🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Infocom

Logo of telegram channel infocomm — Infocom I
Logo of telegram channel infocomm — Infocom
Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 22.98K
Description from channel

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom
Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 167

2022-10-09 10:07:49 Հոկտեմբերի 9-ին, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:…
6.0K views07:07
Open / Comment
2022-10-08 15:16:45 Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը վնասել են «ուկրաինացի վանդալները»։ Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել։ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ…
6.1K viewsedited  12:16
Open / Comment
2022-10-08 14:14:10
Մեր բոլոր գործողությունների հիմքում պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, պետությունը և պետական շահը, որովհետև պետական շահն այն բանաձևն է, որը ձևավորված է բոլոր հնարավոր շահերի հավաքագրումից՝ և՛ քաղաքացու, և՛ ժողովրդի, և՛ ինքնության, և՛ անցյալի, և՛ ապագայի: Ես կուզենայի, որ մենք կենտրոնանանք այս ուղղության, ՀՀ ավելի ու ավելի կոնկրետ քաղաքական, պետական, միջազգային ինստիտուտ դարձնելու խնդրի վրա և այս հենքի վրա ապահովենք մեր պետության հարատևությունը: Այս իմաստով՝ կարևոր է մեր բոլոր պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանքը, այն սոցիալ-հոգեբանական կարգաբերումը, որով մենք աշխատում ենք: [Նիկոլ Փաշինյանը՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված նիստին]
6.2K views11:14
Open / Comment
2022-10-08 13:48:06
Ժամանակն է, որ առողջապահության հասանելիության նոր մակարդակ ունենանք ամբողջ հանրապետության ծածկույթով, և ինչպես մենք այսօր քաղաքական կարևոր խնդիր ենք համարում կրթության հասանելիությունը, նույնպիսի կարևոր քաղաքական խնդիր է առողջապահության հասանելիությունը բոլոր մարզերում, բոլոր գյուղերում։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ բոլոր տեղերում պետք է լինեն արագացուցիչներ, բոլոր տեղերում պետք է լինեն գերժամանակակից սարքեր։ Պետք է լինի ճիշտ ենթակառուցվածք, որպեսզի ճիշտ պացիենտին ճիշտ օղակում ճիշտ սպասարկեն, որպեսզի հնարավոր լինի իսկապես որոշ օղակների ազատել գերծանրաբեռնվածությունից։ [Նիկոլ Փաշինյանը՝ ՈւԱԿ-ի Պալիատիվ ծառայության կլինիկայի բացմանը]
6.0K views10:48
Open / Comment
2022-08-04 13:02:58 Ադրբեջանական հատուկ ծառայությունները Արցախի քաղաքացիների և պետական կառույցների էլ․ հասցեներին ու մեսենջերներին կեղծ լուրեր ու սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ են ուղարկում և փորձում խուճապ տարածելով վախի մթնոլորտ ստեղծել։

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի, չպատասխանել նման հաղորդագրությունների և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Կասկածելի բովանդակությամբ հաղորդագրություններ կամ սպառնալիքներ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին: [Արցախի ԱԱԾ]
1.2K views10:02
Open / Comment
2022-08-04 12:49:43 Արարատ Միրզոյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակին:
Նա նշել է՝ ագրեսիային նախորդել էր ռուսական խաղաղապահ անձնակազմին ներկայացված նամակը, համաձայն որի ադրբեջանական կողմը նախատեսում է փոփոխել ներկայումս գործող Լաչինի միջանցքով անցնող երթուղին։ [ՀՀ ԱԳՆ]
1.5K views09:49
Open / Comment
2022-08-04 11:59:51 Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջին․ «Այս պահի դրությամբ եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և մենք առաջարկել և հիմա էլ առաջարկում ենք դա անել։ Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության…
2.1K views08:59
Open / Comment
2022-08-04 11:51:09 Վերջին օրերի իրադարձությունները՝ զոհերի և վիրավորների առկայությունը մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի կազմում խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է։
Խաղաղությունը բարձրագույն արժեք է, սակայն խաղաղություն չի լինում ուժի սպառնալիքի տակ, մարդու իրավունքների ու արժանապատվության շարունակական ոտնահարմամբ։ [Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը]
2.2K views08:51
Open / Comment
2022-08-04 11:40:18 ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, անդրադառնալով Արցախում լարվածությունը, «հակամարտության կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից և առկա տարաձայնությունները հաղթահարելու համար օգտագործել բացառապես դիվանագիտական մեթոդներ»։
2.3K viewsedited  08:40
Open / Comment
2022-08-04 11:22:32 Մենք այսօր էլ ասում ենք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եկեք, հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան։ Նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։

Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք ապահովում ենք երթևեկության անվտանգությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Միայն Ղախազ-Իջևան հատվածով չէ․ Ղազախ-Բերդ, Վարդենիսի, Սիսիանի, Երասխի հատվածներում, Գորիսի հատվածում, որտեղ մենք վաղուց մաքսային ծառայության հսկողություն ունենք, և այս ընթացքում ոչ մի անգամ Ադրբեջանը չի էլ փորձել օգտվել։ [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]
2.4K views08:22
Open / Comment