Get Mystery Box with random crypto!

Infocom

Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 22.99K
Description from channel

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom
Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 170

2022-08-03 21:42:56 Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին երկու քաղաքացու, որոնք տեղում բողոքի ակցիա էին իրականացնում արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի առնչությամբ։

Կնոջը բերման ենթարկեցին, երբ նա պահեց պաստառ, որի վրա Ն. Փաշինյանի վերաբերյալ հայհոյախառն արտահայտություն էր գրված, իսկ տղամարդուն՝ ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին, բերման ենթարկեցին, երբ նա ոստիկանության ծառայողից ճշտում էր՝ ակցիայի մասնակցին ինչ հիմքով եւ ոստիկանության որ բաժին են տանում։
5.0K viewsedited  18:42
Open / Comment
2022-08-03 21:29:04 Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և երկխոսության վերսկսման համար։ Մենք նախկինի պես վճռական ենք աջակցելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին։ [ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահություն] |tert.am|
4.9K viewsedited  18:29
Open / Comment
2022-08-03 21:23:10 Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի և շփման գծի մյուս վայրերում ռազմական գործողությունները։
Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների և վիրավորների։ Կարևոր է թուլացնել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղան՝ բանակցությունների միջոցով լուծումներ փնտրելու համար։ [ԵՄ հայտարարություն] |1lurer.am|
4.8K viewsedited  18:23
Open / Comment
2022-08-03 20:47:21 Մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, մեկը ծանր վիճակում է, մնացածի վիճակը միջին և թեթև է գնահատվում: Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային վիրավորումներ են: Այս պահին վիրավորների հետ կապված որևիցե աջակցության կամ դեղորայքի խնդիր չկա։ [Արցախի առողջապահության…
4.8K viewsedited  17:47
Open / Comment
2022-08-03 20:06:10 Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի սրում է նկատվում, Սարիբաբա բարձունքի տարածքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը:
Խաղաղապահների գլխավորությամբ հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ իրավիճակը ստաբիլացնելու քայլեր են ձեռնարկվում:
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները երկու երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի և Մարտունու շրջաններում։ [ՌԴ ՊՆ]
4.8K viewsedited  17:06
Open / Comment
2022-08-03 20:00:40 Infocom pinned a voice message
17:00
Open / Comment
2022-08-03 20:00:27
Իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր: Ուստի, դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին՝ խնդրելով պահպանել զսպվածություն և հանգստություն:
Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ։ [Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ԱԽ նիստում]
4.6K viewsedited  17:00
Open / Comment