Get Mystery Box with random crypto!

Infocom

Logo of telegram channel infocomm — Infocom I
Logo of telegram channel infocomm — Infocom
Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 21.22K
Description from channel

Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
Infocom English version - @infocom_eng
Инфоком русская версия - @infocomru
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 4

2023-07-05 15:04:43 Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանին, որը Բաքվում է՝ «Չմիավորված պետությունների շարժման» հավաքին մասնակցելու նպատակով։
Աբդոլահիանն Ալիևին վստահեցրել է, որ Իրանի իրավապահները «լուրջ հետաքննություն են իրականացնում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան հարձակման» գործով։ Նա հույս է հայտնել, որ դեսպանատան գործունեությունը մոտ ապագայում կվերսկսվի։ Հայտնում է ադրբեջանական կողմը՝ նշելով՝ «մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Արևելյան Զանգեզուրի տնտեսական կապի ուղիների ստեղծման հեռանկարների շուրջ»։

Ալիևն ընդունել է նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր։ Մասնավորապես, Ալիևը ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանը։
2.9K views12:04
Open / Comment
2023-07-05 12:53:07 Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամաբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին հայտնել է փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Նշենք, որ Դավիթ Ավետիսյանին խուլիագանության մեղադրանք է առաջադրվել։ Նա ձերբակալվածների պահման վայրից ազատ է արձակվել այսօր առավոտյան։
Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին Վարուժան Ավետիսյանի դուստրը՝ Անի Ավետիսյանը, գրել էր. «Ականատեսի խոսքով եղբայրս մոտեցել է վարչապետ կոչեցյալին և վերջինիս տիկնոջը (Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին՝ խմբ․)՝ իր բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով: Այնուհետև եղբորս քաշքշել են և բռնի ուժով բերման ենթարկել ու տարել անհայտ ուղղությամբ»: Իսկ ավելի ուշ փաստաբան Արայիկ Պապիկյան հայտնել էր, որ ՔԿ-ն «դավաճան» և «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանքներ՝ խուլիգանության դրսևորում։ |aravot.am|
3.1K views09:53
Open / Comment
2023-07-05 12:08:08 Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ ԿԽՄԿ միջնորդությամբ ու ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 17 բուժառուի (ուղեկցողների հետ), որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու համար: [Արցախի ԱՆ]
3.0K viewsedited  09:08
Open / Comment
2023-07-05 11:15:42 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․

«Չնայած Հայաստանը ստիպված էր ճանաչել Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս, սակայն Ադրբեջանի տարածքում (նկատի ունի Արցախում՝ խմբ․), որտեղ ժամանակավոր տեղակայված են ռուս խաղաղապահները, դեռևս կան հայկական զինված ուժերի մնացորդներ»,- ասել է Ալիևը՝ զգուշացնելով, թե «ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն»: |azatutyun.am|
3.1K views08:15
Open / Comment
2023-07-05 11:05:37 Հուլիսի 4-ին՝ ժամը 20։16-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում այրվում է պլաստմասե տարաների պահեստ: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:43-ին, մարվել՝ 21:19-ին: Շուկայի պարսպի մոտակայքում այրվել են կուտակված պլաստմասե արկղեր (մոտ 500 քմ տարածքում): [ՆԳՆ ՓԾ]
3.1K views08:05
Open / Comment
2023-07-05 10:49:01 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում ելույթ ունենալով Չմիացած երկրների շարժման Համակարգող բյուրոյի հանդիպմանը, Ֆրանսիային մեղադրել է գաղութարարության և «անջատողականներին աջակցելու» մեջ:

«Ցավոք, Ֆրանսիան փորձում է նույն ամոթալի քաղաքականությունը պարտադրել նաև Հարավային Կովկասում՝ պաշտպանելով Ադրբեջանի Ղարաբաղ շրջանում հայ անջատողականներին և օգտագործելով աշխարհաքաղաքական դիմակայությունը, օտարերկրյա ռազմական ներկայությունը, օրիենտալիզմի գաղութարարական քաղաքականությունը»,- հայտարարել է Ալիևը: |aravot.am|
3.0K views07:49
Open / Comment
2023-07-05 10:36:30 Դավիթ Տոնոյանը որոշել է մասնակցել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին՝ «բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով»:

«Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը և դրան հաջորդած ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաև հանրային պահանջը»,- հայտարարել է Տոնոյանը։
2.9K viewsedited  07:36
Open / Comment
2023-07-05 09:27:23 Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղերձը՝ ՀՀ սահմանադրության օրվա կապակցությամբ

«Սահմանադրությունը ոչ միայն հանրային իշխանության մարմինների գործունեության ու լիազորությունների առաջնային աղբյուր և զսպումների ու հակակշիռների համակարգ է, այլ նաև ուղեցույց, որով հնարավոր է հասնել Սահմանադրությամբ հռչակված նպատակներին:
Անկախ պետականության երեք տասնամյակների ընթացքում մեր ժողովրդի հավատամքն են դարձել ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը՝ արժեքներ, որոնք պահանջում են մշտական հոգածություն, քաղաքացիական համախմբվածություն և զգոնություն՝ հաշվի առնելով այն բարդ միջազգային զարգացումները, որոնցով անցել և անցնում է մեր հանրապետությունը»։
3.0K views06:27
Open / Comment
2023-07-05 09:02:36 Հուլիսի 4-ի ժամը 18:55-ից հուլիսի 5-ի ժամը 00։10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Հուլիսի 5-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։ [Արցախի ՊՆ մամուլի ծառայություն]
2.9K views06:02
Open / Comment
2023-07-05 08:39:00 Թուրքիան և Եգիպտոսը 10 տարի անց ամբողջությամբ վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները: Երկու երկրների ԱԳՆ-ները հայտարարել են դեսպանի նշանակման մասին։

Անկարայի և Կահիրեի հարաբերությունները լարվել էին 2013թ․-ին՝ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո։ |hetq.am|
2.9K views05:39
Open / Comment