🔥 Burn Fat Fast. Discover How! 💪

Opportunities with Artak

Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak O
Logo of telegram channel opportunitieswithartak — Opportunities with Artak
Channel address: @opportunitieswithartak
Categories: Education
Language: English
Subscribers: 3.00K
Description from channel

Պարբերաբար հրապարակվող տարաբնույթ հնարավորություններ եւ ռեսուրսներ (կամավորություն ,պրակտիկա, դրամաշնորհներ, մրցույթներ, կրթաթոշակներ եւ այլն ):
Հարթակները`
https://linktr.ee/Opportunitieswithartak
Կապ`
Ադմինի TG պրոֆիլ` @ar_tak1

Ratings & Reviews

3.33

3 reviews

Reviews can be left only by registered users. All reviews are moderated by admins.

5 stars

1

4 stars

1

3 stars

0

2 stars

0

1 stars

1


The latest Messages 13

2021-10-06 08:43:44 Երկու օր առաջ Ֆեյսբուքում եւ մի քանի այլ հարթակներում տեխնիկական խնդիրներից հետո Տելեգրամի հետեւորդների թիվը մեկ օրում աճել է շուրջ 70 միլիոնով ։

Այդ մասին գրել է Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը`

https://t.me/durov/170
814 viewsedited  05:43
Open / Comment
2021-10-05 20:36:24 #գործԿա #պրակտիկա

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունում կա մրցույթ՝ միանգամից 3 թափուր հաստիքների համար՝

Ադմինիստրատիվ օգնական (փորձնակ) https://bit.ly/3uHZGd4
Վանաձորի «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի համակարգող
https://bit.ly/3kPXixR
Ընդունարանի աշխատակից (փորձնակ) https://bit.ly/2YbuiYM
868 views17:36
Open / Comment
2021-10-05 18:32:34
42 Yerevan ծրագրավորման անվճար դպրոցի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ Սիսիանում եւ Գորիսում !!!


Սյունեցինե՜ր, 42 Երևանը այցելում է Գորիս ու Սիսիան: Հոկտեմբերի 7-ին և 8-ին, ժամը 15:00-ին 42 Երևանի ղեկավար Հովհաննես Իսպիրյանը ձեզ կներկայացնի ԵՄ Թումո համալիրի ծրագրավորման անվճար դպրոցի կրթական ծրագիրը, ինչպես նաև մարզերի ուսանողների համար հատուկ պայմանները

Գորիս` հոկտեմբերի 7, 15:00, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց
Սիսիան` հոկտեմբերի 8, 15:00, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն

Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից
895 views15:32
Open / Comment
2021-10-05 13:42:28
#Վերջնաժամկետը դեկտեմբերի 1!!!

Bacon Environmental Fellowship #կրթաթոշակային ծրագիր ԱՄՆ-ում!!!

Հարվարդի համալսարանի Քեննեդիի դպրոցը առաջարկում է Լուի եւ Գաբրիել Բեքոնի անվան բնապահպանական առաջնորդության ծրագիրը նախատեսված է շրջակա միջավայրի պահպանմամբ ու բարելավմամբ հետաքրքրված երիտասարդ առաջնորդների համար։

Ծրագիրը իրենից ներկայացնում է մագիստրոսական կուրս ուղղված շրջակա միջավայրի պահպանման գործում ներդրում ունեցող ապագա առաջնորդների ուսուցմանը եւ պատրաստմանը։

Առաջարկվող կրթաթոշակը փոխհատուցում է ուսման վճարը, բժշկական ապահովագրությունը, տրամադրում ամսական կրթաթոշակ, հնարավորություն տալիս մասնակցելու տարատեսակ միջոցառումների եւ դառնալ բնապահպանության բնագավառում մասնագետների եւ ուսանողների միջազգային ցանցի անդամ։

Մանրամասները` https://cpl.hks.harvard.edu/bacon-environmental-fellowship
839 viewsedited  10:42
Open / Comment
2021-10-05 13:24:02
#Վերջնաժամկետը` դեկտեմբերի 5!!!

Maurice R. Greenberg World Fellows Program #պրակտիկայի ծրագիր ԱՄՆ-ում!!!

Ծրագրին կարող են դիմել ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող, ցանկացած մասնագիտության, անգլերենի լավ իմացությամբ, թեկնածուներ, ովքեր գտնվում են կարիերայի զարգացման միջին աստիճանում , ունեն 5-20 տարի մասնագիտական փորձառություն եւ ունեն որոշ հաջողություններ իրենց աշխատանքում ու լավ պատկերացնում են իրենց կարիերայի զարգացման հեռանկարները։

Ծրագրի տեւողությունը` օգոստոս - դեկտեմբեր (2022):

Ծրագրի ամբողջ ընթացքում մասնակիցները բնակվում են Յելլի համալսարանի կամպուսում։

Կազմակերպիչները տրամադրում են #կրթաթոշակ` պրակտիկայի ընթացքում ծախսերի համար, փոխհատուցում բժշկական ապահովագրությունը, ծրագրի սկզբում եւ վերջում ավիաթռիչքի տոմսի վճարը, ապահովում կեցությունը։

Առկա հարցերը անգլերենով կարող եք ուղղել applicant.worldfellows(at)yale.edu էլ հասցեին։

Մանրամասները`
https://worldfellows.yale.edu/the-program/application/
775 views10:24
Open / Comment
2021-10-05 12:44:40 Վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ հոկտեմբերի 11!!!

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» անվանական #կրթաթոշակ !!!

Հայաստանում գործունեության առաջին իսկ տարվանից ապահովագրություն ուսումնասիրող ուսանողներից լավագույններին ապահովագրական ընկերությունը շնորհում է«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» անվանական կրթաթոշակ: Ընտրված ուսանողները տվյալ ուսումնական տարվա ընթացքում ստանում են 250 000 ՀՀ դրամ և հնարավորություն առաջնահերթության կարգով մասնակցելու Ընկերության կողմից իրականացվող տարբեր ծրագրերին, իրենց նախընտրելի մասնագիտական բաժիններում ստաժավորում անցնելու, ինչպես նաև մասնակցելու թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին

Ծրագրում ներառված ֆակուլտետները
-ԵՊՀ, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, Ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի բաժին
-ԵՊՀ, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
-ՀՊՏՀ, Ֆինանսական ֆակուլտետ
-ՀՖՀՀ, ֆինանսական ֆակուլտետ, բանկային գործ և ապահովագրության բաժին
-ՀՖՀՀ, Կառավարման ֆակուլտետ
-Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտ։

Կրթաթոշակին կարող են հավակնել վերը նշված ֆակուլտետների 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր սովորում են բարձր առաջադիմությամբ և մեծ ցանկություն «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունում կառուցելու իրենց աշխատանքային կարիերան և զարգացնելու ապահովագրության ոլորտը Հայաստանում։

Հայտը
https://www.rgs.am/hy/vacancy-apply/30/rosgosstrakh-nominal-scholarship
Հարցերի դեպքում զանգահարիր ՝ 010 59 10 10

Մանրամասները
https://www.rgs.am/hy/vacancies
105 views09:44
Open / Comment
2021-10-05 12:38:40
Երիտասարդների համար «Սոցիալական ձեռներեցության և բիզնես զարգացման» մեկօրյա դասընթաց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում` հոկտեմբերի 8-ին, ժամը 14.00-ին!!!

Դասընթացին կարող են մասնակցել 18-30 տարեկան բոլոր ցանկացող երիտասարդները։
Մասնակցության համար տրվում է վկայական։ Մասնակցության արդյունքում երիտասարդները հնարավորություն կստանան մասնակցել առավել խորացված ուսուցման, որի արդյունքում կտրամադրվեն բիզնես գաղափարների իրականացման դրամաշնորհներ։

Օնլայն գրանցումը` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfnI-VIVcRtVI-7WGe38dU9CLFtuHlXgNRGSh6umm2Q8W8SjQ/viewform
139 views09:38
Open / Comment
2021-10-05 01:27:46
#պրակտիկա

Բնագիտական ուղղությունների ուսանողների համար պրակտիկայի հնարավորություն!!!

https://docs.google.com/forms/d/1YLHxaRBXlZlgWtdPDx5FDiSRMqDeSC5q4u84nu1xTSI/viewform
609 views22:27
Open / Comment
2021-10-05 01:09:16
#Վերջնաժամկետը՝ հունվարի 23 (2022)!!!

Գիտական ուղղվածությամբ ուսանողների համար վերապատրաստման «Vulcanus in Japan» ամենամյա #ծրագիր Ճապոնիայում:

Vulcanus ծրագիրն մեկնարկել է 1997 թ․-ին, այն ֆինանսավորվում է ԵՄ-Ճապոնիա տնտեսական համագործակցության Կենտրոնի և հյուրընկալող կազմակերպությունների կողմից։

Ծրագիրը գիտական ուղղվածությամբ ուսանողներին հնարավորություն է տալիս անցնել մեկշաբաթյա դասընթաց -ում, ճապոներեն լեզվի քառամսյա կուրս, ապա ութամսյա պրակտիկա անցնել հյուրընկալող ճապոնական կազմակերպություններից մեկում։
Ծրագրի տեւողությունը` սեպտեմբեր (2022)- օգոստոս (2023):

Կարող են դիմել EU / COSME երկրներից ( այդ թվում Հայաստան) բնական գիտությունների, կամ ինժիներիայի ծրագրերով սովորող ուսանողներ։

Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, տրամադրում 15,664€ կրթաթոշակ։

Մանրամասները՝ https://www.eu-japan.eu/events/vulcanus-japan/։
609 viewsedited  22:09
Open / Comment
2021-10-04 23:44:08 «Ֆեյսբուքը» ձեզ մոտ էլ չի աշխատում?
813 views20:44
Open / Comment