Get Mystery Box with random crypto!

Infocom

Logo of telegram channel infocomm — Infocom I
Logo of telegram channel infocomm — Infocom
Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 22.98K
Description from channel

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom
Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 160

2022-12-29 14:33:10 Պեսկովը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու համար անհրաժեշտ է կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։
«Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե դրա համար կա հակամարտության երկու կողմերի համաձայնությունը, և դա ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանը։ Գիտեք, որ և Հայաստանն է մեր ամենամոտ դաշնակիցներից մեկը, և Ադրբեջանն է մեզ համար շատ արժեքավոր և թանկ գործընկեր»,- ասել է Պեսկովը։ |civilnet.am|
1.3K views11:33
Open / Comment
2022-12-29 13:31:34 Տվյալ պահին գլխավոր հարցը, ամենաօպերատիվ հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում: Գիտեք, արդեն գրեթե 20 օր է` Լաչինի միջանցքը փակված է: Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի…
2.0K viewsedited  10:31
Open / Comment
2022-12-29 13:08:47 Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային ավիաբեռնափոխադրումները կարող են սկսվել շատ շուտով։
«1915թ․-ի իրադարձությունների օրակարգում կային կարծիքների սուր տարաձայնություններ, սակայն այլ հարցեր կարելի է արագ լուծել»,- ասել է Քըլըչը՝ նշելով, որ գործընթացի համար կարևոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը։
«Եթե, օրինակ, հարաբերությունները նորմալ լինեին, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը կարող էր անցնել Հայաստանով, երթուղին կարող էր այլ լինել։ Եթե ադրբեջանական կողմի հետ կնքվի խաղաղության համաձայնագիր, և հաջողությամբ ավարտվի Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, բնականաբար, Հայաստանը կարող է ներգրավվել առաջիկայում իրականացվելիք նախագծերում»:
2.1K viewsedited  10:08
Open / Comment
2022-12-29 12:45:56 Ռուսական խաղաղապահ կոնտինգենտին ուղղված քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում անընդունելի է։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հրապարակային ոչ մի հարձակում նպաստավոր չէ գործի համար, ավելի վատ իրադրություններ են եղել։ Մենք աշխատում ենք այս իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- հավելել է ռուս պաշտոնյան։ |tass.ru|
2.1K viewsedited  09:45
Open / Comment
2022-12-29 12:27:31 Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև 2023թ․ հունիսի 30-ը․ նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից։
2.1K views09:27
Open / Comment
2022-12-29 12:17:46 Երեկ Արցախից ՀՀ տեղափոխված երեք պացիենտները տեղափոխվել են Երևանի ԲԿ-ներ․ նրանց վիճակը գնահատվում է կայուն, իրականացվում են հետազոտություններ: [Անահիտ Ավանեսյան]
2.1K views09:17
Open / Comment
2022-12-29 11:55:21 Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ որոշում է կայացրել չփոխելու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանքը։ Այս մասին հայտնեց պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։ |factor.am|
2.2K views08:55
Open / Comment
2022-12-29 11:49:12 ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունների համար քրեական պատասխանատվություն կսահմանվի․ կառավարությունը հավանություն տվեց նախագծին
Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից մինչև կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։
Իսկ եթե այդ կոչերը կատարվեն՝ օգտագործելով հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կա՛մ ԶԼՄ-ները, կա՛մ տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա կարող է սպառնալ մինչև 2-5 տարի ժամկետով ազատազրկում։ [Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան]
2.2K viewsedited  08:49
Open / Comment
2022-12-29 11:24:13 Կառավարությունը հավանություն տվեց «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» օրենքի նախագծին։
«ՍԴ-ի կողմից դրական որոշման առկայության դեպքում մենք Միջազգային քրեական դատարանի իրավապահ համակարգի գործիքակազմը ներգրավելու ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի ունեցած քրեական հանցագործությունները միջազգային ատյանները կարողանան քննել, և անկախ նրանից, թե հակառակ կողմն այդ պայմանագրի անդամ է, թե ոչ, որպես քրեական հանցագործի կկարողանան պատասխանատվության ենթարկել»,- ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ |news.am|
2.2K views08:24
Open / Comment
2022-12-29 11:18:30 Հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ն ակնկալում է, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կստորագրեն, և արդյո՞ք այն կներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է․
«Ավելի տրամաբանական է այս հարցն ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին ու Երևանին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը»: |ria.ru|
2.1K views08:18
Open / Comment