🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Infocom

Logo of telegram channel infocomm — Infocom I
Logo of telegram channel infocomm — Infocom
Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 22.98K
Description from channel

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom
Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 164

2022-12-18 17:44:05
Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։ Լուրը հաստատել են ՀՀԿ–ից։ Սահակյանը 74 տարեկան էր։ |tert.am|
4.3K viewsedited  14:44
Open / Comment
2022-12-16 12:35:25 Ինքնորոշման իրավունքի հիման վրա պետք է գործի, մեր պատկերացմամբ, «ճանաչում հանուն փրկության», ոչ թե «անջատում հանուն փրկության»: Արցախի ինքնորոշման իրավունքի առաջ մղումը առաջին հերթին պետք է իրականացնի Արցախի Հանրապետությունը որպես գլխավոր սուբյեկտ, երկրորդը ամբողջ հայ ժողովուրդը, երրորդը՝ Հայաստանը և 4-րդը՝ մեր բարեկամները, միջազգային հանրությունը, դա կարող է լինել Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, որոնք հավատում են մեզ, կարևորում են հակամարտության կարգավորումը, որոնք կարևրում են ինքնորոշման իրավունքը։ [Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյան] |news.am|
1.3K views09:35
Open / Comment
2022-12-16 12:18:59 Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն։ ԱԺ-ն 67 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթը։
Դադարեցվում է ԱԻՆ-ի գործունեությունը, ՆԳՆ-ի կազմի մեջ են մտնում Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը, որոնց պետերը լինելու են ՆԳ նախարարի տեղակալներ։
1.7K views09:18
Open / Comment
2022-12-16 12:04:35 Քիչ առաջ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել երեկ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել…
1.8K views09:04
Open / Comment
2022-12-16 11:47:33 Դեկտեմբերի 14-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց բացի ՀՀ-ն դիմել է նաեւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։ «Մեդիա կենտրոն»-ում ընթացող ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
«Դիմել ենք նամակով՝ խնդրելով Ադրբեջանին փոխանցել մեր այն դիրքոոշումը, որ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի 48 ժամվա ընթացքում, որպեսզի հնարավորություն տրվի ապահովել մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, դա չիրականացնելու դեպքում կներկայացվի նախականխիչ միջոց ձեռնարկելու նոր դիմում»,- ասաց Դրմեյանը՝ հավելելով, որ րոպեների ընթացքում ծանուցում են ստացել դատարանից, որ նամակը փոխանցվել է Ադրբեջանին։
2.0K views08:47
Open / Comment
2022-12-16 10:29:46 Դիլիջան ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարը «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի պահաբաժիններից մեկի անտառապահի պարտականությունները չի հանձնարարել որևէ մեկին, ինչի հետևանքով 2021թ. դեկտեմբերից մինչև 2022 թ. հունվար այդտեղից ապօրինի հատվել է 32 տարբեր տեսակի թաց, կանգուն ծառ՝ պետությանը պատճառելով 2.217.500 ՀՀ դրամի գույքային վնաս:
ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական անփութության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման դադարեցումը։ [ՀՀ ՔԿ]
2.6K views07:29
Open / Comment
2022-12-16 10:08:15 Ժամը 11։00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: [ԱՀ ՆԳՆ]
2.8K views07:08
Open / Comment
2022-12-16 09:13:16 ԱՄՆ սենատը դեկտեմբերի 13-ին հաստատել է Քրիստինա Քվինին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
3.1K views06:13
Open / Comment
2022-12-16 09:04:54 Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է առանց որևէ նախապայմանների, առանց որևէ զիջումների։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա նաև նշեց, որ հնարավոր է՝ ճանապարհն այսօր բացվի ադրբեջանցիների որոշմամբ։…
3.2K viewsedited  06:04
Open / Comment
2022-12-16 08:45:28
Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության պաշտոնակցի՝ Թարիք Ահմադի հետ։
Միրզոյանն անդրադարձել է անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումներին:
Անդրադարձ է եղել նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին: [ՀՀ ԱԳՆ]
3.3K views05:45
Open / Comment