19:11:26
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ [ՀՀ ԱԳՆ]
2.1K viewsedited  16:11
Open / Comment
2022-12-23 19:01:08 ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ շատ դիպուկ է նկատել, որ Ղարաբաղյան խնդիրը որպես ժառանգություն մնացել է Խորհրդային Միությունից: Ինչ վերաբերում է ադրբեջանական «բնապահպանների»՝ հանքավայրեր այցին, ապա իրականությունն այն է, որ ս. թ. դեկտեմբերի 3-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն առաջին անգամ արգելափակելուց հետո ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների միջոցով Արցախի իշխանություններին փոխանցել է գրավոր առաջարկներ, որոնք բնապահպանական խնդիրների հետ ոչ մի առնչություն չեն ունեցել և բացարձակապես անընդունելի են եղել Արցախի համար:

Արցախյան կողմը կառուցողական մոտեցում է ցուցաբերել՝ խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին փոխանցելով այն պայմանները, որոնց պահպանման պարագայում պատրաստ կլինեն թույլ տալ ադրբեջանական բնապահպանների այց հանքավայր: Ադրբեջանական կողմը չի պահպանել արցախյան կողմի պայմանները և նրանց պատասխանը եղել է արդեն ճանապարհի երկարաժամկետ արգելափակումը։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան]
2.1K viewsedited  16:01
Open / Comment
2022-12-23 18:28:41 Արցախի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ՝ կանայք ու տղամարդիկ, Արցախի կողմից քիչ առաջ քայլելով հասան դեպի ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ՝ բանակցելու նրանց հետ Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու հարցով։
Արցախի բնակիչ Տիգրան Պետրոսյանը, դիմելով ռուս խաղաղապահին, ասաց․
«Մենք ՌԴ ղեկավարությունից խնդրում ենք, ես չգիտեմ՝ ուժով, թե ոնց, դուք պետք է ապահովեք անվտանգ ճանապարհ, մենք ձեզ խնդրում ենք ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ, ապահվեք մեզ անվտանգ ճանապարհ։ Հիմա մենք կվերադառնան ներքեւում մեզ սպասող ժողովրդի մոտ, ու եթե մինչեւ վաղը ադրբեջանցիները չբացեն ճանապարհը, մենք ժողովրդով՝ այդ թվում երեխաների հետ, կգանք այստեղ՝ հույս ունենալով, որ թույլ կտաք մեզ անցնել ու ադրբեջանցիների հետ խոսել, նրանց ասել, որ սխալ են»։
2.3K views15:28
Open / Comment
2022-12-23 17:49:06 «Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնությունը հավաք է իրականացնում ի սատարումն Արցախի։ Հավաքից հետո կիրականացվի երթ դեպի ՌԴ դեսպանատուն։
2.4K views14:49
Open / Comment