Get Mystery Box with random crypto!

Infocom

Logo of telegram channel infocomm — Infocom I
Logo of telegram channel infocomm — Infocom
Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 22.98K
Description from channel

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom
Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 161

2022-12-27 14:10:51 Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները զրույց են ունեցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախօրեին՝ դեկտեմբերի 26-ին, հայտնել է Վլադիմիր Պուտինը։ «Մենք Ձեզ հետ դեռ երեկ սկսեցինք (զրույցը), և մենք կարողացանք խոսել երեքով», - Նիկոլ Փաշինյանի…
1.1K views11:10
Open / Comment
2022-12-27 13:41:58 Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները զրույց են ունեցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախօրեին՝ դեկտեմբերի 26-ին, հայտնել է Վլադիմիր Պուտինը։
«Մենք Ձեզ հետ դեռ երեկ սկսեցինք (զրույցը), և մենք կարողացանք խոսել երեքով», - Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման բացմանը ասել է Պուտինը՝ նշելով, որ Հայաստանի վարչապետի հետ կքննարկի իրավիճակի կարգավորումը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ։ |tass.ru|
1.6K viewsedited  10:41
Open / Comment
2022-12-27 13:15:19
Ընթանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում։
ՌԴ նախագահն ասել է, որ տնտեսական համագործակցությունը դրական է զարգանում, սակայն այժմ գլխավոր խնդիրը Ղարաբաղում իրավիճակի կարգավորումն է։ |ria.ru|
1.9K views10:15
Open / Comment
2022-12-27 12:36:08 ՍՊԸ-ի տնօրենը տեղափոխման խնդիրների պատճառով ՌԴ չարտահանված մեկ բեռնատար հավի ձվի ժամկետանց խմբաքանակը փաստացի չի ոչնչացրել։
Ժամկետանց հավի ձուն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ ոչնչացնելու գործընթացը կազմակերպելու համար ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարին տվել է 250.000 ՀՀ դրամ կաշառք: [Հակակոռուպցիոն կոմիտե]
Կաշառք ստանալու և տալու կասկածանքով ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարը և ՍԱՏՄ երկու պաշտոնյաներ
2.2K viewsedited  09:36
Open / Comment
2022-12-27 12:00:54 Արցախից Տիգրան Պետրոսյանը հայտնում է, որ այսօր երթով շարժվելու են դեպի Ստեփանակերտի օդանավակայան՝ պահանջելու հանդիպում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ:
Նա նշել է, որ 14։30 հավաքվելու են «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ, որտեղից 15։00-ին կմեկնարկի քայլերթը։
2.4K views09:00
Open / Comment
2022-12-27 11:36:12 «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 10 բուժառու վերակենդանացման բաժանմունքում է, 5-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ [ԱՀ ԱՆ]
2.4K viewsedited  08:36
Open / Comment
2022-12-27 11:20:56 Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին Արցախին փոխանցված դեղորայքը բաշխվելու է բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը։ [ԱՀ ԱՆ]
2.5K views08:20
Open / Comment
2022-12-27 10:46:04 Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է՝ սննդի պաշարները գնալով սպառվում են |azatutyun.am|
Կոնկրետ կարող ենք այսօր արձանագրված խնդրի մասին խոսել՝ մանկական հիվանդանոցում է գրանցվել․ երեխաները, որոնք որ բուժում են ստանում այնտեղ, սննդի հետ կապված խնդիր ունեն, կան Ա վիտամինոզի հետ կապված խնդիրներ, որ բացակայում է, բանջարեղեն, միրգ, դրանք չկան և բուժում ստացող երեխաների համար խնդիրներ են առաջանում։
2.7K views07:46
Open / Comment
2022-12-27 10:04:35 Պեմզաշենի սպանդի գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը մեղսունակ է ճանաչվել (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը)։ Այս մասին հայտնում է սպանդի ենթարկված ընտանիքի հոր շահերի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը՝ նշելով, որ ըստ փորձագետի եզրակացության՝ Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին։
2.9K viewsedited  07:04
Open / Comment
2022-12-27 09:22:48 ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալումից մեկ տարի և երեք ամիս անց միայն պաշտպանական կողմին հնարավորություն ընձեռվեց 3 դատական նիստի ընթացքում հրապարակել և հետազոտել մեղադրանքն ամբողջապես հերքող փաստական տվյալներն ու ապացույցները։
Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ պաշտպանական կողմը միջնորդությամբ կրկին դիմելու է դատարան՝ խափանման միջոցի փոփոխության նպատակով։ [Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբ]
3.0K views06:22
Open / Comment