🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Infocom

Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 23.01K
Description from channel

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom
Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 158

2023-01-05 10:29:06 Կառավարության որոշմամբ ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության ենթակայությանը կհանձնվեն Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ ըստ այդմ ուժը կորցրած ճանաչելով ԱԻՆ-ին վերաբերող ենթակետը և Միգրացիոն ծառայությանը վերաբերող պարբերությունը:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հաջորդ շաբաթ նախարար ու նախարարի տեղակալներ կնշանակվեն։
2.7K views07:29
Open / Comment
2023-01-05 10:11:41 Էական է արձանագրել, որ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ պատճառաբանություններ են բերում, բայց իմ hամոզմամբ՝ ամենախոր ու իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի hայերը շարունակում են ապրել իրենց hայրենիքում, և միջազգային hանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի hստակ արձանագրել ԼՂ hայությանը էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը։ [Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության նիստի ժամանակ]
2.7K views07:11
Open / Comment
2023-01-05 09:50:01 Մենք կոչ ենք անում լիարժեքորեն վերականգնելու ազատ տեղաշարժը [Լաչինի] միջանցքով։ Ցանկացած հարցում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են։ [ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ] |armenpress.am|
2.8K views06:50
Open / Comment
2023-01-05 09:22:15 Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական…
2.8K views06:22
Open / Comment
2023-01-05 09:11:38 Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների գործողությունների առնչությամբ 17 քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնց մեծ մասը հետագայում միավորվել է մեկ վարույթում։ Այստեղ ևս ըստ ուղղությունների ենք քննությունն իրականացնում, այս անգամ բաժանումն ըստ մարզերի է` Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի ուղղություններ։
11 մեղադրյալ ունենք այս գործերով, որոնց մեծ մասն արդեն կալանավորված է, և չորս դրվագով արդեն ավարտել ենք նախաքննությունն ու ուղարկել ենք դատարան։ [ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյան]
2.8K views06:11
Open / Comment
2023-01-05 08:58:04 44-օրյա պատերազմի առնչությամբ հարուցված 1600 քրեական վարույթների շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել։ Այս մասին հայտնել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ հավելելով, որ ըստ ուղղությունների միավորել են սպաների վերաբերյալ քրգործերը, քանի որ վերջնական նպատակն է կոնկրետ ուղղություններում իրավիճակն ամբողջությամբ պարզաբանել։
«Այս կերպ քննությունը երկար կտևի, բայց վերջնարդյունքում մենք կունենանք ընդհանուր պատկեր»,- ասել է նա՝ նշելով, որ 7 տասնյակից ավելի սպա մեղադրյալի կարգավիճակում է, դատավճիռներ, որքանով ինքը տեղյակ է, չկան։ |news.am|
Կարդալ ավելին
358 views05:58
Open / Comment
2023-01-05 08:27:47 Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելու ԱՄՆ հանձնառությունը։ ԱՄՆ-ն շարունակում է երկկողմ համագործակցությունը համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է ԵՄ-ն, և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, դյուրացնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը և լուծումներ գտնելու ԼՂ հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին»,- ասել է Փրայսը։
859 viewsedited  05:27
Open / Comment
2023-01-05 08:13:42
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 10 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:

Արցախը շրջափակման մեջ է։

Ետնանկարը՝ Անի Բալայանի / խանութ Արցախում, 03․01․2023 /
985 views05:13
Open / Comment
2023-01-04 19:27:38 ԱԱԾ-ն՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի վերաբերյալ գործի վերաբերյալ Դատավորը, տեղեկացված լինելով ՔԿ-ում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց…
2.4K viewsedited  16:27
Open / Comment
2023-01-04 18:31:50 Օրվա կարեւորը՝ #միվոյսով
2.8K viewsedited  15:31
Open / Comment