Get Mystery Box with random crypto!

Infocom

Logo of telegram channel infocomm — Infocom I
Logo of telegram channel infocomm — Infocom
Channel address: @infocomm
Categories: News
Language: English
Country: Not set
Subscribers: 22.98K
Description from channel

Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom
Քո տեղեկատվական զարկերակը |
Կայք՝ infocom.am
Էլ․ հասցե՝ info@infocom.am
youtube.com/c/infocomam
facebook.com/infocomm
twitter.com/infocom_am
instagram.com/infocom.am

Ratings & Reviews

2.50

2 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

0

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 13

2023-04-22 21:00:34
Հռիփսիմե Խուրշուդյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է։
Մարգարիտա Առաքելյանը երկամարտի արդյունքով 7-րդն է։
Ոսկե մեդալը նվաճեց Նորվեգիայի ներկայացուցիչ Սոլֆրիդ Կոանդան, արծաթե մեդալը՝ Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Մանևսկան։
2.4K viewsedited  18:00
Open / Comment
2023-04-22 20:44:21
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն հռչակվեց 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։
Ամոյանը վերջին վայրկյաններին 5 միավոր վաստակեց և 6-4 հաշվով հաղթանակ տարավ Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։
2.4K views17:44
Open / Comment
2023-04-22 19:40:24 Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Գերատեսչությունը հայկական կողմին «կանխամտածված սադրանքի» մեջ էր մեղադրել՝ նշելով, թե մեքենան պայթել է «ճանապարհի ուղղությամբ հայերի կողմից հատուկ տեղադրված ականի վրա»։
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է՝ այդ հատվածը Ադրբեջանի վերահսկողության տակ է, և անտրամաբանական է ասելը, որ ականները նոր և միտումնավոր են տեղադրված․ «Այդտեղ մարտեր են եղել և՛ 1990-ականներին, և՛ 2020-ին, և հնարավոր չէ ասել, թե տարածքն ով է ականապատել»։
Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր նաև, թե «կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։ Բեգլարյանն ի պատասխան նշում է․ «Ի՞նչ կապ ունի ՀՀ-ն, եթե այդ վայրը Արցախի տարածքում է, և Ադրբեջանի շրջափակման հետևանքով մի քանի ամիս է՝ ՀՀ-ից ցանկացած մուտք անհնար է»։ «Ադրբեջանի մեղադրանքներից ու պնդումներից զգացվում է, որ նրանք փորձում են լրացուցիչ պատճառներ ստեղծել նոր սադրանքների և ագրեսիաների համար», - գրել է Բեգլարյանը տելեգրամյան ալիքում։
2.7K views16:40
Open / Comment
2023-04-22 18:37:28
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը օրվա երկրորդ մեծ ոսկին է նվաճում Եվրոպայի առաջնությունում:
Տղամարդկանց 109 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Սամվել Գասպարյանը։
Պետրոս Պետրոսյանը երկամարտի ադյունքում դարձավ բրոնզե մեդալակիր։
2.7K views15:37
Open / Comment
2023-04-22 15:57:16 Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն ժամը 24:00-ին։
3.0K views12:57
Open / Comment
2023-04-22 15:33:35
Եվս մեկ մեծ ոսկի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 20-ամյա Գարիկ Կարապետյանը 102 կգ քաշային կարգում աշխարհի երիտասարդների ռեկորդ սահմանեց (214 կգ՝ հրում վարժությունում) և երկամարտի արդյունքում 392 կգ-ով նվաճեց ոսկե մեդալ՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Նրա հիմնական մրցակիցը վրացի Իրակլի Չխեիձեն էր։

Այս պահի դրությամբ մեդալային հաշվարկով Հայաստանն առաջատարն է 8 մեդալով՝ 3 ոսկի, 3 արծաթ և 2 բրոնզ։
3.1K viewsedited  12:33
Open / Comment
2023-04-22 11:11:27 Ապրիլի 23-ին և 24-ին կսահմանափակվի երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում։

Ապրիլի 23-ին՝ ժամը 19:15-ից, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։
Ապրիլի 24-ին՝ ժամը 06:00-ից, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։
Նույն օրը՝ ժամը 08:30-11:00-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]
3.5K viewsedited  08:11
Open / Comment
2023-04-21 21:23:56 Մատաղիսի զորամասի նախկին հրամանատար Սեւակ Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Դատարանն այսօր մերժեց նրա պաշտպանի միջնորդությունը՝ միաժամանակ 3 ամսով երկարաձգելով Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը․
«Ես կալանավայրում մնալու պրոբլեմ չունեմ, ինչ խցիկում հիմա մնում եմ, ավելի սիրուն է կահավորած, քան իմ անձնական սենյակը, ուր անցկացնում էի 25 տարի ծառայությունից հետո, ընդհանրապես, ես հիմա ավելի ապահով եմ, քան իմ մայրը, որ Արցախում շրջափակման մեջ է, հարցը էդ չէ, հարցն էն է՝ ես ձգելո՞ւ եմ մինչեւ ձեր դատավարության վերջը թե՞ չէ, մարդիկ իմանալո՞ւ են իրականությունը թե՞ չէ, դա ես կասկածում եմ, իմ առողջությունը թույլ չի տալիս»,– ասաց գնդապետը։
Կարդալ ավելին
2.5K views18:23
Open / Comment
2023-04-21 20:43:40
Ծանրամարտի ԵԱ 96 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականը երկու մեդալ նվաճեց։
Երկամարտի արդյունքում Դավիթ Հովհաննիսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն։
2.7K views17:43
Open / Comment
2023-04-21 19:00:53 Օրվա կարեւորը՝ #միվոյսով
2.6K viewsedited  16:00
Open / Comment